Մարտուն Գրիգորյանի նկատմամբ դատախազն արդեն հարուցել է քրեական հետապնդում

Մարտուն Գրիգորյանի նկատմամբ դատախազն արդեն հարուցել է քրեական հետապնդում

Thu, 13 Aug 2026 11:47:20 +0400


Մինչ հակակոռուպցիոն կոմիտեում սպասում եմ Մարտուն Գրիգորյանի հետ հանդիպմանը, ներկայացնեմ նախատեսվող ընթացակարգը։
Դատարան ներկայացնելու նպատակով ձերբակալումը նշանակում է, որ Մարտուն Գրիգորյանի նկատմամբ դատախազն արդեն հարուցել է հանրային քրեական հետապնդում, իսկ քննիչը հանգել է հետևության, որ անհրաժեշտ է կիրառել այնպիսի խափանման միջոց, որի կիրառումը վերապահված է դատարանին։

Այսինքն՝ սպասվում է, որ Հակակոռուպցիոն կոմիտեն 24 ժամվա ընթացքում Հակակոռուպցիոն դատարան կներկայացնի խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն։

Միաժամանակ, քննիչը լիազորված է նաև չհարուցելու նման միջնորդություն և մեղադրյալին ազատելու ձերբակալությունից։
Հաշվի առնելով նախորդ փորձը, ինչպես նաև քննչական մարմինների մաքսիմալիստական մոտեցումները՝ կարելի է ենթադրել, որ միջնորդությունը ներկայացվելու է հենց կալանքը որպես խափանման միջոց կիրառելու նպատակով։

Արսեն Բաբայան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հրաձգությունը հինգ մարդու կյանք է խլել Միչիգանում

Հրաձգությունը հինգ մարդու կյանք է խլել Միչիգանում Sat, 15 Aug 2026 22:30:48 +0400 Հրաձգությունը ամերիկյան…

22 րոպե ago

«Չտես գյոռմամիշն» ու «հորթը» «սրիկայաբար» բառից պակաս վիրավորական չեն

«Չտես գյոռմամիշն» ու «հորթը» «սրիկայաբար» բառից պակաս վիրավորական չեն Sat, 15 Aug 2026 22:15:07 +0400…

38 րոպե ago

Մոտ 13 հազար տարեկան արձան են գտել

Մոտ 13 հազար տարեկան արձան են գտել Sat, 15 Aug 2026 22:00:36 +0400 Ռուսաստանում, Օմսկի…

52 րոպե ago

Պատահար՝ Երևան-Գյումրի գնացքում․ վագոնի տանիքին լար է ընկել

Պատահար՝ Երևան-Գյումրի գնացքում․ վագոնի տանիքին լար է ընկել Sat, 15 Aug 2026 21:42:03 +0400 Ժամը…

1 ժամ ago

ԵՊՀ ռեկտորի համար մրցույթ է հայտարարվել

ԵՊՀ ռեկտորի համար մրցույթ է հայտարարվել Sat, 15 Aug 2026 21:30:59 +0400 ԵՊՀ-ի կայքէջից տեղեկացանք,…

1 ժամ ago

Ովքեր են նախագահի աշխատակազմի բարձրաստիճան պաշտոնյաները

Ովքեր են նախագահի աշխատակազմի բարձրաստիճան պաշտոնյաները Sat, 15 Aug 2026 21:15:37 +0400 «Հրապարակ»-ը նոր շարք…

2 ժամ ago