Ֆրանսիական ընդդիմության եւ հայկական ընդդիմության տարբերությունները

Ֆրանսիական ընդդիմության եւ հայկական ընդդիմության տարբերությունները

Mon, 17 Aug 2026 14:15:59 +0400


Ի տարբերություն հայ ընդդիմադիրների, որոնց ուղղակի արգելում են պատերազմի, պարտության, Արցախը հանձնելու եւ այլ աղետների մասին հիշեցնել իշխանություններին, Ֆրանսիայում, որտեղ ոչ նման աղետներ են եղել, ոչ հողեր են կորցրել, ընդդիմությունը խիստ քննադատության է ենթարկում իշխանություններին, մասնավորապես երկրի նախագահ Էմանուել Մակրոնին։ Վերջին քննադատությունները վերաբերում են նրան, որ երկրում խիստ շոգեր են, իսկ Մակրոնը ջրային դահուկներ է վարում եւ նախագահական նստավայրում՝ կոնդիցիոներների տակ նստած է։

Ֆրանսիական մամուլում տասնյակ հրապարակումներ կան, որոնցում մեղադրում են նախագահ Մակրոնին՝ «Ֆրանսիան տառապում է շոգից և անտառային հրդեհներից, իսկ երկրի նախագահը՝ նախագահական նստավայրում հով-զով նստած է կամ ջրային սպորտաձևերին է մասնակցում»։

Հատկապես սուր են քննադատում ձախերը։ Երբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ ջրային դահուկներով լուսանկարչական ռեպորտաժը տարածվեց, ողջ համացանցը ողողվեց մեղադրանքներով ու քննադատությամբ, թե՝ երկիրը տառապում է շոգից և անտառային հրդեհներից, Ֆրանսիան ապրում է «ապոկալիպտիկ ամառ», իսկ «մեր նախագահն իր արձակուրդի մասին գովազդ է հրապարակում «Paris Match» շաբաթաթերթում», այս մասին X հարթակում գրել էր «Կանաչների» կուսակցության առաջնորդ Մարին Տոնդելիեն:

«Մինչ Ֆրանսիան այրվում է, և որոշ ֆրանսիացիներ չեն կարողացել արձակուրդ գնալ, նախագահը վայելում է իր արձակուրդը՝ Բրեգանսոնում՝ ջրային մոտոցիկլետով», – նրան քննադատել է Սոցիալիստական ​​կուսակցության ղեկավար Օլիվիե Ֆորը։ «Դա իսկապես ինչ-որ բան է», – հեգնանքով ասել է նա եւ այդ լուսանկարներն անվանել «ոչ պատշաճ»։
Մակրոնին քննադատել է նաեւ կոմունիստ պատգամավոր Պիեռ Ուզուլիասը: Նա ասել է՝ ես կնախընտրի, որ Մակրոնը «նստած լիներ հրշեջ մեքենայի մեջ և օգներ հրշեջներին մարել հրդեհը: «Ահա թե որտեղ պետք է նա լիներ», – ասել է նա:
Հիմա համեմատեք հայկական իրականությունը ֆրանսիակաների հետ եւ զուգահեռներ տարեք հայկական ընդդիմության եւ ֆրանսիական ընդդիմության, հայկական իշխանությունների պահանջների ու մուննաթի եւ ֆրանսիական իշխանությունների համեստության ու հանդուրժողականության միջեւ։

Արեգ Մարգարյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել Թուրքիայում

Հայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել Թուրքիայում Wed, 21 Oct 2026 21:46:15 +0400 Հայաստանի…

9 րոպե ago

Ընտրակեղծարարների ջոկատը

Ընտրակեղծարարների ջոկատը Wed, 21 Oct 2026 21:28:44 +0400 Մի օր մի պատմաբան անպայման գիրք կգրի…

27 րոպե ago

Ավելի քան 30 ամերիկացի օրենսդիրներ սպիտակ փոշի պարունակող նամակներ են ստացել

Ավելի քան 30 ամերիկացի օրենսդիրներ սպիտակ փոշի պարունակող նամակներ են ստացել Wed, 21 Oct 2026…

32 րոպե ago

Հայտնի է` երբ կքննվի հայր եւ որդի Քոչարյանների կալանքի հարցը

Հայտնի է` երբ կքննվի հայր եւ որդի Քոչարյանների կալանքի հարցը Wed, 21 Oct 2026 21:16:27…

39 րոպե ago

«Կլյուչնիկի» և բանտարկյալի միջև ազնիվ մրցակցություն լինել չի կարող․ Սուրենյանց

«Կլյուչնիկի» և բանտարկյալի միջև ազնիվ մրցակցություն լինել չի կարող․ Սուրենյանց Wed, 21 Oct 2026 21:13:41…

42 րոպե ago

Տիգրան Աբրահամյանը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին

Տիգրան Աբրահամյանը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին Wed, 21 Oct 2026 20:45:11 +0400 «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր…

1 ժամ ago