Աշխարհում չկա մի ազգ, որն իր սեփական ձեռքով դատարանի դռները հասցնի իր 1700-ամյա սրբությունը

Աշխարհում չկա մի ազգ, որն իր սեփական ձեռքով դատարանի դռները հասցնի իր 1700-ամյա սրբությունը

Thu, 13 Aug 2026 16:15:14 +0400


ՀՀ վարչապետը բազմիցս հայտարարել է,որ Հայաստանը ժողովրդավար երկիր է և ինքը համարում է,որ ժողովրդավարությունը «Հայաստանի հիմնական բրենդն է»։ Զուգահեռ արձանագրենք ընդամենը մի քանի փաստ․ ժողովրդավար երկրում, երբ մարդիկ աղաղակում են խոսքի ազատության, քաղաքական հայացքների, օրենքի և իրավունքի, «խոշտանգված» արդարադատության մասին՝ նրանց նկատմամբ ավելի են ուժգնանում բռնաճնշումներն ու հալածաքները թե՛ գործնական և թե՛ նաև անձնական տիրույթում։ Երկրում տիրող այս խառնակ օրերին առավել զարմանալի է, երբ հալածանքների է ենթարկվում Հայաստանյան Առաքելական եկեղեցին,որը հայ ժողովրդի ազգային զարթոնքի ու ազգապահպան պատվարն է։ Բայց արի ու տես,որ տևական ժամանակ է, ինչ մեր ժողովուրդը գտնվում է մի սարսափելի Աստվածուրաց, բարոյահոգեբանական մթնոլորտի մեջ։Իսկ, երբ այս ամենը կատարվում է «ժողովրդավարության բրենդը» կրող երկրի ղեկավարի ձեռքով և անմիջական մասնակցությամբ, երկրի ղեկավարին անհարիր վարքագծով ու գաղափարախոսությամբ, մարդկային որակի և քանակի վրա անթույլատրելի մանիպուլյացիաների բանեցմամբ, ապա շատ մոտ է և անխուսափելի ժողովրդի՝ յուրայինների և թշնամիների վերջնական տարանջատման օրը։

«Կամ ես կլինեմ վարչապետ,կամ երկիրը վարչապետ չի ունենա», այս խոսքերը շատ ծանոթ են մեր լսողությանը։ Համոզված եղեք, որ սրանով արդեն իսկ ասված էր մի պարզ ճշմարտություն, որ ոչ թե կառավարելու էր երկիրը, այլ բոլոր ուժերն ուղղելու էր խառնաշփոթ ու կործանարար այսօրվա քաոսի առաջացմանը։

Թիրախում կոնկրետ Հայ Առաքելական եկեղեցին է և այդ իսկ պատճառով է քրեական դատարանում հայտնվել է մի գործ, որում մեղադրյալները 6 եպիսկոպոսներ են և Ամենայն Հայոց կաթողիկոսը, ում վեհափառ անձը ՝ ՀՀ Սահմանադրությամբ ճանաչված բացառիկ դիրք է զբաղեցնում։Աշխարհում չկա մի ազգ, որն իր սեփական ձեռքով դատարանի դռները հասցնի իր 1700–ամյա սրբությունը։ Այս ամենի հետ համադրելով համացանցում մեծ տարածում գտած այն փաստական տվյալները, որոնց համաձայն՝ իրավապահ համակարգի պաշտոնատար ներկայացուցիչները, մասնավորապես՝ ոստիկաննության պետն ու օպերատիվ գծով տեղակալը, քննիչները ներքաշված են սպանությունների, գողության, ավազակության, մանկավաճառության, վաշխառության, կոռուպցիայի և քաղաքակական պատվեր կատարելու մեջ, ապա դրանցում իր մեղքի ամենամեծ բաժինն ունի երկրի ղեկավարը, ով կամ չափազանց թույլ ղեկավար է, կամ իմ կարծիքով՝ անձամբ նպաստում է դրանց աճին», -hraparak.am-ի հետ զրույցում ասում է «Կյանքի իրավունք» իրավապաշտպան ՀԿ֊ի նախագահ Ռուզան Ադանալյանը։

Իրավապաշտպանի կարծիքով, երբ դիտարկում է մեր երկրում ազատության մեջ գտնվող, տարիներ շարունակ անպատիժ մնացած մարդասպանների ֆոնին այսօր կատարվող ձերբակալությունները, այդ թվում նաև կին քաղբանտարկյալների նկատմամբ կատարվող նվաստացումները, հետապնդումներն ու կալանավորումները, հասկանում է, որ գլխավոր դատախազ՝ Աննա Վարդապետյանը կատարում է իր տիրոջը հաճոյանալու քաղաքական պատվեր։ «Աննա Վարդապետյանը խորապես մասնագիտացել է քաղաքական հետապնդումներ իրականացնելու գործընթացներում և մեկ անձի քաղաքական վրեժխնդրությանը հագուրդ տալու մղումներից ելնելով՝ անմեղ մարդկանց կալանավորելով, անհիմն և շինծու մեղադրանքներ առաջադրելով, պետական ռեսուրսներն օգտագործելով՝ գրեթե ամեն օր «մեղադրանքներ» է բեմականացնում, մինչդեռ համաձայն վարչապետի որակման՝ նմանատիպ գործերն ընդամենը «մակուլատուրա են», ֊ասում է մեր զրուցակիցը` հավելելով, թե արդյոք մեր հասարակությունը պատկերացնու՞մ է և ընկալու՞մ է, որ ՀՀ գլխավոր դատախազը իր լիազորությունները չարաշահում է։

