Տեսնես, որ կողքից նայում է այս ամենին, չի՞ զզվում ինքն իրենից, իր կամակատարներից, երկրում իր ձևավորած մթնոլորտից…

Տեսնես, որ կողքից նայում է այս ամենին, չի՞ զզվում ինքն իրենից, իր կամակատարներից, երկրում իր ձևավորած մթնոլորտից…

Wed, 12 Aug 2026 23:38:24 +0400


Եթե ոչ մի ուրիշ վատ բան արած չլիներ Նիկոլ Փաշինյանն այս 8 տարում միայն կաթողիկոսի դեմ արշավը լիներ և նրան ավազանի անունով կոչելու «նախաձեռնությունը», դա բավարար կլիներ նրան ազգովի մերժելու, ատելու, չընտրելու համար: Ու պատճառն այն չէ, որ մեր ուշքը գնում է Գարեգին Բ-ի համար…ի դեպ` այս արշավը նաև հակառակ էֆեկտն ունեցավ` ով չէր սիրում, սկսեց սիրել Վեհափառին, ով սիրում էր` սկսեց իդեալականացնել նրան…ով եկեղեցու, հավատքի նկատմամբ անտարբեր էր, դեմքով շրջվեց դեպի Եկեղեցին:

Իսկ եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների ու նրա առաջնորդի դեմ այս արշավն այնքան զազրելի է, որքան կարող է զազրելի լինել մարդկանց հավատքն անարգելը, սրբությունները հայհոյելը: Մարդու տուն մտնելն ու նրա տունը պղծելը: Անմեղ մարդուն ազատությունից, հողին կպած մարդուն` հայրենիքից զրկելը…

Բայց ոնց հայտնի ասացվածքն է ասում` մի գիժ մի քար գցեց հորը, հազար խելոք չկարողացան հանել…Մի հսկա թիմ, մի ամբողջ իշխանություն, մի ողջ հասարակություն ուղղակի կրակն է ընկել մի մարդու հիվանդ մտքերի ու հակահայ գործողությունների ձեռը:

Իսկ թիմ կոչվածին մարդ ուղղակի խղճում է: Պարզ է չէ՞, որ դրանց մեջ լիքը մարդ կա, որ հոգով-սրտով դեմ է այդ արշավին և կյանքում իրենց նախաձեռնությամբ Ամենայն հայոց կաթողիկոսին «Կտրիճ Ներսիսյան» չէր անվանի: Դրանց մեջ, անշուշտ, նաև հավատավոր, աստվածավախ մարդիկ կան, որ չգիտեն իրենց ինչպես պահել: Հակադրվեն` պարզ չի, թե իրեն կայսր երևակայող «առաջնորդը» ոնց կարձագանքի` հակադրվողը փողոցու՞մ կհայտնվեն, թե՞ բերդում: Լռեն` թաքնվեն, մի տեղ տապ անեն, մի օր, մի տեղ մի լրագրող հարց կտա ու ստիպված կլինեն պատասխանել:

Եթե դահլիճում են` պարզ է, որ «առաջնորդը» ողջ օրն ուշադիր հետևում է` ով ինչ ելույթ ունեցավ, ով ինչ հարց տվեց, ով քանի անգամ խփեց սեղանին` կաթողիկոս բառը լսելիս…

Իհարկե, կան և քիչ չեն նաև այդ թիմում չար, հիմար անմեղսունակներ, որոնց կաթողիկոսն էլ, «աստվածն» էլ Փաշինյանն է` քանի դեռ նստած է այդ աթոռին, որ եթե ասի` պետք է սողաք գետնատարած, շան պես հաչեք, կատվի պես մլավեք, որ շարունակեք պետբյուջեից սնվել, անխոս կանեն այդ ամենը, ինչպես հիմա ամբիոնից ստրուկի հնազանդությամբ կաթողիկոս են «հայհոյում»:

Բայց տեսնես, որ կողքից նայում է այս ամենին, չի՞ զզվում ինքն իրենից, իր կամակատարներից, երկրում իր ձևավորած մթնոլորտից…

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Դուք տղամա՞րդ եք, թե՞ կին»․ սոցիալական հարթակը վերածվել է ԴՆԹ կենտրոնի

«Դուք տղամա՞րդ եք, թե՞ կին»․ սոցիալական հարթակը վերածվել է ԴՆԹ կենտրոնի Sat, 05 Sep 2026…

9 րոպե ago

Աշխատանքի ընդունման հարցազրույցները կանցկացնեն ԱԲ տեխնոլոգիաների օգնությամբ

Աշխատանքի ընդունման հարցազրույցները կանցկացնեն ԱԲ տեխնոլոգիաների օգնությամբ Sat, 05 Sep 2026 15:30:41 +0400 Միացյալ Նահանգների…

24 րոպե ago

Նախկին ՔՊ-ական թաղապետը 2 միլիոն դրամ գրավ է տվել

Նախկին ՔՊ-ական թաղապետը 2 միլիոն դրամ գրավ է տվել Sat, 05 Sep 2026 15:22:45 +0400…

32 րոպե ago

Վանաձոր-Երևան. 120 կիլոմետր «դժոխքի եզրին»

Վանաձոր-Երևան. 120 կիլոմետր «դժոխքի եզրին» Sat, 05 Sep 2026 15:15:16 +0400 Օգոստոսի 2-ին Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում…

39 րոպե ago

Արարատ-Արմենիայի հայտացուցակը լիգայի փուլի հանդիպումների համար․ ԵԼ

Արարատ-Արմենիայի հայտացուցակը լիգայի փուլի հանդիպումների համար․ ԵԼ Sat, 05 Sep 2026 15:00:49 +0400 ՈւԵՖԱ-ի պաշտոնական…

53 րոպե ago

Երրորդ դատավորից հետո՝ Վեհափառի գործով դատախազն է հեռանում

Երրորդ դատավորից հետո՝ Վեհափառի գործով դատախազն է հեռանում Sat, 05 Sep 2026 14:50:02 +0400 Վեհափառ…

1 ժամ ago