Կիևում պայթյուններ են․ տեղի բնակիչներն ահաբեկված են

Կիևում պայթյուններ են․ տեղի բնակիչներն ահաբեկված են

Wed, 12 Aug 2026 15:00:54 +0400


Օգոստոսի 12-ի առավոտյան Կիևում պայթյուններ են լսվել, որից հետո օդային տագնապ է հնչեցվել։

Ըստ ուկրաինական ԶԼՄ-ների, մայրաքաղաքի ուղղությամբ են շարժվում տասնյակ անօդաչու թռչող սարքեր։ Դրանք, հավանաբար, ռեակտիվ շարժիչով են։

«Կիևի բնակիչներին խնդրվում է պաստպարվել և մնալ այնտեղ մինչև օդային տագնապը դադարի», – հայտնել են տեղական իշխանությունները։

Պայթյուններ են լսվել նաև Կիևի արվարձաններում, մասնավորապես՝ Բրովարիում։

Կիևի մարզային ռազմական վարչակազմի մամուլի ծառայությունը հայտնել է տարածաշրջանի երկնքում ռուսական անօդաչու թռչող սարքերի մասին։

«Տարածաշրջանում գործում են ՀՕՊ ուժեր», – ասվում է հայտարարության մեջ։

Կիևի մարզային պետական ​​վարչակազմի ղեկավար Տիմուր Տկաչենկոն ևս հայտնել է, որ այսօր առավոտյան ռուսական զորքերը հարձակվել են տարածաշրջանի վրա հարձակողական անօդաչու թռչող սարքերով։ «Բրովարի շրջանում հակառակորդի հարձակման հետևանքով պահեստում հրդեհ է բռնկվել», – ասվում է հայտարարության մեջ։

Հարձակման հետևանքով վիրավորվել է 65-ամյա տղամարդ։ Նա հոսպիտալացվել է, և բժիշկները նրա մոտ ախտորոշել են բեկորային վերքեր։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ռազմական ուղղաթիռ է կործանվել․ կա երկու զոհ

Ռազմական ուղղաթիռ է կործանվել․ կա երկու զոհ Thu, 13 Aug 2026 20:30:48 +0400 Միացյալ Նահանգների…

6 րոպե ago

«Նոայի» համար ամեն ինչ կորոշվի այսօր

«Նոայի» համար ամեն ինչ կորոշվի այսօր Thu, 13 Aug 2026 20:14:15 +0400 ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի…

22 րոպե ago

Զանգվածային թունավորում Ադրբեջանում

Զանգվածային թունավորում Ադրբեջանում Thu, 13 Aug 2026 20:00:09 +0400 Զանգվածային թունավորման դեպք է արձանագրվել Ադրբեջանի…

36 րոպե ago

Քանի քառակուսու մասին է խոսքը. հարց՝ Սյունիքի մասին

Քանի քառակուսու մասին է խոսքը. հարց՝ Սյունիքի մասին Thu, 13 Aug 2026 19:54:14 +0400 ԱԺ…

42 րոպե ago

Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանի կնոջ այցի մասին․ «Ո՞րն է այս ամենի շահը»

Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանի կնոջ այցի մասին․ «Ո՞րն է այս ամենի շահը» Thu, 13 Aug 2026…

45 րոպե ago

Նարեկ Կարապետյանը՝ TRIPP-ի շուրջ «Ուժեղ Հայաստանի» դիրքորոշման մասին

Նարեկ Կարապետյանը՝ TRIPP-ի շուրջ «Ուժեղ Հայաստանի» դիրքորոշման մասին Thu, 13 Aug 2026 19:47:18 +0400 «Ուժեղ…

49 րոպե ago