ՀՀ ԱԳՆ-ում ամաչե՞լ են նշեն, թե որ ատյանից է հայտարարությունը

ՀՀ ԱԳՆ-ում ամաչե՞լ են նշեն, թե որ ատյանից է հայտարարությունը

Tue, 11 Aug 2026 20:45:23 +0400


Օգոստոսի 10-ին ՀՀ ԱԳՆ-ից տարածվել էր մի հայտարարություն, Սպիտակ տանը կայացած Խաղաղության գագաթնաժողովի առաջին տարեդարձի կապակցությամբ, որն այնուհետ շրջանառվեց լրատվամիջոցներով։ Հայտարարության վերնագիրն էր. «Ամերիկայի Միացյալ Նահանգների, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության համատեղ հայտարարությունը Սպիտակ տանը կայացած Խաղաղության գագաթնաժողովի մեկամյա տարեդարձի կապակցությամբ»:

Բովանդակությանը չանդրադառնանք, ծանծաղ եւ անբովանդակ տեքստ էր, որտեղ ինչի մասին ասես խոսվում էր՝ Փաշինյանի եւ Ալիեւի քծնանքից սկսած, որ առարկայացել է Դոնալդ Թրամփին Խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածու առաջադրելով, մինչեւ Թրամփի նախաձեռնած Գազայի հարցով Խաղաղության խորհրդին անդամակցություն։ Միջանկյալ հիշատակված էր Մինսկի խմբի լուծարումը, որպես Ղարաբաղյան չլուծված հակամարտության հաղթահարում եւ ավարտ, ինչը նույնքան գռեհիկ եւ անբարո գնահատական է, ինչպես եթե մեկը Հոլոքոստը հայտարարեր Եվրոպայում հակասեմականության հաղթահարում եւ ավարտ։ Հոլոքստը մարդկության դեմ հանցագործություն է, ոչ թե հակասեմականության հաղթահարում։ Նույն կերպ էլ արցախահայության էթնիկ զտումը մարդկության, նաեւ քաղաքակրթության ու քրիստոնեության դեմ հանցագործություն է, ոչ թե Ղարաբաղյան հակամարտության կարգավորում, որի վերջին արարն էլ լինի Մինսկի խմբի լուծարումը։

Միով բանիվ, օգոստոսի 10-ի եռակողմ հայտարարությունն ավելի քան արհեստական էր, ծանծաղ ու անկարեւոր (վստահաբար, օգոստոսի 8-ին Մարկո Ռուբիոյի անունից տարածված The Anniversary of a Historic Breakthrough and the TRIPP հայտարարությունն ավելի հաջող էր)։ Բայց կա օգոստոսի 10-ի հայտարարությանն առնչվող խիստ հետաքրքրական եւ եզրահանգումների տեղիք տվող հարց․ ո՞ր պաշտոնյայի, ատյանի պատասխանատվությամբ է այդ ծանծաղ հայտարարությունը տարածվել։

Չէ՞ որ այդպես չի պատահում, որ պետության անունից հայտարարություն տարածվի ոչ մի կոնկրետ պաշտոնյայի կամ հաստատության հետ անվանապես չկապվելով։ Եվ իհարկե այս դեպքում էլ չէր պատահել։ Պարզապես այդ ծանծաղ եռակողմ հայտարարությունը Վաշինգտոնն այնքան ցածրաստիճան պաշտոնյայի կամ ատյանի անունից էր տարածել, որ ՀՀ ԱԳՆ-ում ամաչել էին նշեն։

Օգոստոսի 10-ի եռակողմ հայտարարությունը “Joint Statement of the United States of America, the Republic of Armenia, and the Republic of Azerbaijan on the One-Year Anniversary of the White House Peace Summit” ԱՄՆ-ում տարածվել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակի գրասենյակի անունից։ Դրանից էլ ցածր մակարդակ արտաքին քաղաքական խնդրի շուրջ հայտարարություն անելու Վաշինգտոնում գոյություն ունի՞։

Այո, TRIPP-ը չափազանց կարեւոր է, թե Հայաստանի, թե ԱՄՆ-ի համար, քանի որ հարյուրամյա ընդմիջումից հետո ազդարարում է ԱՄՆ-ի մուտքը եւ հաստատումը Հայաստանում՝ այն երկրում, որի մանդատը ԱՄՆ-ին է տրվել 1920-ին Սեւրի դաշնագրով։ Դա դարակազմիկ իրադարձություն է, շրջադարձային է եւ լուրջ է։ Իսկ մնացյալ տխմարությունները հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, արհեստական խաղաղության եւ նույնիսկ TRIPP-ի կառուցման մասին արժեք չունեն։ Ոչ էլ կենսագործման անհրաժեշտություն կամ հեռանկար։ Դրանք միայն դատարկ ցուցանակ են ԱՄՆ-ի՝ Հայաստանում հաստատվելու համար։ Դրա համար էլ ցուցանակի վերաբերյալ հայտարարությունն արվել է ԱՄՆ հնարավոր ցածրագույն մակարդակից։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

#Ուղիղ․ Արցախի Անկախության օրն է. Եռաբլուր են այցելում

#Ուղիղ․ Արցախի Անկախության օրն է. Եռաբլուր են այցելում Wed, 02 Sep 2026 09:55:02 +0400 Latest…

9 րոպե ago

Ի՞նչ կլինի, եթե փակվի 102-րդ ռուսական ռազմաբազան

Ի՞նչ կլինի, եթե փակվի 102-րդ ռուսական ռազմաբազան Wed, 02 Sep 2026 09:47:23 +0400 Ի՞նչ կլինի,…

16 րոպե ago

Ամեն ինչ սկսեց Ղարաբաղից. Պուտինը կոշտ պատասխանեց Հայաստանի և Փաշինյանի մասին հարցին

Ամեն ինչ սկսեց Ղարաբաղից. Պուտինը կոշտ պատասխանեց Հայաստանի և Փաշինյանի մասին հարցին Wed, 02 Sep…

18 րոպե ago

«Հրապարակ»․ Բժիշկներից հետ են գանձում հունվարից ստացած աշխատավարձերը

«Հրապարակ»․ Բժիշկներից հետ են գանձում հունվարից ստացած աշխատավարձերը Wed, 02 Sep 2026 09:45:05 +0400 Այս…

19 րոպե ago

Գագիկ Խաչատրյանը 2 ամսով կալանավորվեց

Գագիկ Խաչատրյանը 2 ամսով կալանավորվեց Wed, 02 Sep 2026 09:40:22 +0400 «Հրապարակ»-ի տեղեկություններով` Ֆինանսների նախկին…

23 րոպե ago

Բիշքեկը չմերձեցրեց Երևանին ու Մոսկվային

Բիշքեկը չմերձեցրեց Երևանին ու Մոսկվային Wed, 02 Sep 2026 09:30:20 +0400 Բիշքեկում լիակատար բաժանում տեղի…

33 րոպե ago