Արմավիրցի պապիկին քաղաքացիները մասնավոր խնամքի կենտրոն են տեղափոխել, որդու վիճակը ծայրահեղ ծանր է

Արմավիրցի պապիկին քաղաքացիները մասնավոր խնամքի կենտրոն են տեղափոխել, որդու վիճակը ծայրահեղ ծանր է

Sun, 16 Aug 2026 10:15:59 +0400


Երկու օր առաջ համացանցը ցնցեց արմավիրցի հոր և որդու մասնակցությամբ կադրերը, որտեղ վերջիններս ծայրահեղ անմխիթար պայմաններում են գտնվում, հյուծված ու սոված։ Տեսանյութում երևում էր, որ 57 ամյա տղամարդը գետնին պառկած էր, չէր կարողանում շարժվել, նստել, անգամ խոսել, իսկ նրա տարեց հայրը խնդրում էր, որ օգնեն որդուն, բժիշկ կանչեն։ Այս ընտանիքով հետևողականորեն զբքղվում է «Հանուն ձեր ապագայի» ՀԿ-ի համահիմնադիր Արկադի Կիրակոսյանը։

Մեզ հետ զրույցում Կիրակոսյանը նշեց, որ պետությունը ոչինչ չի արել տարեց պապիկին կացարանով ապահովելու համար. «Մենք Շուշան Իսախանյանի ընտանեկան խնամքի կենտրոն ենք տեղափոխել, ճիշտ է անվճար են ընդունել, բայց պետք է ինչ որ բան ձեռնարկենք, հասկանանք թե ինչպես կարող ենք օգնել, որ ամբողջ ֆինանսական ծանրաբեռնվածությունը կենտրոնի վրա չմնա։ Տեսնում եք տեսանյութում, որ պապիկը կոկիկ վիճակում է, տրամադրությունը լավ»։

Հարցին` թե ի՞նչ վիճակում է 57 ամյա որդին, Կիրակոսյանը նշեց, որ վիճակը ծայրահեղ ծանր է, բժիշկները ապրելու շանսը ցածր են գնահատում։

Հիշեցնենք, որ Արմավիր ԲԿ-ն հրաժարվել էր ստացիոնար բուժում ապահովել 57-ամյա տղամարդու համար, նա տեղափոխվել է Երևանի 8-րդ հիվանդանոց։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Նոյեմբերի 9-ին՝ նորալուսին Կարիճում․ Ինչ կլինի կենդանակերպի յուրաքանչյուր նշանի հետ

Նոյեմբերի 9-ին՝ նորալուսին Կարիճում․ Ինչ կլինի կենդանակերպի յուրաքանչյուր նշանի հետ Sun, 08 Nov 2026 20:15:37…

14 րոպե ago

Սպանել է ծնողներին, քրոջն ու ևս մի քանի հոգու․ միջադեպ՝ Կրակովում

Սպանել է ծնողներին, քրոջն ու ևս մի քանի հոգու․ միջադեպ՝ Կրակովում Sun, 08 Nov 2026…

29 րոպե ago

Էրդողանն ու Ալիևը հայտարարել են նոր դաշինքի մասին

Էրդողանն ու Ալիևը հայտարարել են նոր դաշինքի մասին Sun, 08 Nov 2026 19:45:42 +0400 Թուրքիայի…

44 րոպե ago

Ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայում․ կան տուժածներ

Ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայում․ կան տուժածներ Sun, 08 Nov 2026 19:30:01 +0400 Նոյեմբերի…

60 րոպե ago

Իսրայելում ԱՄՆ դեսպանի խոսքերը սկանդալ են առաջացրել

Իսրայելում ԱՄՆ դեսպանի խոսքերը սկանդալ են առաջացրել Sun, 08 Nov 2026 19:15:50 +0400 Իսրայելում ԱՄՆ…

1 ժամ ago

Ուկրաինային նոր ֆինանսական հատկացում են նախատեսում

Ուկրաինային նոր ֆինանսական հատկացում են նախատեսում Sun, 08 Nov 2026 19:00:06 +0400 Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում…

1 ժամ ago