«Հրապարակ». Վեհափառի գործունեությունն իրենց ողջ կուսակցության գործունեությունից մեծ է

«Հրապարակ». Վեհափառի գործունեությունն իրենց ողջ կուսակցության գործունեությունից մեծ է

Fri, 14 Aug 2026 10:15:43 +0400


«Հրապարակի» զրուցակիցը Տեր Վրթանես քահանա Բաղալյանն է:

– Իշխանական պատգամավորներից մեկն օրերս հայտարարել է, որ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդն իրական հոգեւոր առաջնորդ է, իսկ Գարեգին Բ կաթողիկոսը՝ ոչ: Իշխանական մեկ այլ պատգամավոր էլ նշում է, որ եթե Վեհափառը խնդիր ունի համոզելու, որ ինքը վեհափառ է, ապա դա նշանակում է, որ բնավ վեհափառ չէ: Նկատենք նաեւ, որ խորհրդարանում կաթողիկոսի հարցը բավականին կտրուկ է դրված: Ընդդիմադիրները սեղաններին են հարվածում, երբ իշխանականները Վեհափառին դիմում են «Կտրիճ Ներսիսյան» անունով, իշխանականներն էլ ընդդիմադիրներից հետ չմնալու համար նույն գործողությունն են կատարում, երբ ընդդիմությունն իր խոսքում նշում է «կաթողիկոս»: Ի՞նչ գնահատական կտաք այս ամենին:

– Իրականում, թե ում կընդունեն ՔՊ-ականները, ինչ հավատքի կդավանեն եւ ում կհամարեն իրենց հոգեւոր առաջնորդը, դա, անկեղծ ասած, ինձ քիչ է հետաքրքրում, դա իրենց խղճի ու կրոնի ազատության տիրույթում է, իրենք գիտեն, սակայն, ցավոք, ես նկատում եմ, որ հատկապես իշխանական ֆրակցիայի կին պատգամավորները չափազանց շատ են թիրախավորում Վեհափառին, ես կարծում եմ, որ դա իրենց ինչ-որ տեղից ուղղորդում են, ես դա նաեւ կապում եմ կանանց իրավունքների թեմայի հետ, որ իբրեւ այլեւս ազատ են ու ամեն կերպ, ամեն հարմար առիթով արծարծում են կաթողիկոսի թեման, կաթողիկոսին վիրավորելով, նրան ավազանի անունով դիմելով եւ այլն: Այստեղ, նախ, կա դաստիարակության հարց: Վեհափառը, անկախ ամեն ինչից, իրենց ծնողի տարիքին է: Վեհափառի գործունեությունն իրենց ողջ կուսակցության գործունեությունից ավելի մեծ է, մեծ է նաեւ նրա վաստակը: Վեհափառի անձնագրում գրված է՝ Գարեգին Երկրորդ: Եթե մեկի անձնագրում գրված է այդպես, սակայն ինչ-որ ՔՊ-ականներ որոշում են, որ նրան պետք է այլ անունով դիմեն, ապա դա առնվազն կոռեկտ չէ: Ես կարծում եմ, որ մեծ մասամբ այս ամենն արվում է հավատացյալ զանգվածին վիրավորելու համար: Այս մարդիկ իրենց հայտարարություններով վնասում են հավատացյալների հոգեւոր զգացմունքները, որը եւս կոռեկտ չէ: Ինչպե՞ս կարելի է Ամենայն հայոց հայրապետին դիմել ավազանի անունով: Սահմանադրության խախտումով միջամտում են Եկեղեցու ներքին գործերին, դրա համար փորձում են դատել Վեհափառին, ինչը նույնպես անընդունելի է:

– Իսկ այդ դատական գործին ի՞նչ գնահատական կտաք:

– Ինչպես գիտեք, այն վերաբերում է Արման Սարոյանին, որն արժանի կերպով կարգալույծ է արվել հոգեւորականին ոչ հարիր պահվածք ցուցաբերելու պատճառով, եկեղեցական լրջագույն կանոններ խախտելու համար: Ու մեկ էլ հանկարծ տեսնում ենք, որ Վեհափառի դեմ գործ են հարուցում՝ Արման Սարոյանին կարգալույծ անելու համար: Դատավորն ինքնաբացարկ հայտնեց, սակայն նա ավելի ճիշտ կլիներ, եթե ինքնաբացարկի փոխարեն գործը կարճեր: Դատարանը չունի իրավունք՝ Եկեղեցու հոգեւոր կանոններին վերաբերող հարցեր քննելու: Մենք տեսնում ենք, որ ՔՊ կուսակցության ղեկավարը դատական համակարգն իր ձեռքն է վերցրել եւ ում ուզում է, բանտարկում է, ում ուզում է, ազատում է, բայց նա պարտավոր է լինել ժողովրդավար եւ հարգել Սահմանադրությունը: Կարգազանց եպիսկոպոսին արժանի կերպով է Վեհափառը հեռացրել եկեղեցուց, նա հեռացվել է ամբողջ հոգեւոր դասի դիմումների հիման վրա: Ինչպես գիտենք ` Վեհափառը մյուս տիրադավների հանդեպ հանդուրժողաբար է տրամադրված, Արման Սարոյանին հանդուրժելու համար էլ Վեհափառին շատ են քննադատել, քննադատել են նաեւ «Նոր Հայաստան՝ նոր հայրապետ» հակաեկեղեցական ակցիայի շրջանակներում, ու մեկ էլ տեսնում ենք, որ նման վարք ունեցող հոգեւորականի համար իշխանությունը խիստ մտահոգվում է:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հայ շախմատիստները կիսում են 1-5-րդ հորիզոնականները

Հայ շախմատիստները կիսում են 1-5-րդ հորիզոնականները Sat, 15 Aug 2026 23:43:02 +0400 Շախմատի Եվրոպայի մինչև…

5 ժամ ago

Բնակարանային գողություններ կատարած հանցախումբ է բացահայտվել, 14 անձ կալանավորվել է

Բնակարանային գողություններ կատարած հանցախումբ է բացահայտվել, 14 անձ կալանավորվել է Sat, 15 Aug 2026 23:15:02…

5 ժամ ago

Այս տարին կարող է դառնալ ամենաշոգը պատմության մեջ

Այս տարին կարող է դառնալ ամենաշոգը պատմության մեջ Sat, 15 Aug 2026 23:00:50 +0400 Ընթացիկ…

5 ժամ ago

Հրաձգությունը հինգ մարդու կյանք է խլել Միչիգանում

Հրաձգությունը հինգ մարդու կյանք է խլել Միչիգանում Sat, 15 Aug 2026 22:30:48 +0400 Հրաձգությունը ամերիկյան…

6 ժամ ago

«Չտես գյոռմամիշն» ու «հորթը» «սրիկայաբար» բառից պակաս վիրավորական չեն

«Չտես գյոռմամիշն» ու «հորթը» «սրիկայաբար» բառից պակաս վիրավորական չեն Sat, 15 Aug 2026 22:15:07 +0400…

6 ժամ ago

Մոտ 13 հազար տարեկան արձան են գտել

Մոտ 13 հազար տարեկան արձան են գտել Sat, 15 Aug 2026 22:00:36 +0400 Ռուսաստանում, Օմսկի…

6 ժամ ago