«Հրապարակ»․ Արմեն Ղուլարյանի հույսը չի «մեռնում»

«Հրապարակ»․ Արմեն Ղուլարյանի հույսը չի «մեռնում»

Fri, 14 Aug 2026 08:15:09 +0400


Մենք տեղեկացանք, որ Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ, Տավուշի նախկին մարզպետ Արմեն Ղուլարյանը չնայած այն բանին, որ 2024 թվականի հունվարին է վերջին պաշտոնը լքել, հույսը չի կորցնում, որ վերադառնալու է պետական համակարգ եւ նոր պաշտոն է ստանալու: Մեկ անգամ պաշտոն զբաղեցրած եւ պետբյուջեից հեշտ փողեր վաստակած մարդիկ այլեւս երբեք չեն մոռանում այդ «հաճույքը» եւ միշտ ձգտում են վերադառնալ այդ կարգավիճակին:

Ղուլարյանին մոտ կանգնած աղբյուրը մեզ պատմեց, որ վերջինս, առանց որեւէ պատճառի ու բացատրության, պաշտոնը կորցնելուց հետո էլ շարունակում է աջակցել Նիկոլ Փաշինյանին, անգամ շատ հաճախ վիճաբանության մեջ է մտնում շրջապատում, երբ որեւէ մեկը քննադատական խոսք է ասում Նիկոլ Փաշինյանի մասին, այն հույսով, որ դա կհասցնեն Փաշինյանին: Մենք նկատեցինք, որ Ղուլարյանը բավականին ակտիվ է ֆեյսբուքյան հարթակում: Նա պարբերաբար Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ականների ելույթներով է իր էջում կիսվում, երբեմն իշխանավորներին ուղղված մեկնաբանություններ է գրում, նրանց գործերին հաջողություն մաղթում:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Չկա որևէ տարբերակ, որևէ տրամաբանություն, որով սա կարող է վերջին զիջումը լինել․ Վարդանյան

Չկա որևէ տարբերակ, որևէ տրամաբանություն, որով սա կարող է վերջին զիջումը լինել․ Վարդանյան Mon, 09…

6 րոպե ago

Ըստ Ադրբեջանի Սյունիքը, Գեղարքունիքը, Վայոց ձորը իրենցն է. Մեր քաղաքացիները տեղյա՞կ են

Ըստ Ադրբեջանի Սյունիքը, Գեղարքունիքը, Վայոց ձորը իրենցն է. Մեր քաղաքացիները տեղյա՞կ են Mon, 09 Nov…

7 րոպե ago

ԿԸՀ-ն բաշխել ՏԻՄ ընտրությունների ՏԸՀ պաշտոնները

ԿԸՀ-ն բաշխել ՏԻՄ ընտրությունների ՏԸՀ պաշտոնները Mon, 09 Nov 2026 17:15:50 +0400 2026 թվականի նոյեմբերի…

8 րոպե ago

Մոսկվան եւ Կիեւն արդեն մոտ են խաղաղության գործարքին․ Դոնալդ Թրամփ

Մոսկվան եւ Կիեւն արդեն մոտ են խաղաղության գործարքին․ Դոնալդ Թրամփ Mon, 09 Nov 2026 17:00:45…

24 րոպե ago

Սկանդալում հայտնված տնօրենը գնացել է դպրոց` աշակերտները մեծ սիրով ընդունել են

Սկանդալում հայտնված տնօրենը գնացել է դպրոց` աշակերտները մեծ սիրով ընդունել են Mon, 09 Nov 2026…

39 րոպե ago

Մերցը պատրաստ է զրուցել Պուտինի հետ

Մերցը պատրաստ է զրուցել Պուտինի հետ Mon, 09 Nov 2026 16:30:32 +0400 Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ…

54 րոպե ago