«Հրապարակ». Իշխանությունը գտել է Վեհափառի գործը քննելու համար «ամենահարմար» թեկնածուին

«Հրապարակ». Իշխանությունը գտել է Վեհափառի գործը քննելու համար «ամենահարմար» թեկնածուին

Thu, 13 Aug 2026 10:15:01 +0400


Արդեն հայտնի է, որ Ամենայն հայոց կաթողիկոսի եւ 6 բարձրաստիճան հոգեւորականների գործը մակագրվել է նոր դատավորի: Գործը կքննի Արմավիրի մարզի դատավոր Սերժ Ռուշանյանը: 29-ամյա դատավորը նոր նիստի օրը դեռ չի նշանակել: Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ին Արմավիրի առաջին ատյանի դատավոր Հակոբ Մանուկյանն ինքնաբացարկ հայտնեց` հրաժարվելով քննել այս գործը:

Սերժ Ռուշանյանը դատավոր է նշանակվել 2023 թվականին, մինչ այդ նա աշխատել է արդարադատության նախարարությունում, դրանից առաջ՝ 2017-2020 թվականներին, «Արդարադատություն եւ իրավունքի գերակայություն» հասարակական կազմակերպության նախագահն է եղել:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած նրա հայտարարագրից տեղեկանում ենք, որ Սերժ Ռուշանյանը պապիկից ու տատիկից 2025թ. հունվարին Երեւանում բնակարան է նվեր ստացել, որը մեկ ամիս հետո նվիրել է հորը՝ Արտյոմ Ռուշանյանին։ Նա 2025-ին 4 մլն դրամով վաճառել է իր LAND ROVER մակնիշի ավտոմեքենան, որը եւս նվեր էր ստացել։ Նույն տարվա ընթացքում արդեն տիրապետել է 2025թ. արտադրության TOYOTA մակնիշի ավտոմեքենայի։ Նրա բանկային հաշվին եղել է 145 հազար 247 դրամ գումար, կանխիկ ունեցել է 13 մլն 500 հազար դրամ։ Ռուշանյանն ունի հիպոթեքային վարկով ձեռք բերված բնակարան, որի մայր գումարի մնացորդը կազմում է 26,3 մլն դրամ։ Նա այլ վարկեր եւս ունի, որոնց ընդհանուր գումարը կազմում է 13,8 մլն դրամ։ Տարվա ընթացքում նրա եկամուտները կազմել են 40 մլն 598 հազար դրամ, որից 5.5 մլն դրամը վարկ է վերցրել, 4 մլն-ն՝ մեքենայի վաճառքից, 2.3 մլն-ն գոյացել է եկամտահարկի վերադարձից, 13 մլն 240 հազար դրամը՝ աշխատավարձից, իսկ 8 մլն դրամն ու 20 հազար դոլարը հարսանիքին նվեր է ստացել։ Նրա հետ համատեղ բնակվող քույրը՝ Միլենա Ռուշանյանը, նոտար Էլեն Արամյանի օգնականն է, նրա հայրն ու տատն անհատ ձեռներեց են, իսկ մայրն աշխատում է տատիկի ԱՁ-ում՝ որպես մենեջեր։

