Մարդկանց համբերության բաժակը մի լցրեք

Մարդկանց համբերության բաժակը մի լցրեք

Thu, 13 Aug 2026 09:00:49 +0400


Ինչպես բացատրել ՔՊ-ական «ուսապարկերին», որ իրենց խորհրդարան գործուղած հայ հասարակությունը նրանց չի լիազորել ավազանի անունով կոչելու Ամենայն հայոց կաթողիկոսին: Եթե անգամ ինչ-որ մի աննշան զանգված համաձայն է այդ վարքագծին, դեմ չէ, որ կաթողիկոսը փոխվի, անհավատ է, աստվածավախ չէ, եկեղեցասեր չէ, ապա հանրության գերակշռող մասը մերժում եւ դատապարտում է այս արշավը: Եվ դրանում համոզվելու համար մեծ խելք ունենալ պետք չէ, բավական է այդ «համարձակ» տղաներն ու աղջիկները փոքրիկ հարցախույզ անեն իրենց շրջապատում, դիտեն լրատվամիջոցների հարցումները, հետաքրքրվեն սոցիոլոգիական հարցումների արդյունքներով, հետեւեն այս արշավի մեկամյա պատմությանը:

Մենք, իհարկե, այնքան միամիտ չենք, որ կարծենք, թե Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները Եկեղեցին մաքրելու, բարեփոխելու նպատակներ կարող են հետապնդել: Նույնիսկ չենք կարծում, որ այս արշավի հիմքում Գարեգին Բ-ի` Փաշինյանին ուղղված հրաժարականի պահանջն է ընկած կամ պետական գործընթացներին Վեհափառի եւ Եկեղեցու միջամտությունը:

Պարզ է, որ սա դրսից «իջեցված» հրահանգ է, որը կատարում են այս «ազգակործան պատուհասները»: Վատ են կատարում, այնպես են կատարում, որ հրահանգի կոպիտ կարված թելերն աչք են ծակում, եւ բոլորը դա տեսնում են: Անգամ երբեմն չեն էլ թաքցնում դա: Օրերս պատգամավորներից մեկն ուղղակի «ցուցմունք» տվեց այդ մասին, ասելով` Փաշազադեն հոգեւոր առաջնորդ է, Գարեգին Բ-ն` ոչ:

Պարզ է նաեւ, որ ընտրակեղծարարությունից եւ իշխանություն զավթելուց հետո այս իշխանությունն առավել լկտի է դարձել, առավել բացահայտ է գործում ու թշնամու կամքը կատարում: Հակառակ պարագայում` եթե մանավանդ մի քիչ խելք ունենային եւ մտածելու ունակություն, կհասկանային, որ մի օր դանակը, այնուամենայնիվ, հասնում է ոսկորին, եւ անգամ ամենահնազանդ հոտը երբեմն ընդվզում է: Չի կարելի մարդկանց համբերության բաժակը լցնել, ստուգել այդ համբերության սահմանները: Մարդիկ կարող են ամեն զրկանքի ու հալածանքների դիմանալ, շատ ավելի վատ բաներ հանդուրժել, բայց իրենց կրոնական զգացմունքներին, իրենց սրբություններին ուղղված ոտնձգություններին միշտ չէ, որ կդիմանան: Տասնյակ տարիներ կարող են հանդուրժել կոռուպցիան եւ իշխանության հղփանալը, բայց մի գեղեցիկ օր դուրս գալ փողոց ու ամեն ինչ ջարդուփշուր անել, մերժել, ինչպես արեցին 2018-ի ապրիլին: Եվ այդ պահին կարեւոր չէ` առաջնորդողը մի Նիկոլ Փաշինյան է, թե ցանկացած Պողոս Պետրոսյան: Այդ օրն անպայման մի օր գալիս է:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

ԱՄՆ-ն իր բոլոր զորքերը դուրս կբերի Իրաքից

ԱՄՆ-ն իր բոլոր զորքերը դուրս կբերի Իրաքից Thu, 13 Aug 2026 12:00:41 +0400 Միացյալ Նահանգները…

4 րոպե ago

Մարտուն Գրիգորյանի նկատմամբ դատախազն արդեն հարուցել է քրեական հետապնդում

Մարտուն Գրիգորյանի նկատմամբ դատախազն արդեն հարուցել է քրեական հետապնդում Thu, 13 Aug 2026 11:47:20 +0400…

18 րոպե ago

«Հրապարակ». Ասում է` ինձ ո՞վ կտար 700 հազար դրամ աշխատավարձ, եւ ծառայում է իշխանություններին

«Հրապարակ». Ասում է` ինձ ո՞վ կտար 700 հազար դրամ աշխատավարձ, եւ ծառայում է իշխանություններին Thu,…

19 րոպե ago

Փաշինյանը պաշտոնները բաժանեց. ով ինչ ստացավ

Փաշինյանը պաշտոնները բաժանեց. ով ինչ ստացավ Thu, 13 Aug 2026 11:37:39 +0400 9 մարզպետ վերանշանակվել…

27 րոպե ago

Պուտինի «պատմական» այցը՝ Կուրիլյան կղզիներ․ Ճապոնիայում վրդովմունք է

Պուտինի «պատմական» այցը՝ Կուրիլյան կղզիներ․ Ճապոնիայում վրդովմունք է Thu, 13 Aug 2026 11:30:32 +0400 Ռուսաստանի…

35 րոպե ago

«Հրապարակ». Փաշինյանն ուզում է ցույց տալ, որ նախկին փորձառու կադրերն իրեն պետք չեն, ինքը կարող է նոր փորձառու կադրեր բերել

«Հրապարակ». Փաշինյանն ուզում է ցույց տալ, որ նախկին փորձառու կադրերն իրեն պետք չեն, ինքը կարող…

50 րոպե ago