Խորամանկ ու ճկուն իշխանություն ունենք

Խորամանկ ու ճկուն իշխանություն ունենք

Fri, 14 Aug 2026 09:00:38 +0400


Եկեք խոստովանենք, որ, այնուամենայնիվ, շատ խորամանկ ու ճկուն իշխանություն ունենք: Ապա փորձեք հետ նայել անցած 8 տարիներին: Այսքան կորուստներ, սխալներ, վրիպումներ, հանցագործություններ եւ ապօրինություններ, որ այս իշխանությունն է արել, մեր պատմության նախորդ 30 տարում, միասին վերցրած, չի եղել: Միեւնույն ժամանակ` սրանք ոչ միայն կարողացել են իշխանությունը պահել, այլեւ իրենց պարտությունները հաղթանակ ներկայացնել, կորուստները` ձեռքբերում, թշնամուն արված զիջումները` իրենց կամքով իրականացված որոշումներ, ինքնիշխանության կորուստը` ինքնիշխանության հաղթանակ եւ այլն: Կարողացել են մեր անորոշ ապագան լուսավոր գույներով ներկայացնել, իսկ առջեւում թաքնված վտանգները քողարկել, նաեւ խաբել ու մոլորեցնել հանրությանը` այն աստիճանի, որ որոշ, անգամ ոչ այնքան հիմար մարդիկ կրկնում են այդ թեզերն ու արդարացնում կատարվածը: Կարողացել են այնպես անել, որ հանրային գիտակցության մեջ 20 տարի, 10 տարի առաջ պաշտոնավարած նախագահներին ավելի մեծ մեղքեր են վերագրում, քան այս կորուստների պատճառ դարձած վարչապետին: Կարողացել են ամեն ինչ գլխիվայր շրջել, իրենց բոլոր մեղքերն ուրիշներին վերագրել, 10 օրով պաշտոնավարած Արցախի նախագահին Արցախը հանձնելու մեջ մեղադրել, իսկ Արցախն ամբողջությամբ Ադրբեջանին զիջած ՀՀ վարչապետին անմեղ զոհ համարել:

Եվ այս բոլորը՝ «ճիշտ» քարոզչության, մանիպուլյատիվ հնարքների, իրականությունը գլխիվայր շրջված ներկայացնելու եւ պոպուլիզմի միջոցով: Անգամ այն զանգվածը, որը հասկանում է, թե ինչ է կատարվել այս տարիներին, եւ երազում է ՔՊ-ական իշխանությունների հեռացումը, ըստ էության, սկսել է ծառայել իրենց շահերին: Եթե նկատել եք` արմատական տրամադրված զանգվածը հիմա ավելի մեծ պահանջներ է ներկայացնում ընդդիմադիրներին, քան՝ իշխանավորներին: Գուցե սա էլ է ՔՊ-ական «հմուտ քարոզչության» արդյունքում ձեռք բերված «հաջողություն», բայց փաստ է, որ իշխանամետ զանգվածը գովերգում է իշխանություններին եւ քննադատում ընդդիմությանը, հակաիշխանական զանգվածը չի գովերգում իշխանություններին, բայց քննադատում է ընդդիմությանը:

Մինչդեռ ընդդիմադիր հայացքներ ունեցող զանգվածի եւ մեր հանրության յուրաքանչյուր անդամի պարտականությունը, խնդիրը, առաքելությունը պետք է նույնպես լինեն այս իշխանություններին հեռացնելը, այլ ոչ թե դիտորդի նման կողքից ընդդիմությանը քննադատելը, ընդդիմությանը պահանջներ ներկայացնելը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

ԵՄ-ն միացավ Իրանի՝ տնտեսական մեկուսացման քաղաքականությանը

ԵՄ-ն միացավ Իրանի՝ տնտեսական մեկուսացման քաղաքականությանը Sat, 05 Sep 2026 01:00:55 +0400 Եվրամիությունը պաշտոնապես միացել…

53 րոպե ago

Կիևյան կամրջի մալուխները բռնկվել են

Կիևյան կամրջի մալուխները բռնկվել են Sat, 05 Sep 2026 00:07:40 +0400 Latest news from Secure…

2 ժամ ago

Ուկրաինային տված գումարները հետ են պահանջելու Եվրոպայից

Ուկրաինային տված գումարները հետ են պահանջելու Եվրոպայից Sat, 05 Sep 2026 00:00:51 +0400 Միացյալ Նահանգները…

2 ժամ ago

Հայտնի են դպրոցականների աշնանային արձակուրդների օրերը

Հայտնի են դպրոցականների աշնանային արձակուրդների օրերը Fri, 04 Sep 2026 23:45:21 +0400 ԿԳՄՍ նախարարի հրամանով…

2 ժամ ago

Իրանի դեմ` գաղտնի օպերացիաներ

Իրանի դեմ` գաղտնի օպերացիաներ Fri, 04 Sep 2026 23:30:02 +0400 Իրանի հետ Միացյալ Նահանգները չի…

2 ժամ ago

Ռաֆինյան կրկնել է Մեսսիի և Ռոնալդուի բացառիկ ցուցանիշը Լա լիգայում

Ռաֆինյան կրկնել է Մեսսիի և Ռոնալդուի բացառիկ ցուցանիշը Լա լիգայում Fri, 04 Sep 2026 23:15:24…

3 ժամ ago