Սա ամոթ ու զավեշտ է

Սա ամոթ ու զավեշտ է

Wed, 12 Aug 2026 14:39:48 +0400


Ամոթ ու զավեշտ

Ընդդիմությունն իրավունք ունի անհամաձայնության ակցիա անել , երբ թիրախավորելով Ամենայն Հայոց Կաթողիկոսին, ուշադիր՝ իշխանական ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ, վերջինիս Ավազանի անունով են դիմում։

Սա ոչ միայն անարգանք է ՀՀ Սահմանադրության եւ իրավական համակարգի նկատմամբ, այլեւ՝ քաղաքական ոչ հասուն վարքագիծ կամ չարմիտ արշավ եւ անարգանք համասփյուռ հայության եւ քրիստոնյաների նկատմամբ

Նախ՝ ինչքան էլ, որ ՔՊ-ի կարծիքով ներեկեղեցական կանոն է խախտվել, ՔՊ-ն իրավունք ՉՈՒՆԻ միջամտել ներեկեղեցական հարցերին ու սա սահմանադրական պահանջ է, իրենք էլ, ցավոք սրտի, շարքային քաղաքացի չեն, պաշտոնյա են ու պարտավոր են առաջնորդվել այս պահանջով, ու ցանկացած միջամտություն ոչ միայն անարգանք է ազգային հավատքի ու ինստիտուտի նկատմամբ, այլեւ՝ հակաիրավական է

Գարեգին Բ-ն Ամենայն Հայոց Կաթողիկոսի ոչ միայն Ավազանի, այլեւ ՀՀ անձնագրով արձանագրված
անունն է, այսինքն՝ խախտվում եւ խեղաթյուրվում է նաեւ հստակ արձնագրված իրավական փաստ, ու սա ոչ միայն անարգանք է ազգային հավատքի ու ինստիտուտի նկատմամբ, այլեւ՝ ՀՀ անձնագրի ու հակաիրավական է

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնական որոշումը՝ կարգալույծ հռչակել եւ/կամ թեմի առաջնորդի պաշտոնից ազատելը ներեկեղեցական հարցեր են, ոչ թե քաղաքացիաիրավական հարաբերություններ եւ սա ամրագրվում է նաեւ միջազգային իրավունքով
1️⃣Սահմանադրության 17-րդ հոդվածի համաձայն՝ կրոնական կազմակերպություններն ԱՆՋԱՏ են պետությունից:
2️⃣ Սահմանադրության 41-րդ հոդվածի համաձայն՝ կրոնական կազմակերպություններն իրավահավասար են և օժտված են ԻՆՔՆԱՎԱՐՈՒԹՅԱՄԲ:
3️⃣ «Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքը Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարումն իր նվիրապետության սահմաններում:
4️⃣ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիան սահմանում է՝ մտքի, խղճի և կրոնի ազատությունը!
5️⃣ «Հասանը և Չաուշն ընդդեմ Բուլղարիայի» ՄԻԵԴ-ի որոշման մեջ՝ Դատարանը ընդգծել է, որ կրոնական համայնքներն ունեն ինքնավար գոյություն, և որ պետության դերը պետք է մնա ՉԵԶՈՔ։ Պետությունը ՉԻ կարող որոշել, թե որ կրոնական առաջնորդությունն է լեգիտիմ միայն այն պատճառով, որ նախընտրում է մեկ այլին։
6️⃣ «Բուլղարական ուղղափառ եկեղեցու Սուրբ Սինոդը (Մետրոպոլիտ Ինոկենտի) և ուրիշներն ընդդեմ Բուլղարիայի» գործով ՄԻԵԴ-ը 9-րդ հոդվածի խախտում է արձանագրել՝ նշելով, որ կրոնական համայնքներում կոնֆլիկտները պետք է թողնվեն կրոնական համայնքին։
7️⃣ «Միրոլյուբովսը և ուրիշները ընդդեմ Լատվիայի» գործով ՄԻԵԴ-ը գտել է 9-րդ հոդվածի խախտում՝ գործը նկարագրելով որպես.
«Պետության միջամտություն կրոնական համայնքի անդամների միջև հակամարտությանը»։
Դատարանը շեշտել է, որ պետությունը պարտավոր է պահպանել չեզոքություն և անաչառություն և չի կարող որոշել կրոնական օրինականությունը կամ որոշել, թե որ կրոնական խմբակցությունն է դոկտրինալ առումով ճիշտ։
8️⃣ «Սերբական Արևելյան Ուղղափառ Թեմն ընդդեմ Միլիվոևիչի» գործով
ԱՄՆ Գերագույն դատարանը որոշեց, որ քաղաքացիական դատարանները ՉԵՆ կարող քննել եկեղեցական վեճը։
Դատարանի եկեղեցական ինքնավարության դոկտրինը պաշտպանում է կրոնական կազմակերպությունները կառավարության միջամտությունից եկեղեցու կառավարման, հավատքի և վարդապետության հարցերում։

Ու այս մոտեցումը կարմիր թելով անցնում է՝ ԱՄՆ Գերագույն դատարանի մի շարք որոշումների, Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի նախադեպային պրակտիկայի եւ աշխարհի մի շարք նմանօրինակ գործերով

Գոհար Մելոյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ֆրանսիայում տեղի ունեցողի մեղավորը նախկիննե՞րն են

Ֆրանսիայում տեղի ունեցողի մեղավորը նախկիննե՞րն են Mon, 19 Oct 2026 01:00:18 +0400 Այս օրերին Ֆրանսիայում…

5 ժամ ago

«Անշրջելի խաղաղությունից» մինչև 2031 թվական․ ի՞նչ է փոխվել Փաշինյանի օրակարգում. Սուրենյանց

«Անշրջելի խաղաղությունից» մինչև 2031 թվական․ ի՞նչ է փոխվել Փաշինյանի օրակարգում. Սուրենյանց Sun, 18 Oct 2026…

6 ժամ ago

Տիեզերական արդարություն կա Մակրոնի գլխին եկածի մեջ․ Մարինե Մանուչարյան

Տիեզերական արդարություն կա Մակրոնի գլխին եկածի մեջ․ Մարինե Մանուչարյան Sun, 18 Oct 2026 23:45:27 +0400…

6 ժամ ago

Ժամանակի հաշվարկի մեխանիզմը փոխելու են

Ժամանակի հաշվարկի մեխանիզմը փոխելու են Sun, 18 Oct 2026 23:30:08 +0400 Գիտնականները քվեարկել են այն…

6 ժամ ago

Ինչ վիճակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը

Ինչ վիճակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Sun, 18 Oct 2026 23:13:06 +0400 Հայաստանի ազգային հավաքականի…

7 ժամ ago

«Հարի Պոտերի» բացառիկ հրատարակությունը վաճառվել է 400 հազար դոլարով

«Հարի Պոտերի» բացառիկ հրատարակությունը վաճառվել է 400 հազար դոլարով Sun, 18 Oct 2026 23:00:53 +0400…

7 ժամ ago