«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանն ու թիմը նախապատրաստվում են ընտրություններին

«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանն ու թիմը նախապատրաստվում են ընտրություններին

Fri, 14 Aug 2026 08:00:53 +0400


Նիկոլ Փաշինյանն ու թիմը ակտիվ նախապատրաստվում են աշնանը կայանալիք ՏԻՄ ընտրություններին։ Մենք գրել էինք, որ հատկապես պատվի հարց են դարձրել Ստեփանավանում հաղթանակ տանելը, քանի որ խորհրդարանական ընտրություններում Սամվել Կարապետյանի թիմն այս համայնքում ջախջախիչ պարտության է մատնել իշխանություններին: Իշխանությունն արդեն մի քանի սցենար է գծել՝ հուսալով, որ դրանցից մեկը կարդարացնի իրեն։

Ինչպես հայտնի է, Ստեփանավանը խոշորացնում են, նրան են միացնում Գյուլագարակ եւ Լոռի բերդ համայնքները։ Մեզ ասացին, որ երեք խոշոր համայնքների ղեկավարները կանչվել են կառավարություն, եւ նրանց հետ քննարկել են ընտրական պլանը։ Ըստ այդմ՝ երեքն էլ պետք է առաջադրվեն: Հաշվարկը թերեւս այն է, որ բոլոր համայնքներից հնարավոր շատ ձայներ կորզեն: Նրանց ասվել է՝ որ թեկնածուն ամենաշատ ձայները ստանա, նա էլ կդառնա իշխանության ֆավորիտը եւ մյուսների աջակցության միջոցով կդառնա համայնքապետ։ Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրություններին այս տարածքի պատասխանատուն Սուրեն Պապիկյանն էր ու իր գերդաստանը, սակայն նրանք պարտության սխալներն իրենց վրայից գցեցին Ստեփանավանի գործող քաղաքապետի վրա, թե վերջինս նախկինների հետ կապերը վերականգնել է ու ջանք չի խնայել իրենց հաղթանակի համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Վիզային արգելանք․ ի՞նչ է զգուշացրել ԱՄՆ դեսպանատունը ՀՀ քաղաքացիներին

Վիզային արգելանք․ ի՞նչ է զգուշացրել ԱՄՆ դեսպանատունը ՀՀ քաղաքացիներին Sun, 27 Sep 2026 10:00:44 +0400…

4 րոպե ago

Կրած ծանրագույն զրկանքներով հանդերձ՝ Արցախի ժողովուրդը չի հրաժարվել և երբեք չի հրաժարվելու իր հավաքական իրավունքներից. Գագիկ Բաղունց

Կրած ծանրագույն զրկանքներով հանդերձ՝ Արցախի ժողովուրդը չի հրաժարվել և երբեք չի հրաժարվելու իր հավաքական իրավունքներից.…

15 րոպե ago

Կոչնակը վաղուց է հնչել․ Անանյանը հիշեցնում է ամենավտանգավորի մասին

Կոչնակը վաղուց է հնչել․ Անանյանը հիշեցնում է ամենավտանգավորի մասին Sun, 27 Sep 2026 09:45:25 +0400…

19 րոպե ago

Զիդանը կանոններ է խստացրել

Զիդանը կանոններ է խստացրել Sun, 27 Sep 2026 09:30:23 +0400 Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ…

34 րոպե ago

Վերքերը չեն սպիացել, ցավը չի մեղմացել, իսկ բազմաթիվ հարցեր մնացել են օդում կախված․ Տիգրան Աբրահամյան

Վերքերը չեն սպիացել, ցավը չի մեղմացել, իսկ բազմաթիվ հարցեր մնացել են օդում կախված․ Տիգրան Աբրահամյան…

47 րոպե ago

Սեպտեմբերի 27․ 44-օրյա պատերազմ՝ վեց տարի անց

Սեպտեմբերի 27․ 44-օրյա պատերազմ՝ վեց տարի անց Sun, 27 Sep 2026 09:15:18 +0400 2020 թվականի…

49 րոպե ago