Հանցավոր կազմակերպությունը պետությանը պատճառել է 1 մլրդ դրամի վնաս. նախաքննությունն ավարտվել է

Հանցավոր կազմակերպությունը պետությանը պատճառել է 1 մլրդ դրամի վնաս. նախաքննությունն ավարտվել է

Wed, 12 Aug 2026 11:17:59 +0400


ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում ավարտվել է հանցավոր կազմակերպության կողմից կեղծ փաստաթղթեր օգտագործելու, տրանսպորտային միջոցների նույնականացման տարրերը կեղծելու եղանակով ՀՀ մաքսային սահմանով հարկման ենթակա օբյեկտները մաքսային համապատասխան ընթացակարգերի շրջանցմամբ տրանսպորտային միջոցներ ՀՀ ներմուծելու, օտարելու և առանձնապես խոշոր չափերով՝ 1 մլրդ 213 մլն 26 հզր 100 ՀՀ դրամ մաքսային միագումար վճարից խուսափելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը:

Նախաքննությամբ հիմնավորվել է, որ Հ.Վ.-ն, Ա.Մ.-ն, Ս.Շ.-ն, Լ.Ե.-ն և Բ.Կ.-ն ստեղծել են հանցավոր կազմակերպություն և որպես դրա անդամներ հավաքագրել Ա.Մ.-ին, Հ.Գ.-ին, Ա.Դ.-ին, Ս.Ա.-ին և Հ.Ս.-ին` Վրաստանի Հանրապետությունից օրենքով սահմանված մաքսային ընթացակարգերը շրջանցելով Հայաստանի Հանրապետություն տրանսպորտային միջոցներ ապօրինի ներմուծելու և վաճառելու համար` մշակելով ապօրինի գործունեությունն անխոչընդոտ իրականացնելու հստակ դերաբաշխված հանցավոր մեխանիզմ:

Մասնավորապես՝ խմբի անդամները 2018-2020 թվականների ընթացքում ՀՀ-ում տրանսպորտային միջոցներ գնած Ղազախստանի Հանրապետության քաղաքացիների կողմից իբր իրենց տրված կեղծ լիազորագրերի հիման վրա, 2023-2025 թվականների ընթացքում՝ տարբեր օրերի, կեղծ դիմումներ են ներկայացրել ՀՀ ՆԳՆ հաշվառման-քննական ստորաբաժանումներ` Ղազախստանի քաղաքացիների կողմից գնված տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշների և հաշվառման վկայագրերի կորստյան վերաբերյալ և կրկին ստացել հաշվառման համարանիշեր ու հաշվառման վկայագրեր:

Դրանից հետո հանցավոր կազմակերպության անդամները Վրաստանում գնել են հաշվառման վկայագրերում նշված մակնիշներին, թողարկման տարեթվերին և գույներին համապատասխանող տրանսպորտային միջոցներ, վրաց-հայկական և վրաց-ռուսական միջպետական սահմանների չեզոք գոտիներում պոկել տրանսպորտային միջոցների նույնականացման համարները՝ դրանց փոխարեն փակցրել իրենց մոտ առկա հաշվառման վկայագրում նշված կեղծ նույնականացման համարներն ու հաշվառման համարանիշերը, այդ ավտոմեքենաներով հատել վրաց-հայկական պետական սահմանը՝ ստեղծելով կեղծ տպավորություն, իբր 2018-2020 թվականներին գնված և Ղազախստանում արտահանված ավտոմեքենաները մուտք են գործել Հայաստանի Հանրապետություն:

Հանցավոր կազմակերպություն ստեղծելու, դրան մասնակցելու, կեղծ փաստաթղթեր օգտագործելու, տրանսպորտային միջոցների նույնականացման տարրերը կեղծելու և առանձնապես խոշոր չափերով՝ 1 մլրդ 213 մլն 26 հզր 100 ՀՀ դրամ մաքսային միագումար վճարից խուսափելու համար 10 անձի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում:
Նրանցից 2-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը, 3-ի նկատմամբ՝ վարչական հսկողությունը, մյուսների նկատմամբ՝ բացակայելու արգելքը:

5 մեղադրյալի գույքի նկատմամբ արգելանք է կիրառվել, 218 մեքենա ճանաչվել է որպես իրեղեն ապացույց:
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ՀՀ քննչական կոմիտե

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ինչ է փոխվում. ինչ պիտի իմանան վարորդները

Ինչ է փոխվում. ինչ պիտի իմանան վարորդները Fri, 04 Sep 2026 13:21:32 +0400 Պարեկային ծառայության…

30 րոպե ago

Ինչ տարան իրենց հետ Պուտինն ու Փաշինյանը Բիշքեկից

Ինչ տարան իրենց հետ Պուտինն ու Փաշինյանը Բիշքեկից Fri, 04 Sep 2026 13:15:06 +0400 Փաշինյան-Պուտին…

36 րոպե ago

«Հրապարակ». Դրանից կշահեն բացառապես մեր թշնամիները

«Հրապարակ». Դրանից կշահեն բացառապես մեր թշնամիները Fri, 04 Sep 2026 12:45:02 +0400 Բիշքեկում Նիկոլ Փաշինյանի…

1 ժամ ago

Արևելյան քծնանք, կամ բռնապետը ՝ բռնապետին

Արևելյան քծնանք, կամ բռնապետը ՝ բռնապետին Fri, 04 Sep 2026 12:30:47 +0400 Ադրբեջանի նախագահ Իլհամ…

1 ժամ ago

Մանրամասներ՝ ինչ պայմաններում են ապրում հայ գերիները Բաքվում

Մանրամասներ՝ ինչ պայմաններում են ապրում հայ գերիները Բաքվում Fri, 04 Sep 2026 12:22:03 +0400 Բաքվում…

1 ժամ ago

Այս պահին պաշտոնական պատասխան չկա Վարդանյանի կնոջ խնդրանքի հետ կապված

Այս պահին պաշտոնական պատասխան չկա Վարդանյանի կնոջ խնդրանքի հետ կապված Fri, 04 Sep 2026 12:16:24…

2 ժամ ago