«Հրապարակ». «Վիզ դրեցի»` չգնահատեցին. մարզպետի ողբը

«Հրապարակ». «Վիզ դրեցի»` չգնահատեցին. մարզպետի ողբը

Tue, 11 Aug 2026 08:15:48 +0400


Հայտնի է, որ իշխանությունը մտադիր է վերակազմակերպել մարզպետարանների համակարգը, վերացնել մարզպետաց դասը՝ տեղերում սահմանափակ լիազորություններով ներկայացուցիչներ դնելով՝ գուբերնիաների համակարգ ձեւավորելով։ Արդեն սկսվել է տեղական իշխանիկների լիազորությունները կրճատելու գործընթացը, ինչը մեծ դժգոհություն է առաջացրել գործող մարզպետների շրջանում, որոնց մի մասը երազում էր խորհրդարան գործուղվել եւ 5 տարի կոճակ սեղմողի անշառ գործով ապահովագրել իրեն։

Իշխանական մեր աղբյուրներն ասում են, որ հատկապես չի հանգստանում Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը, որտեղ նստում` վրդովված բողոքում է, որ ոչ միայն ընտրություններին է «վիզ դրել», այլեւ հակաեկեղեցական պայքարում է ամեն ինչով աջակցել՝ խայտառակելով իրեն, եւ արժանի էր խորհրդարան մտնելուն։

Ի դեպ, ՏԿԵ մեր աղբյուրներից էլ տեղեկացանք, որ շուրջ մեկ ամիս է՝ կրճատումների սխեմա է մշակվում: ՏԻՄ-երի վերահսկողության բաժիններում են օպտիմալացում սկսել, եւ տասնյակ պետաշխատողներ կարող են առաջիկայում համալրել գործազուրկների շարքերը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Պետք է մինչև 2031-ը ստորագրել խաղաղության համաձայնագիրը

Պետք է մինչև 2031-ը ստորագրել խաղաղության համաձայնագիրը Thu, 15 Oct 2026 11:38:40 +0400 Հայաստանի և…

8 րոպե ago

Ես ակնկալում եմ հարգանք իմ որդու սխրանքի նկատմամբ

Ես ակնկալում եմ հարգանք իմ որդու սխրանքի նկատմամբ Thu, 15 Oct 2026 11:34:59 +0400 Այս…

12 րոպե ago

Երեք կին անդամներին հորդորում եմ շուտափույթ լքել հանձնաժողովի կազմը

Երեք կին անդամներին հորդորում եմ շուտափույթ լքել հանձնաժողովի կազմը Thu, 15 Oct 2026 11:32:51 +0400…

14 րոպե ago

ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը կգրանցվեն որպես ՀՀ սեփականություն

ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը կգրանցվեն որպես ՀՀ սեփականություն Thu, 15 Oct 2026 11:31:15 +0400 Կառավարությունը ՀԷՑ-ի…

16 րոպե ago

ԱՄՆ-ն Իրանին կհարվածի «բոլոր ռումբերի մորով»

ԱՄՆ-ն Իրանին կհարվածի «բոլոր ռումբերի մորով» Thu, 15 Oct 2026 11:30:35 +0400 ԱՄՆ-ն կարող է…

16 րոպե ago

Հրապարակումից հետո մարդուն տարել են կացարան

Հրապարակումից հետո մարդուն տարել են կացարան Thu, 15 Oct 2026 11:25:13 +0400 Գրել էինք, որ…

22 րոպե ago