Ռուսաստանը «վերջնագիր» տվեց Հայաստանին․ նոր շրջադարձ

Ռուսաստանը «վերջնագիր» տվեց Հայաստանին․ նոր շրջադարձ

Tue, 11 Aug 2026 12:10:22 +0400


Հայաստանը մինչև այս տարվա դեկտեմբեր պետք է որոշի՝ համազգային հանրաքվե անցկացնի Եվրամիությանը միանալու համար կամ պահպանի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամակցությունը: Այս հայտարարությունն արել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Երևանի նկատմամբ հնարավոր հետագա քայլերի հարցը կքննարկվի դեկտեմբերին ԵԱՏՄ ղեկավարների հանդիպման ժամանակ:

«Ակնհայտ է, որ եթե հանրաքվեի վերաբերյալ կոչը մինչ այդ լսելի չդառնա, առաջնորդներն այդ փաստը հաշվի կառնեն հետագա համապատասխան համատեղ քայլերը որոշելիս», – նշել է Գալուզինը:

Նա հիշեցրել է, որ Հայաստանի եվրոպական ձգտումների վերաբերյալ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի նախագահների` մայիսի 29-ի համատեղ հայտարարության մեջ խոսվում է ԵՄ-ին միանալու կամ ԵԱՏՄ-ում մնալու վերաբերյալ համազգային հանրաքվե անցկացնելու անհրաժեշտության մասին, բայց կոնկրետ ամսաթիվ չի նշվում։

«Միևնույն ժամանակ արդեն հայտարարվել է, որ այս հարցը կրկին կքննարկվի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի դեկտեմբերյան նիստի ընթացքում, երբ պետությունների ղեկավարները պետք է զեկույց ներկայացնեն Հայաստանի նկատմամբ ԵԱՏՄ–ի մասին 2014 թվականի մայիսի 29 – ի պայմանագրի գործողությունը կասեցնելու հնարավոր հետևանքների մասին», – ասել է ՌԴ ԱԳ փոխնախարարը։

Հավելենք, որ այս տարվա օգոստոսի 7-ին Ղրղզստանում ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում հայտարարեց, որ Հայաստանն այս պահին չի կարող ընտրություն կատարել ԵՄ–ի և ԵԱՏՄ–ի միջև։ Նրա խոսքով` հանրաքվեի անցկացումը կլինի անբովանդակ և կնշանակի, որ իշխանությունը քաղաքացիներից ակնկալում է մի հարցի պատասխան, որն այս պահին գոյություն չունի։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

«Գաղտնի նյութերը» վերադառնում են․ ինչ է սպասվում նոր նախագծում

«Գաղտնի նյութերը» վերադառնում են․ ինչ է սպասվում նոր նախագծում Wed, 14 Oct 2026 23:00:19 +0400…

6 րոպե ago

Աճեցրել է աշխարհի ամենամեծ դդումը

Աճեցրել է աշխարհի ամենամեծ դդումը Wed, 14 Oct 2026 22:30:25 +0400 Ամերիկացի ֆերմեր Ռոն Վոլեսը՝…

36 րոպե ago

«Պիտի մեքենադ թողնեիր մուտքի մոտ, տրանսպորտով գնայիր»

«Պիտի մեքենադ թողնեիր մուտքի մոտ, տրանսպորտով գնայիր» Wed, 14 Oct 2026 22:24:06 +0400 «Քաղաքացիական պայմանագիր»…

42 րոպե ago

Համացանցը քննարկում է 77-ամյա Ալլա Պուգաչովայի վերջերս հրապարակված լուսանկարը

Համացանցը քննարկում է 77-ամյա Ալլա Պուգաչովայի վերջերս հրապարակված լուսանկարը Wed, 14 Oct 2026 22:23:19 +0400…

43 րոպե ago

Երբեք չէի պատկերացնի՝ հարաբերություններ կունենամ այլ ազգի ներկայացուցչի հետ. Լիլիթ Բասյանը՝ վրացի սիրելիի, որդու արձագանքի և նախկին հարաբերությունների մասին

Երբեք չէի պատկերացնի՝ հարաբերություններ կունենամ այլ ազգի ներկայացուցչի հետ. Լիլիթ Բասյանը՝ վրացի սիրելիի, որդու արձագանքի…

51 րոպե ago

Հայտնի ֆուտբոլիստը դարձել է ավազակային զինված հարձակման զոհ

Հայտնի ֆուտբոլիստը դարձել է ավազակային զինված հարձակման զոհ Wed, 14 Oct 2026 22:00:20 +0400 «Վիլյառեալ»…

1 ժամ ago