Կոչ են արել դադարեցնել մահապատիժների իրականացումը

Կոչ են արել դադարեցնել մահապատիժների իրականացումը

Fri, 14 Aug 2026 02:30:33 +0400


Ավելի քան երեսուն երկիր դատապարտել են Իրանում ցուցարարների նկատմամբ մահապատժի վճիռների կայացումն ու դրանց իրականացումը։ Նրանք կոչ են արել Թեհրանին դադարեցնել այդ պրակտիկան։ Այս մասին հայտնում է Agence France-Presse լրատվական գործակալությունը։ Հայտարարությունը ստորագրել են Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Կանադան, Ավստրալիան, Նոր Զելանդիան, Իռլանդիան, Գերմանիան, Իտալիան եւ այլ երկրներ։ Հայտարարության մեջ ասված է, որ Թեհրանը մահապատիժը օգտագործում է ցուցարարներին ճնշելու համար։

Հայտարարությանը միացել է նաեւ ԵՄ դիվանագիտական գերատեսչության ղեկավար Կայա Կալասը։ Հայտարարությանը միացած երկրները կոչ են արել Իրանին անհապաղ դադարեցնել մահապատիժների իրականացման պրակտիկան եւ ազատել այն բոլոր անձանց, ովքեր ձերբակալվել են անօրինական կերպով։ Հայտարարության հեղինակները շեշտել են, որ մարդիկ պետք է ունենան հնարավորություն իրենց տեսակետն ազատորեն արտահայտել եւ հավաքների դուրս գալ՝ առանց վախի։ Ֆրանսիայի ԱԳ նախարարության տվյալներով, նախապես հայտարարությանը միացել էր քսանվեց երկիր եւ ԵՄ դիվանագիտական գերատեսչության ղեկավարը։ Հետո արդեն հայտարարությանը միացածների թիվը հասել է 32-ի։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Իլոն Մասկը խոստովանել է Չինաստանի հանդեպ իր սերը

Իլոն Մասկը խոստովանել է Չինաստանի հանդեպ իր սերը Sat, 07 Nov 2026 23:45:31 +0400 Tesla-ի…

46 րոպե ago

Քլոե Քարդաշյանի նախկին ամուսինը ութ օրում ավելի քան 50 հազար դոլար է վաստակել

Քլոե Քարդաշյանի նախկին ամուսինը ութ օրում ավելի քան 50 հազար դոլար է վաստակել Sat, 07…

47 րոպե ago

Իրանը պատրաստվում է ցուցադրել իր հրթիռների իրական հեռահարությունը

Իրանը պատրաստվում է ցուցադրել իր հրթիռների իրական հեռահարությունը Sat, 07 Nov 2026 23:23:30 +0400 Իրանը…

1 ժամ ago

ԱՄՆ-ում թողարկվել է Մելանյա Թրամփի մասին ֆիլմի թրեյլերը

ԱՄՆ-ում թողարկվել է Մելանյա Թրամփի մասին ֆիլմի թրեյլերը Sat, 07 Nov 2026 23:07:56 +0400 Հոսքային…

1 ժամ ago

Կմարմնավորի լեգենդար մարդասպանին

Կմարմնավորի լեգենդար մարդասպանին Sat, 07 Nov 2026 23:00:55 +0400 Կիանու Ռիվզը պայմանավորվել է Lionsgate-ի հետ…

2 ժամ ago

«Այսօր ուժեղ, խրոխտ, անկոտրում և գեղեցիկ հայուհու հայացքով դիմավորեց մեզ». Անիի ծննդյան օրն է

«Այսօր ուժեղ, խրոխտ, անկոտրում և գեղեցիկ հայուհու հայացքով դիմավորեց մեզ». Անիի ծննդյան օրն է Sat,…

2 ժամ ago