Գյումրի այցելած Խուդաթյանի հետ քաղաքապետի պաշտոնակատարը չի հանդիպել

Գյումրի այցելած Խուդաթյանի հետ քաղաքապետի պաշտոնակատարը չի հանդիպել

Mon, 17 Aug 2026 22:08:27 +0400


ՔՊ-ական տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր աշխատանքային այցով Գյումրիում էր։ Եկել էր տեղում ծանոթանալու քաղաքում իրականացվող ենթակառուցվածքային ծրագրերին, մասնավորապես՝ ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին։
Նա Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի և պատասխանատու պաշտոնյաների ուղեկցությամբ այցելել է շինհրապարակներ։ Ուշադրության կենտրոնում են եղել նաև Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ծրագրով իրականացվող ճանապարհաշինական աշխատանքները։

Ուշագրավ է, որ ՔՊ-ական նախարարին Գյումրիում դիմավորել են Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն ու մյուս համայնքների պաշտոնյաները, սակայն Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար Ավետիս Առաքելյանը հանդիպմանը ներկա չի եղել։

Ինչպես տեղեկացանք, Առաքելյանն այս պահին գտնվում է արձակուրդում, ինչը, թերևս, բացատրում է նրա բացակայությունը։ Բայց, այնուսմենայնիվ, քաղաքապետարանից հանդիպմանը ներկայացուցիչներ ներկա են եղել, այդ թվում՝ քաղաքաշինության ոլորտի պատասխանատուները։

Այցի ընթացքում լրագրողները Դավիթ Խուդաթյանին հարցրել են նաև Գյումրիում իշխանափոխության հնարավորության մասին՝ հետաքրքրվելով, թե արդյոք իշխանությունը հրաժարվել է այդ մտադրությունից։
Խուդաթյանը փաստացի չի հերքել, որ իշխանությունը Գյումրիում իշխանափոխության մտադրությունից չի հրաժարվել՝ նշելով, որ դրա ճանապարհը ընտրություններն են։

Սակայն այս դեպքում առաջանում է մեկ այլ հարց․ եթե Գյումրիում իշխանափոխությունը նախատեսվում է իրականացնել ընտրությունների միջոցով, ապա ի՞նչ մեխանիզմով են նախատեսում նոր ընտրությունների անցկացումը։

Մասնավորապես՝ քննարկվո՞ւմ է Գյումրին որպես խոշորացված համայնք ձևավորելու և հարակից բնակավայրերը քաղաքին միավորելու տարբերակը, թե՞ ընտրությունները կանցկացվեն գործող վարչատարածքային կառուցվածքի պայմաններում։ Խուդաթյանի խոսքով՝ այդ հարցն առայժմ չի քննարկվել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Բաքուն չի միացել Դուբլինի գագաթնաժողովի 3 փաստաթղթի

Բաքուն չի միացել Դուբլինի գագաթնաժողովի 3 փաստաթղթի Fri, 13 Nov 2026 16:00:12 +0400 Ադրբեջանը չի…

13 րոպե ago

Շաքի ներխուժած ադրբեջանցու գործի նախաքննությունն ավարտվել է

Շաքի ներխուժած ադրբեջանցու գործի նախաքննությունն ավարտվել է Fri, 13 Nov 2026 15:57:37 +0400 Հայաստանի սահմանն…

16 րոպե ago

Ադրբեջանը նոր պահանջներ է ներկայացնում Հայաստանին. Առաջին քայլն արվեց Դուբլինում

Ադրբեջանը նոր պահանջներ է ներկայացնում Հայաստանին. Առաջին քայլն արվեց Դուբլինում Fri, 13 Nov 2026 15:45:11…

28 րոպե ago

Փաշինյանի գլխավորությամբ թող գնան «Նուբարաշեն» ՔԿՀ-ում բնակվեն. Արթուր Միքայելյան

Փաշինյանի գլխավորությամբ թող գնան «Նուբարաշեն» ՔԿՀ-ում բնակվեն. Արթուր Միքայելյան Fri, 13 Nov 2026 15:28:15 +0400…

45 րոպե ago

Այս իշխանության օրոք 130-ից ավել մարդ մահացել է բանտերում. Իրինա Յոլյան

Այս իշխանության օրոք 130-ից ավել մարդ մահացել է բանտերում. Իրինա Յոլյան Fri, 13 Nov 2026…

47 րոպե ago

Սրբուհի Գալյանի ասածը պետական պաշտոնյային հարիր չէ. Հայկ Ֆարմանյան

Սրբուհի Գալյանի ասածը պետական պաշտոնյային հարիր չէ. Հայկ Ֆարմանյան Fri, 13 Nov 2026 15:23:26 +0400…

50 րոպե ago