«Կարող եմ վստահեցնել և կարծում եմ` շատերին է հայտնի, որ մասնավորապես նվազ գիտելիքների , փորձառության խիստ պակասի և «ծառա» լինելու հատկանիշներով օժտված դատավորներն ուղղակի խոնարհաբար ենթարկվում են գլխավոր դատախազությանը,որի ներկայացուցիչները վերջին ժամանակներում ավելի ցուցադրական վարքագիծ են դրսևորվում՝ իրենց իսկ կողմից հանցավոր անգործության մատնված փաստերի հետ առճակատվելիս։Նայում ես դեմքերին ու մտածում, թե՝ «տեսնես սրանց էլ է՞ մայր բերել»։Նայում ես,ինչպես է դատավորը նիստի ընթացքում կատակում մարասպանության համար կասկածվողի հետ՝ անտեսելով տուժողի հոգեկան ու ֆիզիկական վիճակը և այստեղ ոչ միայն իրավական,այլ նաև բարոյական է խնդիրը,կամ ինչպես է դատավորի հետ հոխորտալով խոսում մարդասպանության համար ամբաստանվողը ու դրանից հետո տեսնում ես,թե ինչպես է պատվարժան դատարանը փորձում պատասխանել քնքուշ ու բարի ձայնով, ինչպես է խանգարում վկաների հարցաքննությանը, աջակցելով մարդասպաններին, իսկ դա ուղիղ միջամտություն է արդարադատությանը,ինչը քրեորեն պատժելի արարք է։ Դրա համար էլ Նիկոլն իրավացիորեն ասում է,որ դատական գործերի քննությունը դարձել է «Սանտա–Բարբարա», համաձայն եմ, դատավորն էլ դարձել է ֆիլմի գլխավոր դերակատար՝ «Կրուզ Կաստիլյոն» և այն շատ բնորոշ մեր՝ 12 տարի դատարանում քննության առնվող սպանության գործին, որը դարձել է ՀՀ արդարադատության խարանը, հավաքական կաշառակերների դասական օրինակը։
Վստահ եմ, գալու է այն օրը,որ բոլոր հանցագործ՝ոստիկանները, քննիչները, դատախազները, դատավորներն անպայման օրենքի ողջ խստությամբ պատասխան են տալու պատշաճ դատարանի ու այն մարդկանց առաջ,ում իրավունքները ոտնակոխ են արել, որ դաս լինի հաջորդ սերունդներին։

Անդրադառնալով օրվա թեմային, նշեմ՝ խիստ մտահոգիչ է,թ ե ով է լինելու այն դատավորը, ով մեկ այլ դատավորի կայացրած, իմ կարծիքով՝ անօրինական վճիռը կատարած չլինելու համար գնալու է դատելու կաթողիկոսին, այսինքն դատելու է մեր ազգային արժանապատվությունը։Այդ ի՞նչ պատահեց, որ մի ամբողջ ազգ այնքան զրկվեց ինքնասիրությունից ,որ Հայոց Կաթողիկոսի դեմ գործն ընդունում է որպես սովորական լրահոս։ Սա քաղաքական պատվեր է , վրեժխնդրություն և մինչև երբ ենք տանելու այս անասնական վիճակը, որտեղ սրբապղծությունը դարձել է օրինաչափ։

Սպարապետի հայտնի ու խորհրդանշական խոսքերով ամփոփեմ՝ «Ես վախենում եմ ձեզնից, դուք մեռոնին թույն կխառնեք»,որոնք բարոյական մեծ ճգնաժամի, խորը հիասթափության, անվստահության մասին են և ինչ իմանայինք,որ նրա խոսքերը պատմական ու մարգարեական են դառնալու հենց այս օրերին, որ սրանք մեզ խլելու են մեզնից,մեր բուն կերպից ու կերպարից,ստիպելու են,որ ապրենք իրենց հաճո,բայց մեզ օտար կերպարով, որոնք պետական բարձր մակարդակով արդեն իսկ հստակ ուրվագծված են», -խոսքը եզրափակեց իրավապաշտպանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ֆրանսիայում տեղի ունեցողի մեղավորը նախկիննե՞րն են

Ֆրանսիայում տեղի ունեցողի մեղավորը նախկիննե՞րն են Mon, 19 Oct 2026 01:00:18 +0400 Այս օրերին Ֆրանսիայում…

8 ժամ ago

«Անշրջելի խաղաղությունից» մինչև 2031 թվական․ ի՞նչ է փոխվել Փաշինյանի օրակարգում. Սուրենյանց

«Անշրջելի խաղաղությունից» մինչև 2031 թվական․ ի՞նչ է փոխվել Փաշինյանի օրակարգում. Սուրենյանց Sun, 18 Oct 2026…

9 ժամ ago

Տիեզերական արդարություն կա Մակրոնի գլխին եկածի մեջ․ Մարինե Մանուչարյան

Տիեզերական արդարություն կա Մակրոնի գլխին եկածի մեջ․ Մարինե Մանուչարյան Sun, 18 Oct 2026 23:45:27 +0400…

9 ժամ ago

Ժամանակի հաշվարկի մեխանիզմը փոխելու են

Ժամանակի հաշվարկի մեխանիզմը փոխելու են Sun, 18 Oct 2026 23:30:08 +0400 Գիտնականները քվեարկել են այն…

10 ժամ ago

Ինչ վիճակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը

Ինչ վիճակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Sun, 18 Oct 2026 23:13:06 +0400 Հայաստանի ազգային հավաքականի…

10 ժամ ago

«Հարի Պոտերի» բացառիկ հրատարակությունը վաճառվել է 400 հազար դոլարով

«Հարի Պոտերի» բացառիկ հրատարակությունը վաճառվել է 400 հազար դոլարով Sun, 18 Oct 2026 23:00:53 +0400…

10 ժամ ago