«Հրապարակ». Հովհաննես Սահակյանի ձերբակալությունը ոչ իրավաչափ է ճանաչվել

«Հրապարակ». Հովհաննես Սահակյանի ձերբակալությունը ոչ իրավաչափ է ճանաչվել

Tue, 11 Aug 2026 10:45:19 +0400


Վերաքննիչ քրեական դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել խորհրդարանական ընտրությունների շեմին Ռուսաստանից Հայաստան եկած Հովհաննես Սահակյանի ձերբակալությունը։ Այս մասին «Հրապարակ»-ին ասաց Սահակյանի պաշտպան Կարինե Մարգարյանը։ Փաստաբանի խոսքով՝ այդ որոշումից բխում է, որ մյուս գործողությունները եւս պետք է ոչ իրավաչափ ճանաչվեն։

Հիշեցնենք, որ «Շանթ»-ի հետ զրույցում ընտրությունների առիթով Երեւան ժամանած Հովհաննես Սահակյանն ասել էր, որ Մոսկվայից եկել են մասնակցելու քվեարկությանը եւ նույն օրը պատրաստվում են վերադառնալ։ «Մոսկվայից եկել ենք ընտրենք, երեկոյան 7-ին հետ ենք վերադառնում»,- ասել էր նա։ Լրագրողի հարցին՝ նույն օ՞րը, ասել էր. «Անպայման, կարող ա խառնվի վիճակը, երեխեքի հետ ենք, չմնանք, էլի, բարդություններին»։

Այս արտահայտությունն իշխանությունների վրդովմունքն էր հարուցել, օրվա ընթացքում մարդուն թիրախավորեցին, իսկ երեկոյան իրավապահներին ուղարկեցին օդանավակայան` ձերբակալելու քվեարկելու համար Հայաստան եկած, իր սահմանադրական իրավունքն իրացնել փորձող քաղաքացուն: Սահակյանն օդանավակայանից կապվել էր Հրանտ Մելիք Շահնազարյանի հետ, ասել, որ մեկնումից առաջ` օդանավակայանում ձերբակալում են իրեն։ Ավելի ուշ տեղեկացանք, որ մեղադրանք է առաջադրվել հանցագործության մասին չհայտնելու հոդվածով, եւ խափանման միջոց է ընտրվել երկրից չբացակայելու ստորագրությունը։ Հ. Սահակյանին շուրջ երկու ամիս է՝ պահում են Հայաստանում, թույլ չեն տալիս մեկնել ընտանիքի մոտ, իր բնակության երկիր:

«Հենց այս փուլում, որպես այդպիսին, չկան գործիքակազմեր՝ դրա առումով կիրառելու, սակայն դատաքննության ժամանակ պիտի քննության առարկա դարձվեն դրա արդյունքում կատարված մնացած գործողությունները, որոնք բխել են ձերբակալումից։ Իհարկե, իմ կողմից բողոքներ ներկայացվել են դատախազին՝ բացակայելու արգելքը վերացնելու համար, որը, բնականաբար, մերժվել է»։

Կարինե Մարգարյանը, անդրադառնալով իր պաշտպանյալի՝ ՀՀ-ում կարծես թե «պատանդառվելու» վերաբերյալ տեսակետին, նշեց, որ Հովհաննես Սահակյանը եկել էր Հայաստան՝ մոր ծնունդը նշելու․ «Ինչպես նաեւ կապը Հայաստանի հետ ինտենսիվ է, այնպես չէ, որ եկել էր միայն ընտրությանը մասնակցելու, մարդն աշխատում է ՌԴ-ում, այնտեղի քաղաքացի է, ՀՀ-ում մայրն է գտնվում, որին պարբերաբար այցելում է։ Ստացվում է՝ ստեղծվել է մի իրավիճակ, որ մարդը զրկվել է իր աշխատանքից եւ տեւական ժամանակահատված մի անհեթեթ մեղադրանքի արդյունքում չի կարողանում գնալ այն երկիր, որտեղ ապրում է, որի քաղաքացին է»։
Փաստաբանի խոսքով, եթե մտածենք ռեալ՝ որպես իրավաբան, ապա այս գործը դատարան չպետք է գնա, քանի որ «ապրելու» հեռանկար չունի, բայց ունենք իրավիճակ, երբ շատ ավելի անհեռանկար գործեր են դատարան հասնում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Զբոսանավի վրա հրդեհ է բռնկվել

Զբոսանավի վրա հրդեհ է բռնկվել Fri, 14 Aug 2026 22:30:40 +0400 Թուրքիայում տուրիստական զբոսանավի վրա,…

7 րոպե ago

Փլուզում Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա․ մանրամասներ

Փլուզում Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա․ մանրամասներ Fri, 14 Aug 2026 22:18:01 +0400…

20 րոպե ago

ՔՊ-ական իշխանության օրոք բանակում մահացության դեպքերի թիվն ավելանում է

ՔՊ-ական իշխանության օրոք բանակում մահացության դեպքերի թիվն ավելանում է Fri, 14 Aug 2026 22:15:22 +0400…

22 րոպե ago

«Եկեղեցիներից ու մատուռներից գողությունները կատարում են Արմավիր քաղաքի 30 և 38-ամյա տղամարդիկ»․ ՆԳՆ

«Եկեղեցիներից ու մատուռներից գողությունները կատարում են Արմավիր քաղաքի 30 և 38-ամյա տղամարդիկ»․ ՆԳՆ Fri, 14…

25 րոպե ago

Ռոբերտ Ամստերդամը՝ Հայաստանում անմեղության կանխավարկածի ոտնահարման մասին

Ռոբերտ Ամստերդամը՝ Հայաստանում անմեղության կանխավարկածի ոտնահարման մասին Fri, 14 Aug 2026 22:05:30 +0400 Միջազգային իրավապաշտպան,…

32 րոպե ago

Ռոնալդուն փոխել է իմիջը

Ռոնալդուն փոխել է իմիջը Fri, 14 Aug 2026 22:00:13 +0400 Պորտուգալացի լեգենդար ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուն…

37 րոպե ago