Դեսպանը հաճախակի երեկույթներ է կազմակերպել ու հայտնվել սկանդալի մեջ

Դեսպանը հաճախակի երեկույթներ է կազմակերպել ու հայտնվել սկանդալի մեջ

Wed, 12 Aug 2026 20:30:59 +0400


Կենտրոնա-Աֆրիկյան Հանրապետությունում Ֆրանսիայի դեսպան Բրյունո Ֆուշեն իր նստավայրում երիտասարդ կանանց մասնակցությամբ հաճախակի երեկույթներ է անցկացրել, ինչն էլ պատճառ է դարձել, որ Ֆրանսիայի ԱԳ նախարարությունը աուդիտ սկսի նրա գործունեության հետ կապված։ Այս մասին հայտնում է Le Canard enchaîné-ն։ Համաձայն հաղորդման, 24 թվականի սկզբից մինչեւ այս տարվա գարուն ընկած ժամանակահատվածում դեսպանն իր կեցավայր է հրավիրել 20-30 տարեկան 30 կոնջ, որոնց մի մասը նրա մոտ են մնացել նաեւ գիշերը։ Մշտական այցելությունները անհանգստացրել են ֆրանսիական ժանդարմերիայի էլիտար ստորաբաժանման աշխատակիցներին, որոնք ուղարկվել էին Բանգի՝ դեսպանատան անվտանգությունն ապահովելու համար։ Այս մասին զեկույց ստանալուց հետո՝ ֆրանսիական արտաքին քաղաքական գերատեսչությունը սկսել է ծառայողական քննություն։

Արդյունքում՝ բացահայտվել են մի շարք էական խախտումներ։ Ու չնայած դրան՝ Ֆուշեն շարունակում է պաշտոնավարել որպես դեսպան։ Գործի հետ կապված հետագա ընթացքը կախված է բացառապես ԱԳ նախարար Ժան-Նոյել Բարոյի կեցվածքից, ասված է հոդվածում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Թուրքիայում ստեղծվելու են ԱԹՍ-ների օդուղիներ

Թուրքիայում ստեղծվելու են ԱԹՍ-ների օդուղիներ Mon, 09 Nov 2026 16:00:48 +0400 Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների…

11 րոպե ago

#Ուղիղ․ Միասնական օրակարգի շուրջ համախմբված իրավաբանների ճեպազրույցը

#Ուղիղ․ Միասնական օրակարգի շուրջ համախմբված իրավաբանների ճեպազրույցը Mon, 09 Nov 2026 15:57:59 +0400 Latest news…

13 րոպե ago

Փաշինյանը կմեկնի Թուրքիա

Փաշինյանը կմեկնի Թուրքիա Mon, 09 Nov 2026 15:45:41 +0400 Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին…

26 րոպե ago

Իրանն «իսկական դժոխք է խոստանում» ԱՄՆ-ին, եթե․․․

Իրանն «իսկական դժոխք է խոստանում» ԱՄՆ-ին, եթե․․․ Mon, 09 Nov 2026 15:30:29 +0400 Իրանի արտաքին…

41 րոպե ago

Մեքենայով Երևանում շարժվելը շքեղություն կդառնա

Մեքենայով Երևանում շարժվելը շքեղություն կդառնա Mon, 09 Nov 2026 15:24:25 +0400 Երևանի առջև ծառացած ամենալուրջ…

47 րոպե ago

Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը

Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը Mon, 09 Nov 2026 15:23:01 +0400 Քաղաքացիները շարունակում…

48 րոպե ago