«Հրապարակ»․ Սաշիկ Սարգսյանին «ծախսելու փող» չթողեցին

«Հրապարակ»․ Սաշիկ Սարգսյանին «ծախսելու փող» չթողեցին

Thu, 13 Aug 2026 08:25:25 +0400


2024 թվականի սեպտեմբերի 30-ին Հակակոռուպցիոն դատարանը վարույթ էր ընդունել Գլխավոր դատախազության հայցը՝ Սերժ Սարգսյանի եղբոր` ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Ալեքսանդր Սարգսյանից եւ նրան փոխկապակցված անձանցից ապօրինի ծագում ունեցող գույքը հօգուտ պետության բռնագանձելու վերաբերյալ։

Դատախազությունը պահանջել էր բռնագանձել 14 անշարժ եւ 8 շարժական գույք, 5 իրավաբանական անձանցում մասնակցություն, ինչպես նաեւ 5 մլրդ 92 մլն դրամ։ Մենք անցած տարի գրել էինք, որ գործի շրջանակում Ալեքսանդր Սարգսյանի որոշ գումար արգելանքի տակ է։ Նրա փաստաբանները դիմել էին դատարան՝ խնդրելով այդ գումարի մի մասի նկատմամբ արգելանքը վերացնել, որպեսզի դրանք կարողանան օգտագործել՝ հարկերը, փաստաբանական ծառայությունների վարձը եւ անհրաժեշտ ծախսերը վճարելու համար։

2025 թվականի փետրվարին Հակակոռուպցիոն դատարանը որոշում էր կայացրել այդ միջնորդության վերաբերյալ։ Դատախազությունը, սակայն, չհամաձայնելով դատարանի որոշման հետ, բողոքարկել էր այն։ Մարտին Վերաքննիչ դատարանը մասնակի բավարարել էր դատախազության բողոքը՝ ապրուստի միջոցների եւ փաստաբանի վարձատրության մասերով առաջին ատյանի որոշումը վերացնելով եւ այդ մասով նոր քննության ուղարկելով Հակակոռուպցիոն դատարան։ Այժմ՝ մեկ տարի անց, գործով նոր զարգացում կա։

2026 թվականի մայիսի 13-ին Հակակոռուպցիոն դատարանը կրկին որոշում է կայացրել՝ հայցի ապահովման միջոցի վերաբերյալ։ Պարզ ասած՝ դատարանը որոշել է փոփոխել Ալեքսանդր Սարգսյանի գույքի եւ դրամական միջոցների նկատմամբ գործող սահմանափակումները։ Դատախազությունն այս որոշումը եւս բողոքարկել է։ Եվ ահա, վերջերս Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը մասնակի բավարարել է բողոքը՝ վերացնելով մայիսի 13-ի որոշումը եւ գործը կրկին ուղարկելով Հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության։

Այսինքն՝ մայիսի 13-ին առաջին ատյանի դատարանը որոշել էր փոխել Սարգսյանի գույքի եւ գումարի նկատմամբ գործող սահմանափակումները, սակայն վերաքննիչ դատարանն այդ որոշումը վերացրել է։ Հիմա հարցը կրկին պետք է քննի Հակակոռուպցիոն դատարանը։ Կարեւոր է նաեւ նշել, որ դատարանը դեռ վերջնական որոշում չի կայացրել Ալեքսանդր Սարգսյանի գույքը պետությանը հանձնելու վերաբերյալ, սա ընդամենը միջանկյալ հայցերի` հայցի ապահովման միջոց կիրառելու մասին է։ Հիմնական գործի քննությունը դեռ շարունակվում է, իսկ այս դատական գործընթացը վերաբերում է միայն այն հարցին, թե մինչեւ գործի վերջնական ավարտը ինչ սահմանափակումներ պետք է պահպանվեն նրա գույքի եւ դրամական միջոցների նկատմամբ։ Իշխանությունն ամեն ինչ անում է, որ Սաշիկ Սարգսյանը ո՛չ փաստաբանին վճարելու փող ունենա, ո՛չ առօրյա ծախսերի:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ». Տավրոս Սափեյանը ՔՊ-ին գովազդող հարթակներ է ստեղծում, տարածք հատկացնում

«Հրապարակ». Տավրոս Սափեյանը ՔՊ-ին գովազդող հարթակներ է ստեղծում, տարածք հատկացնում Thu, 13 Aug 2026 13:45:09…

17 րոպե ago

Բաքվից Արման Եղոյանին հորդորում են ժանգլյորությամբ չզբաղվել

Բաքվից Արման Եղոյանին հորդորում են ժանգլյորությամբ չզբաղվել Thu, 13 Aug 2026 13:40:44 +0400 Նույնիսկ Ադրբեջանում…

21 րոպե ago

Ստացվում է` այս նախագծով իշխող ուժը չի ուզում, որ տենդերների ոլորտը վիճարկվի

Ստացվում է` այս նախագծով իշխող ուժը չի ուզում, որ տենդերների ոլորտը վիճարկվի Thu, 13 Aug…

28 րոպե ago

ՊՍԺ-ն երկրորդ տարին անընդմեջ դարձավ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթակիր

ՊՍԺ-ն երկրորդ տարին անընդմեջ դարձավ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթակիր Thu, 13 Aug 2026 13:30:09 +0400 Ավստրիայի Զալցբուրգ…

32 րոպե ago

Մարտուն Գրիգորյանի հարցաքննությունն ավարտվել է, նա մեղքը չի ընդունում. փաստաբան

Մարտուն Գրիգորյանի հարցաքննությունն ավարտվել է, նա մեղքը չի ընդունում. փաստաբան Thu, 13 Aug 2026 13:21:20…

40 րոպե ago

Իրավապահները կհրավիրեն էդ մարդուն սուրճ խմելու. Փաշինյան

Իրավապահները կհրավիրեն էդ մարդուն սուրճ խմելու. Փաշինյան Thu, 13 Aug 2026 13:18:02 +0400 Latest news…

44 րոպե ago