Պուտինը կդադարեցնի պատերազմը․ Զելենսկին ուշագրավ հայտարարություն է արել

Պուտինը կդադարեցնի պատերազմը․ Զելենսկին ուշագրավ հայտարարություն է արել

Wed, 12 Aug 2026 23:00:08 +0400


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի ցանկանում դադարեցնել Ուկրաինայի դեմ պատերազմը, բայց նա ստիպված կլինի դա անել։ Մշակվել է համապատասխան ծրագիր։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայի երիտասարդական ֆորումի ժամանակ։

Զելենսկին հայտարարել է, որ հաշվարկվել են բոլոր անհրաժեշտ քայլերը։

«Մենք հասկանում ենք, թե ինչ պետք է անենք։ Սա մեր գործընկերների հետ համատեղ ծրագիր է, թե ինչպես ճնշում գործադրել նրա (Պուտինի – խմբ.) վրա», – ասել է Ուկրաինայի նախագահը։

Նրա խոսքով՝ Ուկրաինայի պաշտպանության ուժերը պետք է ցանկացած դեպքում պահեն ճակատը։

«Սա նախագահին հնարավորություն է տալիս ուժեղ երկխոսություն վարել հակառակորդի հետ», – ասել է Զելենսկին։

Երբ մարտադաշտում իրավիճակը բավականաչափ ուժեղ չէ, երկխոսությունը վերածվում է չափազանց մեծ զիջումների, ինչը չի համապատասխանում Ուկրաինայի շահերին, կարծում է Զելենսկին։

Նա ընդգծել է, որ Ուկրաինայի հիմնական ռազմավարությունն այժմ Պուտինի ռազմավարությանը հակազդելն է։

Նա նաև հիշեցրել է, որ Ռուսաստանի նախագահը նախատեսում է մեծացնել զորահավաքը և որքան հնարավոր է շատ մարդկանց զորակոչել բանակ։

Հետևաբար, Զելենսկին կոչ է արել Ուկրաինայի միջազգային գործընկերներին ընդլայնել իրենց աջակցությունը, հատկապես հակաօդային պաշտպանության ոլորտում:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Երկու հայ բռնցքամարտիկներ դուրս են եկել Սերբիայում ընթացող Եվրոպայի առաջնության 1/4 եզրափակիչ

Երկու հայ բռնցքամարտիկներ դուրս են եկել Սերբիայում ընթացող Եվրոպայի առաջնության 1/4 եզրափակիչ Sun, 16 Aug…

8 րոպե ago

Հորմուզի նեղուցի հարցով բանակցություններում առաջընթաց կա․ իրանցի դիվանագետ

Հորմուզի նեղուցի հարցով բանակցություններում առաջընթաց կա․ իրանցի դիվանագետ Sun, 16 Aug 2026 12:30:20 +0400 Թեհրանն…

23 րոպե ago

Էմին Օհանյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 3-րդ տեղը

Էմին Օհանյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 3-րդ տեղը Sun, 16 Aug 2026 12:15:51 +0400 Գրոսմայստեր…

37 րոպե ago

Ուժգին երկարաշարժ է տեղի ունեցել Ռուսաստանում

Ուժգին երկարաշարժ է տեղի ունեցել Ռուսաստանում Sun, 16 Aug 2026 12:00:58 +0400 6,2 մագնիտուդ ուժգնությամբ…

52 րոպե ago

Սպասվում է վթարային ջրանջատում

Սպասվում է վթարային ջրանջատում Sun, 16 Aug 2026 11:45:45 +0400 «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է…

1 ժամ ago

Բանակցությունների որոշում դեռեւս չեն կայացրել

Բանակցությունների որոշում դեռեւս չեն կայացրել Sun, 16 Aug 2026 11:30:28 +0400 Իրանը դեռեւս որոշում չի…

1 ժամ ago