«Հրապարակ»․ Մելիքսեթ Պողոսյանի որդուն դատարանն արդարացրել է

«Հրապարակ»․ Մելիքսեթ Պողոսյանի որդուն դատարանն արդարացրել է

Tue, 18 Aug 2026 08:20:43 +0400


«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ երեք ամիս առաջ առաջին ատյանի ընդհանուր իրավասության Գորիսի դատարանն արդարացրել է Սյունիքի նախկին մարզպետ, պաշտպանության նախարարի խորհրդական Մելիքսեթ Պողոսյանի որդուն՝ Կարեն Պողոսյանին։ Դատավճիռը հանրային մեղադրողը բողոքարկել է վերաքննիչ դատարան, այնտեղ դեռեւս որոշում չկա։

Հիշեցնենք, որ 2021 թվականի հուլիսի 14-ի գիշերը Գորիսում Մելիքսեթ Պողոսյանի որդու՝ Կարեն Պողոսյանի, եւ Սուրիկ Խաչատրյանի (Լիսկա) որդու՝ Տիգրան Խաչատրյանի միջեւ փոխհրաձգություն էր տեղի ունեցել։ Դրան նախորդել էր վիճաբանություն, որը վերածվել էր ծեծկռտուքի, ապա հնչել էին կրակոցներ, կային տուժածներ։ Կարեն Պողոսյանը մեղադրվում էր սպանության փորձի եւ ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, պահելու եւ կրելու համար։

Ըստ մեղադրանքի՝ նա ակոսափող ինքնաձիգից կրակոցներ էր արձակել՝ փորձելով սպանել Տիգրան Խաչատրյանին, Հարութ Վարդանյանին եւ Մելիք Բարսեղյանին, որոնք ճանաչվել էին տուժողներ։
Փաստորեն, այս դատավճռով հերքվում է Նիկոլ Փաշինյանի քննադատությունը, թե արդարադատությունը միայն նախկիններին եւ ունեւորներին է բաժին հասնում: Մենք տեսնում ենք, որ այն հիմնականում բաժին է հասնում իշխանության մեջ գտնվողներին, ՔՊ-ի հետ սերտ առնչություններ ունեցողներին: Հրազենով հանցանք կատարած անձը եթե չլիներ ՔՊ-ական նախարարի խորհրդականի որդին, ինչպե՞ս կարող էր արդարացվել:

Ի դեպ, տեղեկատվությունն էլ մեզ հասանելի դարձավ միայն այն բանից հետո, երբ Մելիքսեթ Պողոսյանն ազատվեց ՊՆ-ից․ երեկ Սուրեն Պապիկյանի հրամանով նրա 3 խորհրդականները, այդ թվում` Պողոսյանը, ազատվել են աշխատանքից: Սակայն դատավճիռը, հիշեցնենք, կայացվել է 3 ամիս առաջ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ոստիկանները «թռչող ափսե» են տեսել

Ոստիկանները «թռչող ափսե» են տեսել Sun, 25 Oct 2026 12:30:15 +0400 Միացյալ Նահանգներում ոստիկանները «թռչող…

3 րոպե ago

Ջուր չի լինի Երևանում և Արմավիրում

Ջուր չի լինի Երևանում և Արմավիրում Sun, 25 Oct 2026 12:15:11 +0400 «Վեոլիա Ջուր» ընկերությունը…

18 րոպե ago

Պահանջում ենք, որ տպագրական այս խոտանը չհանգեցնի քվեաթերթիկների անվավերության․ Մելոյանն ահազանգում է

Պահանջում ենք, որ տպագրական այս խոտանը չհանգեցնի քվեաթերթիկների անվավերության․ Մելոյանն ահազանգում է Sun, 25 Oct…

23 րոպե ago

Ռայան Գոսլինգի հիմնադրած երաժշտախումբը վերադառնում է

Ռայան Գոսլինգի հիմնադրած երաժշտախումբը վերադառնում է Sun, 25 Oct 2026 12:00:17 +0400 Հոլիվուդյան հայտնի դերասան…

32 րոպե ago

Ամեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք. Անդրանիկ Գևորգյան

Ամեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք. Անդրանիկ Գևորգյան Sun, 25 Oct 2026 11:52:45 +0400…

40 րոպե ago

Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 25-ին

Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 25-ին Sun, 25 Oct 2026 11:45:26 +0400 Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ…

47 րոպե ago