Երբ իշխանությունը դատարանի առաջ է կանգնեցնում իր Կաթողիկոսին

Երբ իշխանությունը դատարանի առաջ է կանգնեցնում իր Կաթողիկոսին

Mon, 10 Aug 2026 23:15:49 +0400


Հայոց Եկեղեցու պահպանության համահայկական խորհրդի նախագահ Հարություն Աղա-Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երբ իշխանությունը դատարանի առաջ է կանգնեցնում իր Կաթողիկոսին։

Ամենայն Հայոց Կաթողիկոսին դատարանի առաջ կանգնեցնելը Հայաստանի ներքաղաքական կյանքի հերթական դրվագը չէ։ Սա այն դեպքերից է, երբ պետության գործողություններն արդեն դուրս են գալիս ընթացիկ քաղաքական պայքարի շրջանակից և առնչվում ազգային ինքնության հիմնասյուներին… Առավել ևս, երբ դատարանի քննության առարկա է դարձել մի հարց, որը, ըստ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, վերաբերում է բացառապես նրա ներքին կանոնական կյանքին։ Եթե պետությունն իրեն իրավունք է վերապահում միջամտելու Եկեղեցու ներքին ինքնակառավարմանը , ապա խոսքն այլևս մեկ անձի կամ մեկ դատական գործի մասին չէ։ Դատարանի առաջ կանգնած էին ոչ միայն Վեհափառ Հայրապետն, այլև Գերագույն Հոգևոր Խորհրդի վեց եպիսկոպոս։ Այդ տեսարանը պարզապես դատական գործընթաց չէր։ Դա պետական իշխանության ցուցադրական առճակատումն էր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ….

Այդ կադրերը մնալու են…Դրանք տեսել է ամբողջ աշխարհը։ Եվ այդ կադրերում աշխարհը տեսավ մի պետություն, որի անամոթ իշխանությունը քաղաքական պայքարը տեղափոխել է իր ազգային Եկեղեցու դաշտ… Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին սովորական կրոնական կազմակերպություն չէ, Եկեղեցին այն ազգային հաստատությունն է, որը գրեթե տասնյոթ դար ուղեկցել է հայ ժողովրդին պետականության կորստի, ցեղասպանության, բռնագաղթի և հայրենազրկման բոլոր փուլերում։

Եթե այսօր թիրախավորվում է այդ ինստիտուտը, ապա շատերի համար թիրախավորվում է նաև այն պատմական հիշողությունը, որի վրա հենված է հայ ժողովրդի ինքնությունը…Իշխանությունները գալիս ու գնում են… Այդպես եղել է միշտ, բայց պատմությունը երբեք չի արդարացնում այն իշխանություններին, որոնք իրենց քաղաքական պայքարը տեղափոխում են ազգային սրբությունների դաշտ… Հնարավոր է տարիներ անց ոչ ոք չհիշի այս գործի մասին,դատավորի անունը կամ դատարանի որոշումը, բայց շատերը կհիշեն մեկ բան՝ այն օրը, երբ Հայաստանի իշխանությունը դատարանի առաջ կանգնեցրեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Գերագույն Հոգևոր Խորհրդի վեց եպիսկոպոսների։ Պատմության մեջ նման օրերը ունենում են մեկ անուն՝ ազգային խայտառակություն…..»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ի կատարումն դատարանի վճռի՝ հերքում

Ի կատարումն դատարանի վճռի՝ հերքում Wed, 12 Aug 2026 01:00:36 +0400 2025 թվականի մարտի 29-ին…

6 ժամ ago

Առաջին արաբական երկիրը, որը վերացրեց մահապատիժը

Առաջին արաբական երկիրը, որը վերացրեց մահապատիժը Wed, 12 Aug 2026 00:30:25 +0400 Լիբանանի խորհրդարանը քվեարկել…

6 ժամ ago

Շոգից պաշտպանվելու նոր ձեւ են գտել

Շոգից պաշտպանվելու նոր ձեւ են գտել Tue, 11 Aug 2026 23:45:14 +0400 Հռոմի բնակիչներն ու…

7 ժամ ago

«Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբը վերահաստատել է իր աջակցությունը Եկեղեցուն ու Վեհափառին

«Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբը վերահաստատել է իր աջակցությունը Եկեղեցուն ու Վեհափառին Tue, 11 Aug 2026…

7 ժամ ago

Ոսկեղենը գողացել է կոնֆետների թղթերի մեջ փաթաթելով

Ոսկեղենը գողացել է կոնֆետների թղթերի մեջ փաթաթելով Tue, 11 Aug 2026 23:30:23 +0400 Ադրբեջանում հարսանիքի…

7 ժամ ago

«Արցախի ժողովրդի քաղաքական կամքը չի վերացվել և չի կարող վերացվել»

«Արցախի ժողովրդի քաղաքական կամքը չի վերացվել և չի կարող վերացվել» Tue, 11 Aug 2026 23:15:50…

7 ժամ ago