Մայրը՝ Մարգարիտա Մելքոնյանը, որպես համատեղ սեփականություն, հայտարարագրել է 3 անշարժ գույք՝ հողամաս, որը գնել է 2014-ին, ավտոտնակ՝ գնված 2022-ին, եւ առանձնատուն՝ գնված 2024-ին։ Ունեցել է կանխիկ 3 մլն դրամ։ Իսկ սկեսուրը 107 հազար 640 դրամ աշխատավարձ է տվել։ Իսկ ահա դատավորի քրոջ՝ Միլենա Ռուշանյանի նկատմամբ տատը՝ Ալվարդ Ալոյանը, առատաձեռն է գտնվել, նրան նվիրել է 3 մլն դրամ։ Վերջինս դատավորի օգնականի պաշտոնում ստացել է 954 հազար դրամ աշխատավարձ։ Հայրը՝ Արտյոմ Ռուշանյանը, հայտարարագրել է Երեւանում գտնվող առանձնատուն, որը գնել է 2025-ին, ունի Toyota եւ Nissan մակնիշի ավտոմեքենաներ, որոնք ձեռք է բերել 2017-ին եւ 2024-ին։ Ունեցել է 25 մլն դրամ կանխիկ գումար, իսկ մայրը՝ Ալվարդ Ալոյանը, նվիրել է 5 մլն դրամ։ Դատավորի պապը՝ Սերժիկ Ռուշանյանը, թոշակառու է, հայտարարագրել է 559 հազար դրամ եկամուտ, որը գոյացել է թոշակից, կանխիկ ունեցել է 12 մլն 900 հազար դրամ։ Իսկ տատը՝ Ալվարդ Ալոյանը, հայտարարագրել է 15 մլն դրամ կանխիկ գումար, եկամուտները կազմել են 31 մլն 112 հազար դրամ, որը գոյացել է ԱՁ-ից, եւ 18 հազար 751 դրամ էլ «ԿԱՐԱՏ ԹՐԵՅԴ»-ից քաղիրավական պայմանագրով ստացած եկամուտն է եղել։ Նա ունի նաեւ 50 մլն 843 հազար դրամ վարկ։

Պարզ է, որ բարձր աշխատավարձն է դատավորների աքիլեսյան գարշապարը, հանուն որի նրանք կատարում են վերեւից իրենց իջեցված հրահանգները: Մանավանդ՝ եթե դատավորը երիտասարդ է, առավել եւս՝ որ վարկեր ունի, որոնք պետք է փակի: Այնպես որ, արտաքուստ Ս. Ռուշանյանն «ամենաճիշտ» դատավորն է, որին գտել է իշխանությունը` պատրաստ հանուն պաշտոնի եւ շահի ամենաանհեթեթ գործերը քննելու եւ իշխանահաճո որոշումներ կայացնելու: Իսկ այն, որ Վեհափառի եւ եպիսկոպոսների նկատմամբ հարուցված քրեական գործն աբսուրդի գագաթնակետն է, քննարկման ենթակա չէ: Հիշեցնենք, որ նրանց պատժում են այն բանի համար, որ թեմակալ առաջնորդներից մեկին` տիրադավ Գեւորգ Սարոյանին, թեմի առաջնորդի պաշտոնից ազատել են, ապա նրան վերականգնելու դատարանի որոշումը չեն կատարել:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Եռօրյա ազգային սուգ է հայտարարվել

Եռօրյա ազգային սուգ է հայտարարվել Thu, 13 Aug 2026 11:00:02 +0400 Կոլումբիայի կառավարությունը եռօրյա ազգային…

7 րոպե ago

Ֆասթ Բանկի գործառնական արդյունավետության նոր մոտեցումները․ Ալիկ Ստեփանյան

Ֆասթ Բանկի գործառնական արդյունավետության նոր մոտեցումները․ Ալիկ Ստեփանյան Thu, 13 Aug 2026 10:48:22 +0400 Ֆասթ…

19 րոպե ago

«Հրապարակ». Մենք թիրախավորվում ենք ոչ միայն իշխանության, այլեւ իրենց ընդդիմադիր համարող որոշ ուժերի կողմից

«Հրապարակ». Մենք թիրախավորվում ենք ոչ միայն իշխանության, այլեւ իրենց ընդդիմադիր համարող որոշ ուժերի կողմից Thu,…

22 րոպե ago

ՊԵԿ-ի նախկին «թալանչին» ձեր 122-րդ համարն ա

ՊԵԿ-ի նախկին «թալանչին» ձեր 122-րդ համարն ա Thu, 13 Aug 2026 10:42:39 +0400 Latest news…

25 րոպե ago

Ինչ գործի շրջանակում է ձերբակալվել Մարտուն Գրիգորյանը

Ինչ գործի շրջանակում է ձերբակալվել Մարտուն Գրիգորյանը Thu, 13 Aug 2026 10:40:33 +0400 Ինչպես ավելի…

27 րոպե ago

Կործանված ուղղաթիռի օդաչուները զոհվել են

Կործանված ուղղաթիռի օդաչուները զոհվել են Thu, 13 Aug 2026 10:30:20 +0400 Երկու մարդ զոհվել է…

37 րոպե ago