«Հրապարակ»․ Ստորաբաժանման վայրը փոխել են, զինվորներին տարել մարզ

«Հրապարակ»․ Ստորաբաժանման վայրը փոխել են, զինվորներին տարել մարզ

Wed, 12 Aug 2026 08:00:25 +0400


Մենք տեղեկացանք, որ Արտաշատ քաղաքում տեղակայված զորամասերից մեկի ստորաբաժանումը պաշտպանության նախարարության որոշմամբ տեղափոխվել է Սյունիքի մարզ, եւ տվյալ ստորաբաժանման զինվորներին եւս Արտաշատից տեղափոխել են Սյունիք` զինվորական ծառայությունը շարունակելու:

Մեզ էր դիմել զինվորներից մեկի ծնողը եւ պնդում էր, որ իր երեխային Արտաշատից տեղափոխել են Սյունիքի մարզ` սահմանամերձ զորամասերից մեկը, եւ որեւէ բացատրություն չեն տվել: Ծնողը վրոդովված ասաց, որ որդին նոր էր մեկնել զինվորական ծառայության, եւ, ըստ պահանջված կարգի, վիճակահանությամբ ծառայությունն ընկել է Արտաշատի զորամաս: Այժմ առանց որեւէ բացատրության զինվորին տարել են Սյունիքի մարզ եւ այդպես են վարվել ստորաբաժանման բոլոր զինվորների հետ:

Մեր զրուցակիցը խնդրեց անանուն մնալ, քանի որ բանակում գողական բարքերով են առաջնորդվում եւ իր որդուն կարող են վնասել: Մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ պաշտպանության նախարարության խոսնակից՝ հասկանալու, թե, նախ, ինչու է Արտաշատի զորամասի ստորաբաժանումը տեղափոխվել Սյունիքի մարզ: Ի վերջո, Արտաշատում ծառայող զինվորները, ըստ համապատասխան կարգի, վիճակահանությամբ հենց այնտեղ են անցել զինվորական ծառայության:

ՊՆ-ից մեզ հետ զրույցում հաստատեցին տեղեկությունը, որ Արտաշատի զորամասերից մեկի ստորաբաժանումը տեղափոխվել է այլ վայր, սակայն թե որտեղ, խոսնակն ասաց, որ այդ մասին որեւէ տեղեկություն փոխանցել չի կարող: Նա միայն նշեց, որ ստորաբաժանումը տեղափոխվել է նորակառույց զորամաս, որը համապատասխանում է եվրոպական չափանիշներին:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց ազատազրկման

Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց ազատազրկման Fri, 27 Nov 2026 18:20:51 +0400 Մասիսի ՏԻՄ ընտրություններից երկու օր…

7 րոպե ago

Հաստատվել են ՀՖՖ նախագահի ու Գործադիր կոմիտեի անդամների թեկնածուները

Հաստատվել են ՀՖՖ նախագահի ու Գործադիր կոմիտեի անդամների թեկնածուները Fri, 27 Nov 2026 18:19:19 +0400…

8 րոպե ago

Նոր` ասիակենտրոն աշխարհ է ձեւավորվում, Հայաստանը պետք է արագ գտնի իր տեղը

Նոր` ասիակենտրոն աշխարհ է ձեւավորվում, Հայաստանը պետք է արագ գտնի իր տեղը Fri, 27 Nov…

13 րոպե ago

Ինչի՞ն ուշադրություն դարձնել զեղչերի և ակցիաների ժամանակ

Ինչի՞ն ուշադրություն դարձնել զեղչերի և ակցիաների ժամանակ Fri, 27 Nov 2026 18:06:22 +0400 Մրցակցության և…

21 րոպե ago

ԵՄ հաջորդ տարվա բյուջեն 211,5 միլիարդ եվրո է

ԵՄ հաջորդ տարվա բյուջեն 211,5 միլիարդ եվրո է Fri, 27 Nov 2026 18:00:10 +0400 Եվրախորհրդարանի…

28 րոպե ago

«9-րդ դասարանի ռուսերեն դասագրքի առաջադրանքը. 18+ ֆիլմը դիտարկել են որպես կրթական նյութ». Լիլիթ Գալստյան

«9-րդ դասարանի ռուսերեն դասագրքի առաջադրանքը. 18+ ֆիլմը դիտարկել են որպես կրթական նյութ». Լիլիթ Գալստյան Fri,…

35 րոպե ago