Սուրբ Աստվածածին վանքի ուխտի տոնի առիթով կատարվել են աղօրհնեքի և անդաստանի արարողություններ

Սուրբ Աստվածածին վանքի ուխտի տոնի առիթով կատարվել են աղօրհնեքի և անդաստանի արարողություններ

Fri, 14 Aug 2026 22:45:41 +0400


Սուրբ Աստվածածին վանքում օրհնության արարողություն է կատարվել, այդ մասին հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից․

Օրհնութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին, Սուրբ Աստուածածին Վանքի ուխտի տօնին առիթով, համանուն Վանքի համալիրէն ներս տեղի ունեցաւ հոգեւոր խորհրդածութիւն, անդաստանի արարողութիւն եւ աղօրհնէք, Ուրբաթ 14 Օգոստոս 2026-ի առաւօտեան ժամը 10:00-ին։ Օրուան խորհրդածութիւնը կատարեց Հոգշ. Տ. Աւետիք Վրդ. Տէր Կարապետեան։
Սրբոց Նահատակաց բացօթեայ խորանին առջեւ կատարուած արարողութեանց նախագահեց վանահայր Գերապատիւ Տ. Շնորհք Ծ. Վրդ. Աշըգեան։
Ապա, ուխտաւորները աջահամբոյրով ստացան Վեհափառ Հայրապետին օրհնութիւնը։
Նշենք, որ անցնող շաբթուան ընթացքին, Կաթողիկոսարանի Քրիստոնէական Դաստիարակութեան Բաժանմունքին կազմակերպութեամբ, գլխաւորութեամբ Բաժանմունքի վարիչ Գերապատիւ Տ. Ստեփանոս Ծ. Վրդ. Փաշայեանի, մատուցուեցան երեկոյեան ամէնօրեայ Սուրբ եւ Անմահ Պատարագներ, երգեցողութեամբ Լիբանանի հայոց թեմի դպրաց դասերուն, մասնակցութեամբ Դպրեվանքի աշակերտներուն եւ ներկայութեամբ միաբան ու քահանայ հայրերուն, ինչպէս նաեւ բազմահարիւր ուխտաւորներու։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մահացել է Ռյու Մուրակամին

Մահացել է Ռյու Մուրակամին Fri, 23 Oct 2026 13:03:04 +0400 74 տարեկանում մահացել է ճապոնացի…

17 րոպե ago

Սա քաղտեխնոլոգիա է՝ հետևորդների վրա ազդելու համար

Սա քաղտեխնոլոգիա է՝ հետևորդների վրա ազդելու համար Fri, 23 Oct 2026 12:53:33 +0400 Վարչապետ Նիկոլ…

26 րոպե ago

11 անձ տեղափոխվել է հիվանդանոց

11 անձ տեղափոխվել է հիվանդանոց Fri, 23 Oct 2026 12:53:18 +0400 ՃՏՊ Աճառյան փողոցում, կան…

27 րոպե ago

«Հրապարակ»․ 80 ուսուցչի հեռացրել են, 13 ուսուցիչ 700 հազար դրամ աշխատավարձ է ստանում

«Հրապարակ»․ 80 ուսուցչի հեռացրել են, 13 ուսուցիչ 700 հազար դրամ աշխատավարձ է ստանում Fri, 23…

35 րոպե ago

Դատարանը առանց քննության է թողել «Նոայի» և Աննա Օհանյանի հայտնի հայցադիմումները

Դատարանը առանց քննության է թողել «Նոայի» և Աննա Օհանյանի հայտնի հայցադիմումները Fri, 23 Oct 2026…

42 րոպե ago

Վառելիքի թանկացման դեմ ի՞նչ կարող է անել Կառավարությունը, որ չի անում

Վառելիքի թանկացման դեմ ի՞նչ կարող է անել Կառավարությունը, որ չի անում Fri, 23 Oct 2026…

46 րոպե ago