«Հրապարակ»․ Մելիքսեթ Պողոսյանի որդուն դատարանն արդարացրել է

«Հրապարակ»․ Մելիքսեթ Պողոսյանի որդուն դատարանն արդարացրել է

Tue, 18 Aug 2026 08:20:43 +0400


«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ երեք ամիս առաջ առաջին ատյանի ընդհանուր իրավասության Գորիսի դատարանն արդարացրել է Սյունիքի նախկին մարզպետ, պաշտպանության նախարարի խորհրդական Մելիքսեթ Պողոսյանի որդուն՝ Կարեն Պողոսյանին։ Դատավճիռը հանրային մեղադրողը բողոքարկել է վերաքննիչ դատարան, այնտեղ դեռեւս որոշում չկա։

Հիշեցնենք, որ 2021 թվականի հուլիսի 14-ի գիշերը Գորիսում Մելիքսեթ Պողոսյանի որդու՝ Կարեն Պողոսյանի, եւ Սուրիկ Խաչատրյանի (Լիսկա) որդու՝ Տիգրան Խաչատրյանի միջեւ փոխհրաձգություն էր տեղի ունեցել։ Դրան նախորդել էր վիճաբանություն, որը վերածվել էր ծեծկռտուքի, ապա հնչել էին կրակոցներ, կային տուժածներ։ Կարեն Պողոսյանը մեղադրվում էր սպանության փորձի եւ ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, պահելու եւ կրելու համար։

Ըստ մեղադրանքի՝ նա ակոսափող ինքնաձիգից կրակոցներ էր արձակել՝ փորձելով սպանել Տիգրան Խաչատրյանին, Հարութ Վարդանյանին եւ Մելիք Բարսեղյանին, որոնք ճանաչվել էին տուժողներ։
Փաստորեն, այս դատավճռով հերքվում է Նիկոլ Փաշինյանի քննադատությունը, թե արդարադատությունը միայն նախկիններին եւ ունեւորներին է բաժին հասնում: Մենք տեսնում ենք, որ այն հիմնականում բաժին է հասնում իշխանության մեջ գտնվողներին, ՔՊ-ի հետ սերտ առնչություններ ունեցողներին: Հրազենով հանցանք կատարած անձը եթե չլիներ ՔՊ-ական նախարարի խորհրդականի որդին, ինչպե՞ս կարող էր արդարացվել:

Ի դեպ, տեղեկատվությունն էլ մեզ հասանելի դարձավ միայն այն բանից հետո, երբ Մելիքսեթ Պողոսյանն ազատվեց ՊՆ-ից․ երեկ Սուրեն Պապիկյանի հրամանով նրա 3 խորհրդականները, այդ թվում` Պողոսյանը, ազատվել են աշխատանքից: Սակայն դատավճիռը, հիշեցնենք, կայացվել է 3 ամիս առաջ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ձերբակալվել է նաեւ Սյունիքի էկոպարեկային ծառայության ղեկավարը․ մանրամասներ

Ձերբակալվել է նաեւ Սյունիքի էկոպարեկային ծառայության ղեկավարը․ մանրամասներ Wed, 09 Sep 2026 17:08:07 +0400 Գրել…

6 րոպե ago

Բրիտանացի զբոսաշրջիկը թքել է թուրքական դրոշի վրա

Բրիտանացի զբոսաշրջիկը թքել է թուրքական դրոշի վրա Wed, 09 Sep 2026 17:00:32 +0400 Թուրքիայի Ալանիա…

14 րոպե ago

Ինչու են Մեղրիի համայնքապետին ձերբակալել. Փաշինյանին հայհոյող ձայնագրությո՞ւնն է պատճառը

Ինչու են Մեղրիի համայնքապետին ձերբակալել. Փաշինյանին հայհոյող ձայնագրությո՞ւնն է պատճառը Wed, 09 Sep 2026 16:58:51…

16 րոպե ago

Ձերբակալվել է Մեղրու համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը

Ձերբակալվել է Մեղրու համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը Wed, 09 Sep 2026 16:52:49 +0400 Առավոտյան ժամը 9։15…

22 րոպե ago

ՀՀ ԳԱԱ ընդհանուր ժողովում ընտրվեց ՀՀ ԳԱԱ 31 ասոցացված և 23 արտասահմանյան անդամ

ՀՀ ԳԱԱ ընդհանուր ժողովում ընտրվեց ՀՀ ԳԱԱ 31 ասոցացված և 23 արտասահմանյան անդամ Wed, 09…

29 րոպե ago

Մոսկվան զգուշացրեց՝ պատրաստ է օգտագործել իր ռազմատեխնիկական բոլոր միջոցները

Մոսկվան զգուշացրեց՝ պատրաստ է օգտագործել իր ռազմատեխնիկական բոլոր միջոցները Wed, 09 Sep 2026 16:30:37 +0400…

44 րոպե ago