Կարո՞ղ է sms ստանաք, որ Ավինյանի հրաժարականը պահանջեք

Կարո՞ղ է sms ստանաք, որ Ավինյանի հրաժարականը պահանջեք

Mon, 17 Aug 2026 11:19:10 +0400


ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը, անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» խմբակցության կողմից Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրված Դավիթ Ղազինյանի շուրջ ՔՊ-ական պատգամավորների հարցադրումներին, հայտարարեց, որ նույն սկզբունքայնությունը պետք է դրսևորվի նաև իշխանության ներկայացուցիչների գործողությունների գնահատման հարցում։

ՔՊ-ական պատգամավորները Ղազինյանին հարցեր էին ուղղել ՀԷՑ-ի գրասենյակների համար «Դալմա Գարդեն Մոլ» և «ՌԻՈ Մոլ» առևտրի կենտրոնների տարածքների վարձակալության վերաբերյալ՝ նշելով, որ այդ վայրերում մարդկանց մեծ հոսքը կարող էր որոշակի անհարմարություններ առաջացնել։

«Ողջունում եմ արդարության ձեր այդ սկզբունքայնությունը, բայց կուզենամ Երևանի քաղաքապետարանում նման մի քանի խնդիրների գնահատական տալ և ակնկալել ձեր իսկ գնահատականը»,- նշել է Մանուկյանը։

Նա որպես օրինակ անդրադարձավ Երևանի քաղաքապետարանի կողմից դիզվառելիքի ձեռքբերմանը։ Պատգամավորի ներկայացմամբ՝ մեկ անձից գնման ընթացակարգով մեկ լիտր դիզվառելիքը ձեռք է բերվել 545 դրամով, մինչդեռ լցակայաններում նույն ապրանքի գինը կազմել է 510 դրամ, իսկ մեծածախ գնումների դեպքում արժեքը կարող էր ավելի ցածր լինել։

Մանուկյանը ՔՊ-ական պատգամավորներին առաջարկեց գնահատական տալ նաև այս գործելակերպին։

Նա հիշատակեց նաև «Յութոնգ» տրոլեյբուսների ձեռքբերման հետ կապված հարցը։ Պատգամավորի խոսքով՝ նախկինում մեկ տրոլեյբուսը գնվել էր 139 մլն դրամով, ինչի մասին ինքը բարձրաձայնել էր Երևանի ավագանու անդամ եղած ժամանակ։ Նրա ներկայացմամբ՝ հաջորդ խմբաքանակի ձեռքբերման ընթացքում արդեն մեկ տրոլեյբուսի համար վճարվել է 96 մլն դրամ, ինչի արդյունքում քաղաքային բյուջեի համար 15 տրոլեյբուսի դեպքում տնտեսվել է շուրջ 1,5 մլն դոլար։

Մանուկյանը մեկ այլ դեպք էլ ներկայացրեց՝ հղում կատարելով «Ազատություն» ռադիոկայանի հրապարակած տեսանյութին։ Նրա խոսքով՝ Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող պոլիկլինիկաներից մեկի տարածքը դեղատան համար մասնավոր տնտեսվարողին առաջարկվել է վարձակալության տրամադրել 1 քմ-ի դիմաց 540 հազար դրամով, մինչդեռ քաղաքապետարանի պաշտոնյան նպատակահարմար է համարել տարածքը մեկ այլ տնտեսվարողի տրամադրել 300 հազար դրամով։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության թեկնածուի նկատմամբ ՔՊ-ականների դրսևորած սկզբունքայնությունը Մանուկյանը բնորոշեց որպես նախանձելի՝ միաժամանակ իշխանության հասցեին հռետորական հարց բարձրացնելով։

«Կարող է հիմա Ռոմանոս Պետրոսյանից SMS-ներ ստանաք, որ Տիգրան Ավինյանի հրաժարականը պահանջեք, այ դա արդար կլինի՞»,- հարցրեց ընդդիմադիր պատգամավորը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Իրենց համար մեր երկիրը մի փոքրիկ խանգարող հանգամանք է

Իրենց համար մեր երկիրը մի փոքրիկ խանգարող հանգամանք է Wed, 21 Oct 2026 19:00:19 +0400…

20 րոպե ago

Փաշինյանը հաստատում է, որ երկրում բացարձակ բռնապետություն է

Փաշինյանը հաստատում է, որ երկրում բացարձակ բռնապետություն է Wed, 21 Oct 2026 18:45:52 +0400 ՏԻՄ…

35 րոպե ago

Փորձում են թույլ չտալ, որ փոփոխությունները հասնեն Ստեփանավան. «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունը

Փորձում են թույլ չտալ, որ փոփոխությունները հասնեն Ստեփանավան. «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունը Wed, 21 Oct 2026…

40 րոպե ago

Զավեշտ է, «Ուժեղ Հայաստանի» թեկնածուն մեղադրվում է՝ իբր ընտրակաշառք է տվել մեր ավագանու թեկնածուին

Զավեշտ է, «Ուժեղ Հայաստանի» թեկնածուն մեղադրվում է՝ իբր ընտրակաշառք է տվել մեր ավագանու թեկնածուին Wed,…

42 րոպե ago

6,5 հազար մարդու կարտաքսեն Ռուսաստանից

6,5 հազար մարդու կարտաքսեն Ռուսաստանից Wed, 21 Oct 2026 18:30:12 +0400 ՌԴ իրավապահ մարմինները որոշում…

50 րոպե ago

Փաշինյանը կեղծ հորդոր է անում, թե դուրս եկեք փողոց, դուրս եմ եկել, բայց կրակել են իր հրամանով

Փաշինյանը կեղծ հորդոր է անում, թե դուրս եկեք փողոց, դուրս եմ եկել, բայց կրակել են…

58 րոպե ago