Ամեն ինչի համար փող կա, վթարային տների մասին տեղեկատվության թարմացման համար չկա

Ամեն ինչի համար փող կա, վթարային տների մասին տեղեկատվության թարմացման համար չկա

Fri, 14 Aug 2026 15:15:58 +0400


Տավուշի մարզի բնակավայրերում հողի սողանքային երեւույթները միշտ էլ ակտիվ են եղել, որի հետեւանքով շատ առանձնատներ, բնակելի այլ շինություններ դարձել են վթարային։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հուլիսի 15-ին տեղեկատվական հարցում եմ արել․ «Մայիսի 26-ին Տավուշի մարզպետի աշխատակազմում անցկացվել է շտաբային ուսումնավարժություն՝ «Բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացումը սողանքի դեպքում» թեմայով: Տավուշի մարզում սողանքային քանի՞ ակտիվ գոտի կա, ո՞ր բնակավայրերում են դրանք, քանի՞ տուն է գտնվում այդ գոտիներում։ Տավուշի մարզում վերջին անգամ ե՞րբ են սողանքից պաշտպանության գործնական աշխատանքներ կատարվել, որտե՞ղ, ե՞րբ են արվել դրանք»։

Տավուշի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Արման Գեւորգյանի ստորագրությամբ պատասխանում նշված է․ «Տավուշի մարզում կան 10 սողանքային ակտիվ գոտիներ, որոնք գտնվում են Իջեւան համայնքի Գետահովիտ (30 տուն), Ծաղկավան (10-15 տուն), Ակնաղբյուր (15 տուն), Վազաշեն (4 տուն), Աչաջուր (30 տուն), Նոյեմբերյան համայնքի Լճկաձոր, Դիլիջան համայնքի Հաղարծին (3 տուն), Գոշ, Հովք բնակավայրերում եւ Դիլիջան քաղաքի Կենտրոնական եւ Մեծ Թալա թաղամասերում: Սողանքային երեւույթները, բացի բնակելի տներից, վտանգ են ներկայացնում նաեւ ենթակառուցվածքների համար: Գետահովիտ բնակավայրում տեղադրված են սողանքային մարմնի տեղաշարժը չափող սարքեր: 2024 թվականին Հաղարծնի սողանքային գոտում գետի հունն ուղղելու եւ սողանքային երեւույթները կանխարգելելու նպատակով իրականացվել են հողազանգվածի հեռացման աշխատանքներ: 2025 թվականի մայիսին Դիլիջանի համայնքապետարանի ուժերով Կենտրոնական թաղամասում սողանքային երեւույթները կանխարգելելու նպատակով իրականացվել են ջրահեռացման համակարգերի մաքրման աշխատանքներ»:

Մարզպետ Հ․ Ղալումյանին մի քանի անգամ հարցում եմ արել մարզում 3-րդ, 4-րդ եւ 5-րդ կարգի վթարայնություն ունեցող տների թվի մասին։ Մարզպետարանից պատասխանել են․ «Ձեր տեղեկատվության պահանջին կրկին անգամ տեղեկացնում եմ, որ 3-րդ, 4-րդ, 5-րդ կարգի վթարայնություն ունեցող տների մասին տեղեկատվությունն անհրաժեշտ է 5-10 տարին մեկ թարմացման, այն իրականում մեծածավալ աշխատանք է, եւ ներկայում թարմացված տեղեկատվություն չունենք, համայնքների ղեկավարները ստացել են համապատասխան առաջարկություն՝ ցուցակները թարմացնելու վերաբերյալ մասնագիտական աշխատանք պատվիրելու համար, սակայն գործընթացը պահանջում է մեծ ֆինանսական ռեսուրսներ»: Պետական բյուջեում լիուլի գումարներ կան անարդյունավետ աշխատող պաշտոնյաներին միլիարդավոր դրամների պարգեւավճարներ բաժանելու, Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած «Վարչաֆեստի», Սեւանա լճի շուրջ Փաշինյանի ընկերախմբով հեծանվավազքի եւ այլնի համար, սակայն 3-րդ, 4-րդ, 5-րդ կարգի վթարայնություն ունեցող տների մասին տեղեկատվությունը թարմացնելու համար պետբյուջեում ֆինանսներ չկան։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

ԵՄ-ն միացավ Իրանի՝ տնտեսական մեկուսացման քաղաքականությանը

ԵՄ-ն միացավ Իրանի՝ տնտեսական մեկուսացման քաղաքականությանը Sat, 05 Sep 2026 01:00:55 +0400 Եվրամիությունը պաշտոնապես միացել…

33 րոպե ago

Կիևյան կամրջի մալուխները բռնկվել են

Կիևյան կամրջի մալուխները բռնկվել են Sat, 05 Sep 2026 00:07:40 +0400 Latest news from Secure…

1 ժամ ago

Ուկրաինային տված գումարները հետ են պահանջելու Եվրոպայից

Ուկրաինային տված գումարները հետ են պահանջելու Եվրոպայից Sat, 05 Sep 2026 00:00:51 +0400 Միացյալ Նահանգները…

2 ժամ ago

Հայտնի են դպրոցականների աշնանային արձակուրդների օրերը

Հայտնի են դպրոցականների աշնանային արձակուրդների օրերը Fri, 04 Sep 2026 23:45:21 +0400 ԿԳՄՍ նախարարի հրամանով…

2 ժամ ago

Իրանի դեմ` գաղտնի օպերացիաներ

Իրանի դեմ` գաղտնի օպերացիաներ Fri, 04 Sep 2026 23:30:02 +0400 Իրանի հետ Միացյալ Նահանգները չի…

2 ժամ ago

Ռաֆինյան կրկնել է Մեսսիի և Ռոնալդուի բացառիկ ցուցանիշը Լա լիգայում

Ռաֆինյան կրկնել է Մեսսիի և Ռոնալդուի բացառիկ ցուցանիշը Լա լիգայում Fri, 04 Sep 2026 23:15:24…

2 ժամ ago