Կարապետ Գուլոյանն ազատվել է տնային կալանքից

Կարապետ Գուլոյանն ազատվել է տնային կալանքից

Fri, 14 Aug 2026 18:15:08 +0400


«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանի փեսայի, Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը դատարանը վերացրել է՝ որպես խափանման միջոց թողնելով միայն գրավը։

Տեղեկությունը փորձեցինք ճշտել Գուլոյանի պաշտպաններից, սակայն մեր հեռախոսազանգերն անպատասխան մնացին։ Դիմեցինք դատարան, որտեղից հաստատեցին մեր տեղեկությունը՝ մանրամասնելով, որ տնային կալանքը վերացվել է հուլիսի 9-ին։ Միաժամանակ Գուլոյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառված եղել նաև գրավը։ Դատարանից փոխանցեցին, որ հուլիսի 22-ին քննվել է խափանման միջոցին վերաբերող մեկ այլ միջնորդություն, որի արդյունքում Գուլոյանի նկատմամբ, բացի գրավից, կիրառվել է բացակայելու արգելքը։
Դատարանից «Հրապարակ»-ին նաեւ փոխանցեցին, որ տնային կալանքը վերացնելու վերաբերյալ դատարանի որոշումը դատախազությունը բողոքարկել է Վերաքննիչ դատարանում։ Բողոքը քննության է առնվելու օգոստոսի 21-ին։

Կարապետ Գուլոյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել արգելանքի տակ գտնվող գույքի հետ կապված ապօրինի գործողություններ կատարելու մեղադրանքով։ Մայիսի 12-ին, հիշեցնենք, պետության սեփականություն էր դարձել Գուլոյանին և նրա կնոջը՝ Ռոզա Ծառուկյանին պատկանող Առինջում գտնվող եւ դատական կարգով բռնագանձված անշարժ գույքի շուրջ 91 տոկոսը։

Քննությամբ, ըստ իրավապահների, պարզվել է, որ Գուլոյանը, տեղեկացված լինելով գույքի վրա դրված արգելանքի մասին, կազմակերպել է առանձնատան պատերի երեսպատման, սալիկների, դռների և պատուհանների ապամոնտաժումն ու վնասումը։ Այսինքն՝ խոսքը բռնագանձված առանձնատան նկատմամբ իրականացված ապամոնտաժման աշխատանքների մասին է։ Մյուս կողմը հայտարարում է, որ ընդամենը նորոգման աշխատանքներ են իրականացվել:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Իրանի բանակին լիակատար ազատություն է տվել

Իրանի բանակին լիակատար ազատություն է տվել Fri, 13 Nov 2026 00:30:17 +0400 Իրանի Գերագույն առաջնորդ…

6 ժամ ago

Պուտինը Եվրոպային ընտրության առաջ է կանգնեցրել․ «Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ»

Պուտինը Եվրոպային ընտրության առաջ է կանգնեցրել․ «Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ» Thu, 12 Nov 2026 23:55:21 +0400…

7 ժամ ago

Աբու-Դաբիի բանակցությունները զգուշավոր, բայց քայլ առաջ է․ Ալեքսանդր Ստուբ

Աբու-Դաբիի բանակցությունները զգուշավոր, բայց քայլ առաջ է․ Ալեքսանդր Ստուբ Thu, 12 Nov 2026 23:48:30 +0400…

7 ժամ ago

36-ամյա տղամարդը կալանավորվել է

36-ամյա տղամարդը կալանավորվել է Thu, 12 Nov 2026 23:42:04 +0400 Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների…

7 ժամ ago

Հարձակվել են ոստիկանների վրա․ կա 10 զոհ

Հարձակվել են ոստիկանների վրա․ կա 10 զոհ Thu, 12 Nov 2026 23:30:51 +0400 Պակիստանում հարձակվել…

7 ժամ ago

Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքով

Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքով Thu, 12 Nov 2026 23:22:59…

7 ժամ ago