Փեզեշքիանը խոստովանեց՝ Իրանը լուրջ խնդիրներ ունի

Փեզեշքիանը խոստովանեց՝ Իրանը լուրջ խնդիրներ ունի

Sun, 16 Aug 2026 13:00:56 +0400


Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմից հետո երկրի տնտեսական խնդիրները զգալիորեն ավելի են սրվել նախորդի համեմատ։

Նա գների աճը պայմանավորել է ծախսերի աճով, մինչդեռ պետական ​​եկամուտները նվազել են նավթի վաճառքի կրճատման պատճառով։

Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Փեզեշքիանը նշել է, որ ներմուծվող ապրանքները նախկինում երկիր էին մտնում ավելի ուղիղ ճանապարհներով, մինչդեռ այժմ դրանք պետք է Իրան տեղափոխվեն տարբեր ճանապարհներով, ինչը մեծացնում է արտադրանքի վերջնական արժեքը։

Իրանի նախագահը նաև նշել է պետական ​​եկամուտների անկումը․ «Մեր եկամուտները նույնպես նվազել են։ Մենք նախկինում նավթ էինք վաճառում, բայց հիմա չենք կարող վաճառել այն»։

Նրա խոսքով, տնտեսական իրավիճակը սրվել է նաև երկրի արդյունաբերական ձեռնարկություններին հասցված վնասի պատճառով։

«Նրանք հարվածել են բազմաթիվ գործարանների և ոչնչացրել դրանք», – հայտարարել է Իրանի նախագահը։ Փեզեշքիանը ընդգծել է, որ ստեղծված իրավիճակը նաև ազդել է հարկային եկամուտների վրա։

«Մենք չենք կարող հարկեր հավաքել գործարաններից, ավելին, մենք ստիպված ենք միջոցներ հատկացնել նրանց, որպեսզի նրանք կարողանան շարունակել գործունեությունը», – ասել է նա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Գարիկ Սարգսյանը, երևի, այդ բանաստեղծության միայն վերնագիրն էր կարդացել

Գարիկ Սարգսյանը, երևի, այդ բանաստեղծության միայն վերնագիրն էր կարդացել Mon, 17 Aug 2026 21:15:24 +0400…

25 րոպե ago

Անբարենպաստ եղանակը 7 մարդու կյանք է խլել Միացյալ Նահանգներում

Անբարենպաստ եղանակը 7 մարդու կյանք է խլել Միացյալ Նահանգներում Mon, 17 Aug 2026 21:00:45 +0400…

39 րոպե ago

Ռուսաստանում ժայթքել է Եվրասիայի ամենաբարձր հրաբուխը

Ռուսաստանում ժայթքել է Եվրասիայի ամենաբարձր հրաբուխը Mon, 17 Aug 2026 21:00:39 +0400 Ռուսաստանում՝ Կամչատկայում ժայթքել…

39 րոպե ago

Գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ

Հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագիր, որի…

44 րոպե ago

Իմ նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում․ Մարտուն Գրիգորյան

Իմ նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում․ Մարտուն Գրիգորյան Mon, 17 Aug 2026 20:52:03 +0400 ԱԺ…

48 րոպե ago

Ռեկտոր վերընտրվելուց հետո ամբիոնը կլուծարի

Ռեկտոր վերընտրվելուց հետո ամբիոնը կլուծարի Mon, 17 Aug 2026 20:45:05 +0400 Երևանի Պետական համալսարանի ամենահին…

55 րոպե ago