«Հրապարակ». Ամենայն հայոց կաթողիկոսին թիրախավորելն անընդունելի է, եթե մենք մեզ համարում ենք քրիստոնեությունն առաջինը ընդունած ազգ

«Հրապարակ». Ամենայն հայոց կաթողիկոսին թիրախավորելն անընդունելի է, եթե մենք մեզ համարում ենք քրիստոնեությունն առաջինը ընդունած ազգ

Sat, 15 Aug 2026 14:15:04 +0400


Իշխանականները ջանք ու եռանդ չեն խնայում Ազգային ժողովի ամբիոնից Ամենայն հայոց կաթողիկոսին թիրախավորելու համար, նրան ավազանի անունով են կոչում, հայտարարում, որ նա պետք է հեռանա, ասում են, որ նրան որպես կաթողիկոս չեն ճանաչում։ Նույնիսկ հայտարարում են, որ Ադրբեջանի Փաշազադեն հոգեւոր առաջնորդ է, «ի տարբերություն» մեր կաթողիկոսի:

Այս խայտառակ ու ամոթալի իրողության շուրջ փորձեցինք զրուցել մշակույթի գործիչների հետ, խնդրեցինք նրանց՝ գնահատականներ տալ, դիրքորոշում հայտնել։ Հաղորդավար Նազենի Հովհաննիսյանը շատ կարճ դիտարկում արեց՝ ընդգծելով․ «Ամենայն հայոց կաթողիկոսին թիրախավորելն անընդունելի է, եթե մենք ընդհանրապես մեզ համարում ենք քրիստոնեությունն առաջինը ընդունած ազգ եւ ունենք պետական կրոն»։

Երգչուհի Հասմիկ Կարապետյանը նշեց, որ թեման քաղաքական բնույթ ունի, իսկ ինքը բավարար գիտելիքներ չունի՝ այդ հարցի վերաբերյալ հստակ կարծիք հայտնելու համար։ Այնուամենայնիվ, վերաբերմունք հայտնեց. «Ես մեր մշակույթին, Եկեղեցուն վերաբերվում եմ շատ դրական, շատ եմ գնահատում, բարձր եմ գնահատում»։ Անդրադառնալով եկեղեցի հաճախելուն՝ նշեց․ «Մենք ընտանիքով պարբերաբար` ոչ ամեն կիրակի, բայց պատարագի հաճախում ենք։ Երեւույթը, իհարկե, տհաճ է, բնականաբար, բայց ես չգիտեմ՝ ինչու է այդպես։ Ես իմ հավատքը շատ բարձր եմ գնահատում, եկեղեցի հաճախում եմ, բայց դուք ինձ տանում եք քաղաքական դաշտ, որտեղ ես ասելիք չունեմ»։

Կապ հաստատեցինք նաեւ երգչուհի Արմինե Գրիգորյանի հետ։ Ամենայն հայոց կաթողիկոսին թիրախավորելու փաստի վերաբերյալ նա իր մտահոգությունն արտահայտեց․ «Շատ վատ եմ վերաբերվում մեր կրոնը, մեր հավատը թիրախավորելուն։ Կաթողիկոսը եթե զավակ ունի, ապա իրենք ավելի վատ բաներ են անում։ Սկզբում այլ թեմա էր, հետո անցան զավակ ունենալուն։ Չեմ կարծում, թե հենց այդ խնդիրն է, ուղղակի կառչում են այդ թեմայից»։ Անդրադառնալով Ամենայն հայոց կաթողիկոսի հետ անձնական հանդիպում կամ շփում ունենալուն, Արմինե Գրիգորյանը նշեց․ «Չէ, չի եղել առիթ, չեմ հանդիպել։ Պարտադիր չէ ծանոթ լինեմ, որ այսպես մտածեմ»։

Շուշան Սարիկյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Գողությունից հետո՝ բորսայի ֆինանսական տնօրենը պաշտոնաթող է եղել

Գողությունից հետո՝ բորսայի ֆինանսական տնօրենը պաշտոնաթող է եղել Sun, 08 Nov 2026 23:50:36 +0400 Binance…

1 ժամ ago

Սիրուշոն հուզիչ տեսանյութ է հրապարակել․ Ոչ մի սահմանափակում չպիտի խանգարի ընկերությանը

Սիրուշոն հուզիչ տեսանյութ է հրապարակել․ Ոչ մի սահմանափակում չպիտի խանգարի ընկերությանը Sun, 08 Nov 2026…

1 ժամ ago

Տուգանվել է ռուսերեն խոսելու համար

Տուգանվել է ռուսերեն խոսելու համար Sun, 08 Nov 2026 23:45:48 +0400 Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար…

2 ժամ ago

Հնդիկ օդաչուները ռեկորդ են սահմանել

Հնդիկ օդաչուները ռեկորդ են սահմանել Sun, 08 Nov 2026 23:30:15 +0400 Հնդկական Ռազմա-Օդային ուժերին պատկանող…

2 ժամ ago

Իսկ եթե գազի գինը թանկանա, պարզ է, թե դա ում դավադրությունն է․ պատգամավոր

Իսկ եթե գազի գինը թանկանա, պարզ է, թե դա ում դավադրությունն է․ պատգամավոր Sun, 08…

2 ժամ ago

Bloomberg. Եվրոպան հրաժարվել է քննարկել անվտանգության վերաբերյալ Ռուսաստանի պահանջները մինչև Ուկրաինայում պատերազմի դադարեցումը

Bloomberg. Եվրոպան հրաժարվել է քննարկել անվտանգության վերաբերյալ Ռուսաստանի պահանջները մինչև Ուկրաինայում պատերազմի դադարեցումը Sun, 08…

2 ժամ ago