«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչը՝ ցավալի պարտւթյան մասին

«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչը՝ ցավալի պարտւթյան մասին

Wed, 12 Aug 2026 12:23:49 +0400


Չեմպիոնների լիգայի այս մրցաշրջանի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում, ինչպես հայտնի է, Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» երեկ՝օգոստոսի 11-ին, արտագնա հանդիպում անցկացրեց Սլովենիայի չեմպիոն «Ցելյեի» դեմ և պարտվեց 0-2 հաշվով։

Հանդիպումից հետո թիմի գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպան ամփոփել է խաղը՝ անդրադառնալով ինչպես հանդիպման վճռորոշ դրվագներին, այնպես էլ Արթուր Սերոբյանի փոխարինմանը։

Տուլիպայի խոսքով՝ «Արարատ-Արմենիան» մինչև առաջին գոլը բավականին վտանգավոր էր գործում և մի քանի հնարավորություն ուներ հաշիվը բացելու։ Նրա գնահատմամբ՝ թիմը վերահսկում էր իրավիճակը, սակայն չիրացված պահերից հետո խաղի ընթացքը կտրուկ փոխվեց։

Մարզիչը նշել է, որ թիմը հատկապես մեծ ճնշման տակ էր խաղում՝ հաշվի առնելով մարզադաշտում տիրող մթնոլորտը, սակայն ֆուտբոլիստները չեն վախեցել մրցակցից և համարձակ խաղ են ցուցադրել։ Տուլիպայի համոզմամբ՝ հանդիպման վերջնական հաշիվը չի համապատասխանում խաղի իրական պատկերին, և «Արարատ-Արմենիան» արժանի էր առնվազն լրացուցիչ ժամանակի հասնելուն։

Անդրադառնալով Արթուր Սերոբյանի փոխարինմանը՝ մարզիչը նշել է, որ ֆուտբոլիստը մեծ ծավալի աշխատանք էր կատարել ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ խաղակեսում և բավականին հոգնել էր։ Միաժամանակ Տուլիպան ընդգծել է, որ Սերոբյանը նույնիսկ հոգնածության պայմաններում մնացել էր թիմի ամենավտանգավոր խաղացողներից մեկը, իսկ մրցակիցը նրան հաճախ կանգնեցնում էր կանոնների խախտմամբ։

Սերոբյանին փոխարինելու որոշումը, ըստ մարզչի, պայմանավորված էր նաև եզրերում թարմություն ապահովելու անհրաժեշտությամբ։ «Ցելյեն» այդ հատվածում նոր ուժեր էր մտցրել խաղադաշտ, և «Արարատ-Արմենիան» նույնպես անհրաժեշտություն ուներ ուժեղացնելու եզրային խաղը։

Տուլիպան անդրադարձել է նաև հանդիպումից հետո հանդերձարանում ֆուտբոլիստների հետ ունեցած զրույցին։ Նա նշել է, որ հպարտ է իր խաղացողների ցուցադրած ֆուտբոլով, քանի որ նրանք խաղադաշտ էին դուրս եկել հաղթելու մտադրությամբ և կատարել էին մարզչական շտաբի հիմնական պահանջները։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ձերբակալվել է 6 անձ․ նրանց թվում՝ տեսչական մարմնի ղեկավարներ

Ձերբակալվել է 6 անձ․ նրանց թվում՝ տեսչական մարմնի ղեկավարներ Thu, 03 Sep 2026 14:30:14 +0400…

13 րոպե ago

Ինչպիսի եղանակ է սպասվում․ մանրամասներ

Ինչպիսի եղանակ է սպասվում․ մանրամասներ Thu, 03 Sep 2026 14:15:58 +0400 Երևանում սեպտեմբերի 3-8-ին սպասվում…

28 րոպե ago

#Ուղիղ․ Գագիկ Ծառուկյանի կալանքի երկարացման հարցն է քննարկվում

#Ուղիղ․ Գագիկ Ծառուկյանի կալանքի երկարացման հարցն է քննարկվում Thu, 03 Sep 2026 14:07:43 +0400 Latest…

36 րոպե ago

Դոնալդ Թրամփն ու հայկական մոլիբդենը

Դոնալդ Թրամփն ու հայկական մոլիբդենը Thu, 03 Sep 2026 13:45:08 +0400 Ռուսական ՎՏԲ բանկը վաճառել…

58 րոպե ago

«Վայ, Մոսկվայից զանգեցին, կանյակ ճարեք վռազ, հաց, պանիր»

«Վայ, Մոսկվայից զանգեցին, կանյակ ճարեք վռազ, հաց, պանիր» Thu, 03 Sep 2026 13:30:29 +0400 Latest…

1 ժամ ago

Մինչեւ կեսգիշեր ջուր չի լինի

Մինչեւ կեսգիշեր ջուր չի լինի Thu, 03 Sep 2026 13:30:02 +0400 «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում…

1 ժամ ago