Փեզեշքիանը խոստովանեց՝ Իրանը լուրջ խնդիրներ ունի

Փեզեշքիանը խոստովանեց՝ Իրանը լուրջ խնդիրներ ունի

Sun, 16 Aug 2026 13:00:56 +0400


Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմից հետո երկրի տնտեսական խնդիրները զգալիորեն ավելի են սրվել նախորդի համեմատ։

Նա գների աճը պայմանավորել է ծախսերի աճով, մինչդեռ պետական ​​եկամուտները նվազել են նավթի վաճառքի կրճատման պատճառով։

Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Փեզեշքիանը նշել է, որ ներմուծվող ապրանքները նախկինում երկիր էին մտնում ավելի ուղիղ ճանապարհներով, մինչդեռ այժմ դրանք պետք է Իրան տեղափոխվեն տարբեր ճանապարհներով, ինչը մեծացնում է արտադրանքի վերջնական արժեքը։

Իրանի նախագահը նաև նշել է պետական ​​եկամուտների անկումը․ «Մեր եկամուտները նույնպես նվազել են։ Մենք նախկինում նավթ էինք վաճառում, բայց հիմա չենք կարող վաճառել այն»։

Նրա խոսքով, տնտեսական իրավիճակը սրվել է նաև երկրի արդյունաբերական ձեռնարկություններին հասցված վնասի պատճառով։

«Նրանք հարվածել են բազմաթիվ գործարանների և ոչնչացրել դրանք», – հայտարարել է Իրանի նախագահը։ Փեզեշքիանը ընդգծել է, որ ստեղծված իրավիճակը նաև ազդել է հարկային եկամուտների վրա։

«Մենք չենք կարող հարկեր հավաքել գործարաններից, ավելին, մենք ստիպված ենք միջոցներ հատկացնել նրանց, որպեսզի նրանք կարողանան շարունակել գործունեությունը», – ասել է նա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

28 ժամ առանց ջրի

28 ժամ առանց ջրի Fri, 25 Sep 2026 23:16:39 +0400 «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է…

11 րոպե ago

Ինչով է կարեւոր Ռուս-Ուկրաինական պատերազմի ավարտը, ըստ Զելենսկու

Ինչով է կարեւոր Ռուս-Ուկրաինական պատերազմի ավարտը, ըստ Զելենսկու Fri, 25 Sep 2026 23:15:46 +0400 Ռուս-Ուկրաինական…

12 րոպե ago

Հերթական անգամ արձանագրեցինք Փաշինյանի ռեվերանսները Ադրբեջանին և Թուրքիային

Հերթական անգամ արձանագրեցինք Փաշինյանի ռեվերանսները Ադրբեջանին և Թուրքիային Fri, 25 Sep 2026 23:15:32 +0400 Հայաստանի…

12 րոպե ago

Ռուսական ռազմական ուղղաթիռը օդային սահման է խախտել

Ռուսական ռազմական ուղղաթիռը օդային սահման է խախտել Fri, 25 Sep 2026 23:00:15 +0400 Ռուսական Ми-8…

27 րոպե ago

Կիեւը պետք է իր մաշկի վրա զգա քաղաքացիական կառույցներին հարվածելու ցավը․ Վ․ Պուտին

Կիեւը պետք է իր մաշկի վրա զգա քաղաքացիական կառույցներին հարվածելու ցավը․ Վ․ Պուտին Fri, 25…

42 րոպե ago

Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան

Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Fri, 25 Sep 2026…

46 րոպե ago