Շիրակի պատգամավորների թիվը 4-ից դարձավ 6․ ՔՊ-ի գերակշռությունն ու նոր դեմքերը

Շիրակի պատգամավորների թիվը 4-ից դարձավ 6․ ՔՊ-ի գերակշռությունն ու նոր դեմքերը

Tue, 11 Aug 2026 19:15:08 +0400


9-րդ գումարման Ազգային ժողովն արդեն սկսել է իր աշխատանքը, և նոր խորհրդարանում Շիրակի մարզը ներկայացնում է վեց պատգամավոր։ Եթե նախորդ գումարման խորհրդարանում մարզն ուներ չորս պատգամավոր, ապա այս անգամ նրանց թիվն ավելացել է երկուսով։

Ավելացել է իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչների թիվը։ Շիրակի մարզից նոր խորհրդարանում ՔՊ-ն ունի չորս պատգամավոր, իսկ ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները՝ մեկական պատգամավոր։

ՔՊ-ի կազմում խորհրդարան են վերադարձել վարչապետի մամուլի նախկին խոսնակ Նազելի Բաղդասարյանը և Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցության նախկին ղեկավար Սարիկ Մինասյանը։ Երկուսն էլ նախկինում արդեն եղել են պատգամավոր։ Սարիկ Մինասյանը, մասնավորապես, նախորդ տարիներին խորհրդարանում ներկայացրել է Շիրակի մարզը «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով, իսկ այս անգամ վերադարձել է արդեն իշխանական խմբակցության կազմում։

ՔՊ-ի մյուս երկու ներկայացուցիչները՝ Քնարիկ Հարությունյանը և Վոլոդյա Հակոբյանը, խորհրդարանում նոր դեմքեր են։ Քնարիկ Հարությունյանը մինչ պատգամավոր դառնալը Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցության քարտուղարն էր և աչքի էր ընկնում հատկապես ընդդիմադիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հասցեին իր կոշտ քննադատությամբ։

Վոլոդյա Հակոբյանը մինչ այս հայտնի էր լրագրողական գործունեությամբ և աշխատել է իշխանական Civic.am-ում։ Այսպիսով, ՔՊ-ի չորս ներկայացուցիչներից երկուսն ունեն խորհրդարանական աշխատանքի փորձ, իսկ երկուսի համար պատգամավորական աշխատանքը նոր փուլ է։

Միևնույն ժամանակ, իշխանական թիմում այս անգամ չկան նախորդ գումարման Շիրակի պատգամավորներ Կարեն Սարուխանյանն ու Էմմա Պալյանը։

Ընդդիմադիր դաշտում Շիրակը նոր խորհրդարանում ներկայացված է «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքների մեկական պատգամավորով՝ Ռուբեն Մխիթարյանով և Մեսրոպ Մանուկյանով։

Վերջինս ծնունդով Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղից է և այս անգամ, ըստ էության, փոխարինում է նախորդ գումարման ԱԺ-ում Արթիկը ներկայացրած դաշնակցական Մհեր Մելքոնյանին, որից, ի դեպ, շիրակցիները դժգոհ չէին և մարզում նա բավականաչափ ճանաչում ուներ։

Իսկ ահա Ռուբեն Մխիթարյանը, որը մասնագիտությամբ իրավաբան և փաստաբան է, Գյումրիում շատերի կողմից դիտարկվում է որպես ընդդիմադիր դաշտի ամենաուժեղ թեկնածուներից մեկը։ Նա Գյումրիում հայտնի մարզիչ Աշոտ Մխիթարյանի որդին է։
Մխիթարյանից բավական ակտիվ աշխատանք են սպասում նաև Գյումրիի ու Շիրակի մարզի խնդիրների ուղղությամբ։ Ինքը ևս հայտարարել է, որ ունի մարզին ու Գյումրիին վերաբերող մի շարք նախաձեռնություններ և պատրաստվում է օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալ։

Այսպիսով, նոր խորհրդարանի Շիրակի պատգամավորական քարտեզը էապես փոխվել է։ Նախորդ գումարման համեմատ՝ մարզն ունի ոչ միայն ավելի մեծ ներկայացվածություն, այլև նոր անուններ։ Միաժամանակ փոխվել է նաև քաղաքական համամասնությունը․ իշխանական ՔՊ-ն այժմ մարզից ունի չորս պատգամավոր, իսկ ընդդիմադիր ուժերից՝ երկու։

Հատկանշական է նաև, որ նախորդ գումարման «Պատիվ ունեմ» խմբակցության ներկայացուցիչ Մարտուն Գրիգորյանն այս անգամ խորհրդարանում չկա։

Իսկ թե նոր պատգամավորներից ով որքանով կկարողանա իրականում ներկայացնել Շիրակի ու հատկապես Գյումրու խնդիրները՝ դա արդեն կերևա առաջիկայում։ Շիրակցիները, ինչպես միշտ, պատգամավորներից սպասում են ոչ միայն խոստումներ, այլև մարզի խնդիրների բարձրաձայնում և դրանց լուծման ուղղությամբ իրական աշխատանք։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Սամվել Կարապետյանը հարցազրույց է տվել

Սամվել Կարապետյանը հարցազրույց է տվել Wed, 23 Sep 2026 14:39:23 +0400 Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, դիտեք…

14 րոպե ago

Մեծ ուժեր են կենտրոնացած Մերձավանում

Մեծ ուժեր են կենտրոնացած Մերձավանում Wed, 23 Sep 2026 14:28:00 +0400 Latest news from Secure…

26 րոպե ago

Ռեկտորը ոչ մի վայրկյան չէր հեռանում նախարարի կողքից

Ռեկտորը ոչ մի վայրկյան չէր հեռանում նախարարի կողքից Wed, 23 Sep 2026 14:14:36 +0400 Այսօր…

39 րոպե ago

Viva, Ամիօ բանկ և Mastercard․ օգտվիր թվային քարտից ամեն օր և մի վճարիր բջջային կապի համար

Viva, Ամիօ բանկ և Mastercard․ օգտվիր թվային քարտից ամեն օր և մի վճարիր բջջային կապի…

58 րոպե ago

#Ուղիղ․ Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավականխնդիրները եւ լուծումները

#Ուղիղ․ Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավականխնդիրները եւ լուծումները Wed, 23 Sep 2026 13:55:12 +0400 Latest news from…

58 րոպե ago

Ժամանակին քելեխի հաց էին ուզում, հիմա՝ պետությունն է ուզում

Ժամանակին քելեխի հաց էին ուզում, հիմա՝ պետությունն է ուզում Wed, 23 Sep 2026 13:45:07 +0400…

1 ժամ ago