Ստուգումներ՝ «Արտ լանչ»-ի բոլոր մասնաճյուղերում․ հայտնաբերվել են խախտումներ

Ստուգումներ՝ «Արտ լանչ»-ի բոլոր մասնաճյուղերում․ հայտնաբերվել են խախտումներ

Mon, 17 Aug 2026 19:10:33 +0400


Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Ռեդի-Սթեդի» ՍՊ ընկերության Երևանի Աբելյան փողոց 6/12 հասցեում գործող հանրային սննդի օբյեկտում՝ «Արտ լանչ»-ում («Այ Թի Պարկ» բիզնես կենտրոն), իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են օրենսդրությամբ սահմանված պահանջները, մասնավորապես՝

– հանրային սննդի կառույցի պահեստային մասում, որտեղ կատարվել է միրգ-բանջարեղենի լվացման, կտրատման աշխատանքներ, առկա է եղել շերտավարագույրով առանձնացված հանդերձարանային մաս, որը տեղակայված չի եղել այնպես, որ բացառվի կեղտի կուտակումը, օտար մասնիկների թափանցումը սննդամթերքի մեջ,
-կառույցն ապահովված չի եղել լվացող և ախտահանող նյութերից՝ սննդամթերքի համար առանձնացված պահման տարածքով,
– պահեստային մասի հատակը չի ունեցել հարթ մակերես և չի պահվել նորոգ և մաքուր վիճակում,
– պատերի վրա առկա խողովակները ենթարկված են եղել կոռոզիայի, խոհանոցի պատերի որոշ հատվածներ չեն ունեցել հարթ մակերես և չեն պահվել նորոգ, մաքուր վիճակում,
-պահեստային հատվածի և խոհանոցի առաստաղի որոշ հատվածներ կառուցված չեն եղել այնպես, որ կանխարգելվի կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը, բորբոսների աճը և մասնիկների թափվելու հնարավորությունը,
– հանրային սննդի կառույցի խոհանոցում առկա անմիջապես դուրս բացվող դուռը ապահովված չի եղել միջատապաշտպան ցանցով։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:

Կասեցվել է նաև «Ռեդի-Սթեդի» ՍՊ ընկերության Երևանի Բաբաջանյան 40/1 հասցեում գործող հանրային սննդի կազմակերպության՝ ընդհանուր կենտրոնական խոհանոցի, արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «կուպատի սառեցված կիսապատրաստվածք» արտադրատեսակի արտադրությունը. այստեղ արձանագրվել է վտանգավոր սննդամթերքի թողարկում:

Այսպես՝ լաբորատոր փորձաքննությունն արձանագրել է, որ այդ արտադրատեսակը «մեզոֆիլ աէրոբ ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ» (ՄԱՖԱնՄՔ), «աղիքային ցուպիկի խմբի մանրէներ» (ԱՑԽՄ) և «Բորբոսասնկեր» ցուցանիշներով չի համապատասխանել Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված նորմերին:

«Արտ լանչ»-ի բոլոր մասնաճյուղերում ստուգումները շարունակվում են:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

#Ուղիղ․ «Մոմ վառենք Արցախի հանձնված եկեղեցիներում»

#Ուղիղ․ «Մոմ վառենք Արցախի հանձնված եկեղեցիներում» Mon, 09 Nov 2026 17:40:11 +0400 Latest news from…

10 րոպե ago

Նիկոլ Փաշինյանը կարողանում է կողքի աղմուկներով ժողովրդին կուրացնել

Նիկոլ Փաշինյանը կարողանում է կողքի աղմուկներով ժողովրդին կուրացնել Mon, 09 Nov 2026 17:31:21 +0400 Latest…

18 րոպե ago

Ժողովրդին պատրաստում են ամերիկյան հնարավոր ներխուժմանը

Ժողովրդին պատրաստում են ամերիկյան հնարավոր ներխուժմանը Mon, 09 Nov 2026 17:30:30 +0400 Կուբայի իշխանությունները լրջորեն…

19 րոպե ago

Եթե սրա դեմն առնենք, Ադրբեջանը կհասկանա, որ հայ ժողովուրդը վերականգնել է իր դիմադրողականությունը

Եթե սրա դեմն առնենք, Ադրբեջանը կհասկանա, որ հայ ժողովուրդը վերականգնել է իր դիմադրողականությունը Mon, 09…

23 րոպե ago

Եթե Փաշինյանը դիմադրեր Ալիևի օկուպացման փորձերին, կլինեինք իր ճամբարում

Եթե Փաշինյանը դիմադրեր Ալիևի օկուպացման փորձերին, կլինեինք իր ճամբարում Mon, 09 Nov 2026 17:25:21 +0400…

24 րոպե ago

Սահմանադրության հանրաքվեի երկու ելքերն էլ վտանգավոր են

Սահմանադրության հանրաքվեի երկու ելքերն էլ վտանգավոր են Mon, 09 Nov 2026 17:24:56 +0400 Latest news…

25 րոպե ago