Գնացքը գնացել է, պահը բաց է թողնված

Գնացքը գնացել է, պահը բաց է թողնված

Tue, 18 Aug 2026 09:00:00 +0400


Երկրում բարեկիրթ ու միմյանց հանդեպ հարգալից մթնոլորտ ձեւավորելու առաջին շանսը բաց թողնվեց 2018 թվականի ամռանը` երբ իշխանությունն արդեն անցել էր Նիկոլ Փաշինյանին ու իր երիտասարդ թիմին եւ նրանք կարող էին ամեն ջանք գործադրել, որ ապրիլին փողոց դուրս եկած եւ իշխանափոխության հասած զանգվածը վերադառնա բնականոն աշխատանքի եւ բարեկրթության հուն` մոռանալով հայհոյանքն ու ագրեսիան եւ նախկին իշխանությունների ու նախկին նախագահների նկատմամբ հարգանք դրսեւորելով:
Սակայն քանի որ դեռ իր առջեւ դրված խնդիրները Փաշինյանն ամբողջությամբ չէր լուծել եւ դեռ պետք է ընտրություններով ամրագրեր ուժով զավթված իշխանությունը, նա դա չարեց: Չարեց նաեւ 2018 թվականի դեկտեմբերին` երբ ընտրություններում շռնդալից հաղթանակ տարավ, Հայաստանի պատմության մեջ աննախադեպ քանակի քվեներ ստանալով եւ միանձնյա կառավարություն ձեւավորելով: Թերեւս դեռ վտանգներ էր զգում անհայտ հակառակորդներից եւ կարծում էր, որ հանրային ագրեսիան ու ցածրորակ ռեակցիան դեռ իրեն պետք են, որ իր թշնամիների դեմ ուղղորդի շարքային քաղաքացիներին եւ նրանց բերանը փակի:
Ոչ միայն շարքային մարդկանց չվերադարձրեց բարեկրթության ու հարգանքի, համերաշխության ու ստեղծագործական աշխատանքի հուն, այլ ինքն ու իր թիմն էլ չվերադարձան: Տարիներ շարունակ` ամեն փուլում նոր թիրախներ ընտրեցին եւ ամենալկտի, ամենաանդաստիարակ ու անկիրթ ձեւով պայքարեցին այդ թիրախների դեմ:

Մի դեպքում դա դատավորներն էին, մյուս դեպքում նախկին նախագահները, հետո հոգեւորականները, ռուսները, ընդդիմադիր ուժերն ու անձինք: Թիրախները հաճախ փոխվում էին, մեթոդները` ոչ: Քրեական գործեր, կալանքներ, խուզարկություններ, ապօրինի հետապնդումներ, գույք խլել, հայհոյանք ու վիրավորանք, անձնական կյանքի մանրամասների հրապարակում, նվաստացումներ, մանդատ խլել ու աշխատանքից ազատել: Եւ ամենակարեւորը` երկրի թիվ մեկ պաշտոնյայի շուրթերից հնչող խայտառակ տեքստեր, հայհոյանքներ, զրպարտություն, վիրավորանք, որի դեմ մարդիկ անզոր են պայքարել, որովհետեւ ուժային համակարգն ու դատարանները նրա հետ են` նրա գերին ու կամակատարը:

Հիմա` երբ լեգիտիմության խնդիր ունեն, քանի որ մի կերպ «թքով կպցրած» հաղթանակ են արձանագրել ընտրություններում, փորձում են բարեկրթության հուն վերադարձնել մարդկանց, ընդդիմախոսներին` հասարակությանը ներշնչելով, որ իրենք նորմալ ընտրված իշխանություն են եւ անգամ ընդդիմությունն է իրենց գոյության հետ հաշվի նստում եւ իրեն կոռեկտ պահում:
Բայց նման դեպքերում, ինչպես ասում են, գնացքն արդեն գնացել է, բարեկրթության, երկրում համերաշխության ու համագործակցության այդքան կարեւոր մթնոլորտ ստեղծելու պահը բաց է թողնված:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի ՊՆ գործարանին․ ի՞նչ է հայտնի

Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի ՊՆ գործարանին․ ի՞նչ է հայտնի Thu, 22 Oct 2026 12:00:18 +0400…

10 րոպե ago

Հակասությունների ևս մեկ պատճառ

Հակասությունների ևս մեկ պատճառ Thu, 22 Oct 2026 11:53:09 +0400 Իրանագետ Վարդան Ոսկանյանի գնահատմամբ՝ Բաքուն…

17 րոպե ago

«Հրապարակ»․ Դատարանը մերժել է Դիլիջանի համայնքապետի հայցը

«Հրապարակ»․ Դատարանը մերժել է Դիլիջանի համայնքապետի հայցը Thu, 22 Oct 2026 11:45:02 +0400 Դիլիջան համայնքի…

25 րոպե ago

«ԹՐԻՓՓ»-ի նախագծման աշխատանքները սկսվում են․ ի՞նչ է սպասվում հաջորդիվ

«ԹՐԻՓՓ»-ի նախագծման աշխատանքները սկսվում են․ ի՞նչ է սպասվում հաջորդիվ Thu, 22 Oct 2026 11:36:24 +0400…

34 րոպե ago

Փաշինյանի գլխավորությամբ կառավարության նիստ է անցկացվում

Փաշինյանի գլխավորությամբ կառավարության նիստ է անցկացվում Thu, 22 Oct 2026 11:32:55 +0400 Վարչապետ Նիկոլ Փաշինյանի…

37 րոպե ago

Թուրքիան պատրաստվում է զորք ուղարկել

Թուրքիան պատրաստվում է զորք ուղարկել Thu, 22 Oct 2026 11:30:10 +0400 Թուրքիան պատրաստվում է զորք…

40 րոպե ago