Հանրությունը պարզ ասաց՝ Էդգար Ղազարյանը քիչ է ասել

Հանրությունը պարզ ասաց՝ Էդգար Ղազարյանը քիչ է ասել

Sat, 15 Aug 2026 16:45:43 +0400


Էդգար Ղազարյանն ասել է, որ ՔՊ-ականները «սրիկայաբար փորձում են շահարկել» զոհված զինվորի հիշատակը։ Ի՞նչ է սա նշանակում։ Պատգամավորը գնահատական տվեց արարքին («ինչպես են շահարկում»)։ Նա ուղիղ կերպով սրիկա չանվանեց ՔՊ-ականներին, այլ գնահատական տվեց արարքին։ Ինչու՞ ՔՊ-ականների կողմից նման աղմուկ բարձրացավ, որն անսպասելի էր անգամ տեսարանների սովոր հանրության համար։ Սրիկա և սրիկայաբար բառերի մեջ իրավաբանական ու հռետորական նշանակալի տարբերություն կա։ Առաջինը կարելի է համարել մաքուր անձնական վիրավորանք, երկրորդը՝ կոշտ քննադատություն։ Բայց ինչու՞ հենց այս արտահայտությունը դարձավ «թատրոն»։

Թեման զգայուն, չափազանց զգայուն էր ՔՊ-ի համար։ Եթե հիշենք 44-օրյա պատերազմն իր տասնյակ հազարավոր զոհերով ու հաշմանդամներով, անհայտ կորածներով ու գերիներով, եթե հիշենք պարկերում լցված ու անփութորեն գետնին թափված զոհերի հարազատների տառապանքը, ոչ մարտական շրջանում անսպասելի հանգամանքներում զոհվածներին, դա ռումբ էր ՔՊ-ի ոտքերի տակ։ Սա իշխանության համար շատ ավելի ծանր մեղադրանք էր, քան սովորական քաղաքական վիրավորանքը։

Եվ հենց այստեղ է թաքնված իրական տրամաբանությունը։ Ղազարյանի ասածը վիրավորանք չէր, դա կոնկրետ մեղադրանք էր՝ ուղղված իշխանության քաղաքականությանը։ Իսկ մեղադրանքին կա երկու ձև պատասխանելու. կամ հերքել բովանդակությունը (ապացուցել, որ իրենք չեն շահարկում զոհերի հիշատակը), կամ վիճարկել ձևակերպումը («ինչպե՞ս համարձակվեցիք այդպիսի բառ օգտագործել»)։ Երկրորդ ճանապարհն ավելի հեշտ է, որովհետև այն թույլ է տալիս խուսափել բուն հարցից՝ միևնույն ժամանակ մնալով «վիրավորված կողմի» դիրքում։ Սա հայտնի քաղաքական հնարք է. երբ չես կարող հերքել ասվածը, հարձակվում ես ասողի վրա։

Ուստի իշխանության կողմից ընտրվեց երկորդ ճանապարհը՝ արձագանքել, բայց ոչ թե բովանդակությանը, այլ ձևին։ Իշխանությունն անմիջապես զգաց վտանգը և շրջանցեց՝ կենտրոնացնելով հանրության ու ընդդիմադիր պատգամավորների ուշադրությունը վիրավորանքի վրա. տեսեք, տեսեք՝ մեզ վիրավորել է։ Հենց որ քննարկման կենտրոնում հայտնվեց «ո՞վ ինչ բառ օգտագործեց», բնականաբար հետին պլան մղվեց «ի՞նչ է իրականում արվում պատերազմի զոհերի հիշատակի հետ» հարցը։ Իշխանությունն անբարկիրթ անվանեց Էդգար Ղազարյանին՝ շրջանցելով բուն թեման, որը կարող էր խորանալ այնքան, որ վեր հաներ հանրության մեջ կուտակված ողջ լռության աղմուկը։ Մոռացվեց զոհերի հիշատակը շահարկելու գործողությունը։

Բայց այս ռազմավարությունն աշխատում է միայն այն դեպքում, երբ հանրությունը ընդունում է առաջարկված շրջանակը։ Երբ թեման այնքան անձնական և ցավոտ է, դժվար է հասարակությանը համոզել անտեսել բովանդակությունը՝ ձևի հաշվին։ Եվ հենց այստեղ ռազմավարությունը տվեց հակառակ էֆեկտը. նույնիսկ այս դեպքում հանրության գնահատականը առավել քան բնորոշիչ էր։ Հանրությունը կանգնեց Էդգար Ղազարյանի կողքին և, սոցիալական գրառումների գերակշիռ մասը ճիշտ համարեց, որ նա ներողություն չխնդրեց։ Հանրությունը պարզ ասաց՝ Էդգար Ղազարյանը քիչ է ասել… Սոցիալական հարթակում զայրույթ կար «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի նկատմամբ, ով ուշ կողմնորոշվեց, բայց և այնպես ճիշտ վճիռ կայացրեց՝ Էդգար Ղազարյանը ներողություն չի խնդրի։ Եվ իրոք, ինչի՞ համար։ Ընդամենը քննադատել է պետական քաղաքականությունը, կանգնել ժողովրդի կողքին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Փաշինյանը այս մի դրվագում սայթաքել է, այս 10 օրը փորձում է շտկել

Փաշինյանը այս մի դրվագում սայթաքել է, այս 10 օրը փորձում է շտկել Tue, 18 Aug…

9 րոպե ago

Հայտնի է՝ որոնք են ՀՀ-ի ամենապահանջված բուհերը

Հայտնի է՝ որոնք են ՀՀ-ի ամենապահանջված բուհերը Tue, 18 Aug 2026 12:57:13 +0400 2026-2027 ուսումնական…

19 րոպե ago

Կուսակցական պատկանելությունը երբեք չի խանգարել ինձ պաշտպանել մարդու իրավունքները

Կուսակցական պատկանելությունը երբեք չի խանգարել ինձ պաշտպանել մարդու իրավունքները Tue, 18 Aug 2026 12:36:00 +0400…

40 րոպե ago

Թե ինչպես համացանցը դարձավ թմրամիջոցների աղբյուր

Թե ինչպես համացանցը դարձավ թմրամիջոցների աղբյուր Tue, 18 Aug 2026 12:33:12 +0400 2026 թվականի առաջին…

43 րոպե ago

Վարչապետի գրասենյակի վրա հարձակման համար Իրաքը պատասխան է ուզում Իրանից

Վարչապետի գրասենյակի վրա հարձակման համար Իրաքը պատասխան է ուզում Իրանից Tue, 18 Aug 2026 12:30:15…

46 րոպե ago

«Հրապարակ». Վանաձորի Աբելյանի անվան թատրոն․ ոչնչացնե՞լ պատմությունն ու վանաձորցու հիշողությունը, թե՞ կառուցել ժամանակակից թատրոն

«Հրապարակ». Վանաձորի Աբելյանի անվան թատրոն․ ոչնչացնե՞լ պատմությունն ու վանաձորցու հիշողությունը, թե՞ կառուցել ժամանակակից թատրոն Tue,…

1 ժամ ago