Մարդկանց համբերության բաժակը մի լցրեք

Մարդկանց համբերության բաժակը մի լցրեք

Thu, 13 Aug 2026 09:00:49 +0400


Ինչպես բացատրել ՔՊ-ական «ուսապարկերին», որ իրենց խորհրդարան գործուղած հայ հասարակությունը նրանց չի լիազորել ավազանի անունով կոչելու Ամենայն հայոց կաթողիկոսին: Եթե անգամ ինչ-որ մի աննշան զանգված համաձայն է այդ վարքագծին, դեմ չէ, որ կաթողիկոսը փոխվի, անհավատ է, աստվածավախ չէ, եկեղեցասեր չէ, ապա հանրության գերակշռող մասը մերժում եւ դատապարտում է այս արշավը: Եվ դրանում համոզվելու համար մեծ խելք ունենալ պետք չէ, բավական է այդ «համարձակ» տղաներն ու աղջիկները փոքրիկ հարցախույզ անեն իրենց շրջապատում, դիտեն լրատվամիջոցների հարցումները, հետաքրքրվեն սոցիոլոգիական հարցումների արդյունքներով, հետեւեն այս արշավի մեկամյա պատմությանը:

Մենք, իհարկե, այնքան միամիտ չենք, որ կարծենք, թե Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները Եկեղեցին մաքրելու, բարեփոխելու նպատակներ կարող են հետապնդել: Նույնիսկ չենք կարծում, որ այս արշավի հիմքում Գարեգին Բ-ի` Փաշինյանին ուղղված հրաժարականի պահանջն է ընկած կամ պետական գործընթացներին Վեհափառի եւ Եկեղեցու միջամտությունը:

Պարզ է, որ սա դրսից «իջեցված» հրահանգ է, որը կատարում են այս «ազգակործան պատուհասները»: Վատ են կատարում, այնպես են կատարում, որ հրահանգի կոպիտ կարված թելերն աչք են ծակում, եւ բոլորը դա տեսնում են: Անգամ երբեմն չեն էլ թաքցնում դա: Օրերս պատգամավորներից մեկն ուղղակի «ցուցմունք» տվեց այդ մասին, ասելով` Փաշազադեն հոգեւոր առաջնորդ է, Գարեգին Բ-ն` ոչ:

Պարզ է նաեւ, որ ընտրակեղծարարությունից եւ իշխանություն զավթելուց հետո այս իշխանությունն առավել լկտի է դարձել, առավել բացահայտ է գործում ու թշնամու կամքը կատարում: Հակառակ պարագայում` եթե մանավանդ մի քիչ խելք ունենային եւ մտածելու ունակություն, կհասկանային, որ մի օր դանակը, այնուամենայնիվ, հասնում է ոսկորին, եւ անգամ ամենահնազանդ հոտը երբեմն ընդվզում է: Չի կարելի մարդկանց համբերության բաժակը լցնել, ստուգել այդ համբերության սահմանները: Մարդիկ կարող են ամեն զրկանքի ու հալածանքների դիմանալ, շատ ավելի վատ բաներ հանդուրժել, բայց իրենց կրոնական զգացմունքներին, իրենց սրբություններին ուղղված ոտնձգություններին միշտ չէ, որ կդիմանան: Տասնյակ տարիներ կարող են հանդուրժել կոռուպցիան եւ իշխանության հղփանալը, բայց մի գեղեցիկ օր դուրս գալ փողոց ու ամեն ինչ ջարդուփշուր անել, մերժել, ինչպես արեցին 2018-ի ապրիլին: Եվ այդ պահին կարեւոր չէ` առաջնորդողը մի Նիկոլ Փաշինյան է, թե ցանկացած Պողոս Պետրոսյան: Այդ օրն անպայման մի օր գալիս է:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ». Երեխայի՝ մանկապարտեզ գնալու հերթը բանակ գնալուց է հասնելու

«Հրապարակ». Երեխայի՝ մանկապարտեզ գնալու հերթը բանակ գնալուց է հասնելու Thu, 24 Sep 2026 12:45:20 +0400…

11 րոպե ago

Սիսիանի գնդում զինվորի՞ են պայթեցրել

Սիսիանի գնդում զինվորի՞ են պայթեցրել Thu, 24 Sep 2026 12:41:48 +0400 Այսօր հերթական դաժան դեպքն…

14 րոպե ago

Կանադան պատրաստվել է ԱՄՆ-ի ռազմական ներխուժմանը

Կանադան պատրաստվել է ԱՄՆ-ի ռազմական ներխուժմանը Thu, 24 Sep 2026 12:30:30 +0400 Կանադան մեկ տարի…

26 րոպե ago

Փաշինյանը՝ եվրոպացիներից խաբվելու վտանգի մասին

Փաշինյանը՝ եվրոպացիներից խաբվելու վտանգի մասին Thu, 24 Sep 2026 12:27:14 +0400 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը…

29 րոպե ago

«Հրապարակ». Դպրոցի պատից հեռացրել է փառքի անկյունն ու Մեծ Հայքի քարտեզը

«Հրապարակ». Դպրոցի պատից հեռացրել է փառքի անկյունն ու Մեծ Հայքի քարտեզը Thu, 24 Sep 2026…

31 րոպե ago

«Հրապարակ». Հակոբ Ղազանչյանը հերոսական գործ է ձեռնարկել

«Հրապարակ». Հակոբ Ղազանչյանը հերոսական գործ է ձեռնարկել Thu, 24 Sep 2026 12:15:36 +0400 Հայաստանի պետական…

41 րոպե ago