Ինչքա՜ն պիտի հավատքից դուրս լինես, որ էջիդ Փաշինյանի հետ նկարը դնես

Ինչքա՜ն պիտի հավատքից դուրս լինես, որ էջիդ Փաշինյանի հետ նկարը դնես

Sat, 15 Aug 2026 14:45:41 +0400


Ինչքա՜ն պիտի հավատքից հեռացած լինի հոգևոր մարդը, երբ Facebook-ի իր էջում Փաշինյանի հետ նկարը լինի, բայց միաժամանակ հավատացյալներին ներկայանաս որպես եկեղեցու ու նրա սրբությունների մտահոգ պաշտպան։ Ստեփան Ասատրյանի ֆեյսբուքյան էջն եմ նայում՝ էջում՝ Տեր Արամ։ Եթե չիմանայի նրա պատմությունը, գուցե մտածեի՝ ահա՛ մի աստվածավախ հոգևորական, որն իսկապես ապրում է Հայ Եկեղեցու ցավով ու ուրախությամբ։ Բայց երբ գիտես նախապատմությունը, ուրիշ հարցեր են առաջանում։ Նա մտահոգվում է, որ Օհանավանի Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցու խաչերն են գողացել։ Ու գրում է.
«Պետությունը եկեղեցու կողքին է, խաչագողերը անպայման կբռնվեն, չկասկածեք»։
Լավ։ Բայց մի հարց էլ ես ունեմ։
Փաշինյա՞նն է քո պետությունը։
Փաշինյա՞նն է քո եկեղեցին։
Թե՞ արդեն քաղաքական իշխանության հետ նկարվելն էլ է հոգևոր ծառայության նոր չափանիշ դարձել։
Որովհետև այստեղ մի տարօրինակ հակասություն կա. մարդը, որի էջի գլխավոր նկարում Նիկոլ Փաշինյանն է, հավատացյալների հետ խոսում է Եկեղեցու, հոգևոր սրբությունների մասին։
Տեր Արամի՝ ավազանի անունով Ստեփան Ասատրյանի պատմությունն էլ հենց այդ պատճառով է կարևոր։ Նա նախկինում եղել է Հովհաննավանքի հոգևոր հովիվը։ 2025 թվականի հոկտեմբերին Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել և դասվել աշխարհականների շարքին։ Նա չի ընդունել այդ որոշումը և, ըստ հրապարակված տեղեկությունների, շարունակել է եկեղեցու հետ կապված իր գործողությունները՝ այդ թվում փոխելով փականները։
Ու այստեղ հարց է առաջանում.

Եկեղեցու նկատմամբ նման գործողությունը ի՞նչ է՝ եթե ոչ սեփականության ու կարգի նկատմամբ ոտնձգություն։ Եվ ինչո՞վ է դա պակաս ցավալի, արգահատելի, քան խաչերի գողությունը։
Խաչը գողանալը, անշուշտ, դատապարտելի է։ Բայց եկեղեցու հանդեպ հարգանքը միայն խաչի գողությունը դատապարտելով չի չափվում։ Այն չափվում է նաև նրանով, թե ովքե՞ր են եկեղեցու իրավական ու հոգևոր կարգը հարգում, իսկ ովքե՞ր են իրենց անձնական հավակնությունները դնում Եկեղեցուց վեր։
Իսկ այսօր նույն Ստեփան Գրիգորյանը ուրախությամբ գրում է.
«Շնորհակալություն մեր իրավապահ համակարգին, փայլուն աշխատեցին»։

Լավ է, որ իրավապահները աշխատել են։ Խաչերը պետք է վերադարձվեն, մեղավորները՝ պատասխանատվության ենթարկվեն։ Բայց հավատացյալների ուրախությունը, կարծում եմ, շատ ավելի մեծ կլիներ, եթե մի օր ոչ միայն խաչերը, այլև Եկեղեցին հանձնվեր իր իրական Տիրոջը՝ առանց քաղաքական հովանավորների, առանց իշխանական լուսանկարների և առանց անձնական հավակնությունների։
Որովհետև եկեղեցու կողքին պետությունը կարող է լինել։ Բայց պետությունը երբեք չպետք է դառնա Եկեղեցու փոխարեն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Դինոզավրի կմախքում տարօրինակ մասնիկներ են հայտնաբերվել

Դինոզավրի կմախքում տարօրինակ մասնիկներ են հայտնաբերվել Sun, 16 Aug 2026 20:30:56 +0400 66 միլիոն տարեկան…

12 րոպե ago

Ռուսական հայտնի ռոք խումբը այլեւս նոր երգեր չի թողարկի

Ռուսական հայտնի ռոք խումբը այլեւս նոր երգեր չի թողարկի Sun, 16 Aug 2026 20:00:01 +0400…

43 րոպե ago

Նորմալ չէ՝ Բաքվի «մասնագետները» ՀՀ տարածքում որոշեն՝ որտեղ սյուներ տեղադրեն. Ոսկանյան

Նորմալ չէ՝ Բաքվի «մասնագետները» ՀՀ տարածքում որոշեն՝ որտեղ սյուներ տեղադրեն. Ոսկանյան Sun, 16 Aug 2026…

58 րոպե ago

Որ կենդանակերպի նշանը ինչ կստանա շաբաթվա վերջում

Որ կենդանակերպի նշանը ինչ կստանա շաբաթվա վերջում Sun, 16 Aug 2026 19:30:39 +0400 Մոլորակային շարժումների…

1 ժամ ago

Քրիշտիանու Ռոնալդուի և Ջորջինա Ռոդրիգեսի հարսանիքի առաջին լուսանկարները

Քրիշտիանու Ռոնալդուի և Ջորջինա Ռոդրիգեսի հարսանիքի առաջին լուսանկարները Sun, 16 Aug 2026 19:15:16 +0400 «Դեյլի…

1 ժամ ago

Ինչպե՞ս նիհարել սուրճի օգնությամբ

Ինչպե՞ս նիհարել սուրճի օգնությամբ Sun, 16 Aug 2026 19:00:29 +0400 Սուրճը կարելի է ավելացնել ձեր…

2 ժամ ago