Նորմալ չէ՝ Բաքվի «մասնագետները» ՀՀ տարածքում որոշեն՝ որտեղ սյուներ տեղադրեն. Ոսկանյան

Նորմալ չէ՝ Բաքվի «մասնագետները» ՀՀ տարածքում որոշեն՝ որտեղ սյուներ տեղադրեն. Ոսկանյան

Sun, 16 Aug 2026 19:45:00 +0400


Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.

«Ոչ մի պարագայում չի կարող նորմալ համարվել այն, որ Բաքվի բարբարոսական վարչախմբի ինչ-որ «մասնագետ» կոչեցյալներ Հայաստանի տարածքի ներսում որոշեն, թե որտեղ պետք է էլեկտրահաղորդակցության ինչ-որ սյուներ կանգնեցվեն, այն դեպքում, երբ նույն այդ վարչախումբը գերության և պատանդառության մեջ է պահում մի շարք մեր հայրենակիցների՝ նրանց նկատմամբ «դատավարություն» կոչվող կրկեսը փաստացիորեն վերածելով մեր ազգի և պետության դեմ քարոզչական խեղկատակության։

Սա ուղիղ տրամաբանական հակասության մեջ է, ոչ միայն վերջերս այդքան մաշեցված «ինքնիշխանություն» եզրույթի հետ, այլ նաև մեր՝ որպես ազգի և պետության, նույնիսկ տարրական արժանապատվության հանդեպ անարգանք է»։

Ավելի վաղ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ պատրաստ է նախագիծը՝ Ադրբեջանից Նախիջևան Հայաստանի տարածքով էլեկտրահաղորդման գծեր և սյուներ անցկացնելու համար, պնդելով, թե իբր հայկական մասնագետներն ու ադրբեջանցիներն արդեն վերլուծություններ են արել:Նիկոլ Փաշինյանը հաստատել է, որ ադրբեջանցի մասնագետներ են եղել Հայաստանում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Ռուսաստանի սահմանին լարված վիճակ է

Ռուսաստանի սահմանին լարված վիճակ է Tue, 18 Aug 2026 01:30:07 +0400 Շվեդիայի ռազմաօդային ուժերի ռադիոէլեկտրոնային…

2 ժամ ago

«Հրապարակ»․ Բարձրաստիճան զինվորականներին Պապիկյանը դիրքեր է գործուղել

«Հրապարակ»․ Բարձրաստիճան զինվորականներին Պապիկյանը դիրքեր է գործուղել Tue, 18 Aug 2026 00:55:03 +0400 Պաշտպանության նախարար…

3 ժամ ago

Հուսահատ դիմեցին Պուտինին․ այ սա էին կանխատեսել

Հուսահատ դիմեցին Պուտինին․ այ սա էին կանխատեսել Tue, 18 Aug 2026 00:30:21 +0400 Գազայի հատվածից…

3 ժամ ago

Իրանը ցուցադրել է ամերիկյան խոցված սպառազինությունները

Իրանը ցուցադրել է ամերիկյան խոցված սպառազինությունները Mon, 17 Aug 2026 23:45:04 +0400 Իրանում ցուցադրել են…

4 ժամ ago

Աղմկոտ սիրավեպ եւ տարօրինակ դատական պահանջ

Աղմկոտ սիրավեպ եւ տարօրինակ դատական պահանջ Mon, 17 Aug 2026 23:30:14 +0400 Ամերիկացի նախկին սենատոր…

4 ժամ ago

Թուրքիան աշխարհում ծխողների թվով երկրորդն է

Թուրքիան աշխարհում ծխողների թվով երկրորդն է Mon, 17 Aug 2026 23:15:12 +0400 Թուրքիայի առողջապահության նախարար…

5 ժամ ago