«Հրապարակ». Ոչ միայն պրոֆեսիոնալիզմի, այլեւ իրավաբանական տարրական գիտելիքի պակաս տեսանք

«Հրապարակ». Ոչ միայն պրոֆեսիոնալիզմի, այլեւ իրավաբանական տարրական գիտելիքի պակաս տեսանք

Fri, 14 Aug 2026 11:15:06 +0400


ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու՝ ՔՊ-ական Արուսյակ Ջուլհակյանը մի քանի օր պատասխանում էր պատգամավորների հարցերին։ Եվ այդ պատասխաններից լրիվ ակնհայտ դարձավ, թե ինչ բագաժով, ինչ գիտելիքներով ու պատկերացումներով է նա հավակնում դառնալ ԱԺ ամենակարեւոր հանձնաժողովներից մեկի նախագահը։ Հանձնաժողով, որով անցնում են ԱԺ ընդունած բոլոր օրենքները, եւ այս հանձնաժողովի նախագահի համարձակությունից, գիտելիքներից, բարոյական նկարագրից ու աշխարհայացքից է կախված նաեւ այն, թե ինչ դեր կխաղա խորհրդարանը երկրի կյանքում եւ ինչքանով կվերածվի կառավարությանը սպասարկող երկրորդական կառույցի։

Ամենաակնառու դրվագը «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, փաստաբան Հարություն Հարությունյանի հարցերին պատասխանելու պահն էր։ Ըստ իրավաբանական հանրույթի` տարրական իրավական գիտելիքներ չունեցող կին է դառնալու այս հանձնաժողովի նախագահը: Հարությունյանը հարցրել էր․ «Տիկին Ջուլհակյան, ի՞նչ եք կարծում՝ անձի վիճակը վատթարացնող օրենքների հետադարձ ուժի արգելքը միայն քրեակա՞ն իրավունքին է վերաբերում, թե՞ իրավունքի մյուս ճյուղերին, եւ դա միայն նյութական իրավունքի՞ն է վերաբերում, թե՞ նաեւ ընթացակարգային՝ դատավարական իրավունքներին»: Սակայն հարցը մնացել էր անպատասխան, Արուսյակ Ջուլհակյանը չէր ընկալել, թե ինչ նկատի ունի մասնագիտությամբ իրավաբան պատգամավորը, սկսել էր կմկմալ, ընդհանուր ֆրազներ ասել, ժեստերով ու դեմքի խորիմաստ արտահայտությամբ ծածկել իր չիմացությունը:

Փաստաբան Մարինե Ֆարմանյանից «Հրապարակը» հետաքրքրվեց` ի՞նչ գիտելիքներ են հարկավոր պատգամավորին՝ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ դառնալու համար, եւ ի՞նչ տպավորություն ստացավ ինքը՝ լսելով թեկնածուին։

Փաստաբանը մեզ հետ զրույցում ասաց. «Առաջին հերթին հարկավոր են առնվազն իրավաբանական բազային գիտելիքներ: Եթե նման հեշտ հարցին տիկինը չի կարողանում պատասխանել, ապա դա նշանակում է, որ նա չունի տարրական գիտելիքներ: Այդ հարցին կարող էր պատասխանել իրավաբանականի առաջին կուրսի դասընթացի շրջանակներում սովորողն անգամ։ Կարող ենք ասել, որ տիկինը չի տիրապետում ամենապարզ ու դյուրին հարցերին: Իրավաբանի համար մասնագիտական հեղինակության հետ կապված առանձնահատկություն է, երբ կարողանում է հարցերին ճիշտ պատասխանել, այն էլ՝ բազային գիտելիքների մակարդակով: Այո, ոչ բոլորն են, որ բոլոր ճյուղերին փայլուն ձեւով տիրապետում են, կամ էլ ամենագետներ են, բնավ, ամենագետներ չկան որեւէ ոլորտում, բայց բազային գիտելիքներ ունենալն առնվազն պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի պարագայում պարտադիր է: Իսկ Հարություն Հարությունյանի հարցը բավականին դյուրին հարց էր: Չի կարող իրավական պետության ներսում իրավական հարցերի հանձնաժողովը ղեկավարել մի մարդ, որը չունի տարրական հարցերի պատասխանները: Եթե անձը նշանակվել է պաշտոնի, ապա ենթադրվում է, որ մասնագիտական առումով նա պետք է լինի պրոֆեսիոնալ, հակառակ պարագայում պետք է հրաժարվի այդ պաշտոնից: Սակայն այս պարագայում մենք ոչ միայն պրոֆեսիոնալիզմի, այլեւ իրավաբանական տարրական գիտելիքի պակաս ենք տեսնում»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Իրանը թռիչքների սահմանափակման հարցով բողոք է հայտնել ICAO–ին

Իրանը թռիչքների սահմանափակման հարցով բողոք է հայտնել ICAO–ին Mon, 28 Sep 2026 15:00:49 +0400 Թեհրանն…

2 րոպե ago

Ներողություն պետք է խնդրի ոչ միայն  Հ1-ը կամ Թաթան, այլ՝ Փաշինյան Նիկոլը

Ներողություն պետք է խնդրի ոչ միայն  Հ1-ը կամ Թաթան, այլ՝ Փաշինյան Նիկոլը Mon, 28 Sep…

17 րոպե ago

Լուկաշենկոյի դաժան որոշումը․ սկսվեց

Լուկաշենկոյի դաժան որոշումը․ սկսվեց Mon, 28 Sep 2026 14:30:27 +0400 Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Պավել…

33 րոպե ago

Արցախում մշակութային ժառանգության ոչնչացման դեպքերը գերազանցում են 1000-ը․ Հովիկ Ավանեսով

Արցախում մշակութային ժառանգության ոչնչացման դեպքերը գերազանցում են 1000-ը․ Հովիկ Ավանեսով Mon, 28 Sep 2026 14:20:45…

42 րոպե ago

Էրդողանը Արցախն անվանել է «ադրբեջանական հող»

Էրդողանը Արցախն անվանել է «ադրբեջանական հող» Mon, 28 Sep 2026 14:17:38 +0400 Թուրքիայի նախագահ Ռեջեփ…

45 րոպե ago

Հայաստան–Չեռնոգորիա․ վերջնական հայտացուցակները

Հայաստան–Չեռնոգորիա․ վերջնական հայտացուցակները Mon, 28 Sep 2026 14:15:23 +0400 Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, Հայաստանի ազգային հավաքականը…

48 րոպե ago