«Հրապարակ». Որտեղ են Գագիկ Ծառուկյանի մուֆլոններն ու բեզոարյան այծերը

«Հրապարակ». Որտեղ են Գագիկ Ծառուկյանի մուֆլոններն ու բեզոարյան այծերը

Tue, 18 Aug 2026 09:15:47 +0400


Գագիկ Ծառուկյանին պատկանող մասնավոր կենդանաբանական այգու կենդանիները` նրա նկատմամբ հարուցված քրեական վարույթից եւ կալանավորումից հետո, ապօրինաբար առգրավվեցին: Առյուծներից մեկը տեղափոխողների անփութության, թե միտումնավոր վարքի պատճառով սատկեց: Տեղափոխվեցին նաեւ կոկորդիլոսները եւ վագրերը: Իսկ եղնիկները, եղջերուները, մուֆլոններն ու բեզոարյան այծերը Երեւանի կենդանաբանական այգի չեն տեղափոխվել, ինչի մասին մեզ հետ զրույցում հայտնեց «Երեւանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի տնօրենի գիտական գծով տեղակալ Աշոտ Ասլանյանը։

«Մասնագիտական խմբով այցելեցինք, ոչ միայն կենդանաբանական այգու մասնագետներն էին, այլ նաեւ ներգրավված էին Կենդանաբանության եւ էկոլոգիայի կենտրոնի աշխատակիցները, WWF-ի մասնագետները։ Այս մասնագիտական խմբով նախնական գնահատում տվեցինք այնտեղ եղած կենդանիների տեսակների եւ բարեկեցության պայմանների մասով։ Մեր եզրակացությունը միանշանակ էր, որ կարիք չկա նրանց այնտեղից վերցնել, քանի որ ապրում են կիսաազատ պայմաններում, չկա կյանքին ու բարեկեցությանը վտանգի տակ դնող որեւէ գործոն, քանի որ ունեն ջուր, կեր, մեծ ազատ տարածք, եւ կարիք չկա նրանց այնտեղից վերցնելու։ Մեր միջնորդության հիման վրա քննչական խումբն ընդունեց որոշում, որ նրանց այնտեղից չտեղափոխեն։ Կային հայտացուցակում հայտագրված մուֆլոններ եւ բեզոարյան այծեր, բայց քանի որ նորմալ պայմաններում էին գտնվում, մենք ուղղակի գրանցեցինք, որ այդ կենդանիները կան, բայց առգրավելու, այնտեղից հանելու իմաստ չկար»,- ասաց նա։

Ինչո՞ւ կարապները, կոկորդիլոսները, առյուծներն ու վագրերը տեղափոխելու որոշում կայացվեց, այս դեպքում պահման պայմանները չէի՞ն համապատասխանում։ Աշոտ Ասլանյանը նշեց․ «Նրանք պահվում էին առանձին փակ տարածքներում, ըստ երեւույթին, քննիչների որոշումը ելնում էր դրանից, որ այնտեղ պետք է նրանց մոտ խնամողը գնար, կերակրեր, հետեւեր եւ այլն»։

Նշենք, որ Գագիկ Ծառուկյանի մասնավոր կենդանաբանական այգուց Երեւանի կենդանաբանական այգի են տեղափոխվել 4 վագր, 3 առյուծ, 9 կոկորդիլոս եւ 13 կարապ։ Սակայն էգ առյուծը քնեցումից չի արթնացել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ադրբեջանում 5 մարդ ողջ-ողջ այրվել է

Ադրբեջանում 5 մարդ ողջ-ողջ այրվել է Wed, 09 Sep 2026 12:37:21 +0400 Ադրբեջանում Զարդաբ-Աղջաբեդի մայրուղում…

10 րոպե ago

Թուրքական և ադրբեջանական սփյուռքը սերտացնում են կապերը

Թուրքական և ադրբեջանական սփյուռքը սերտացնում են կապերը Wed, 09 Sep 2026 12:30:56 +0400 Թուրքիայի մշակույթի…

16 րոպե ago

«Սարքել են, որ Կարապետյանին պահեն կալանքի տակ»

«Սարքել են, որ Կարապետյանին պահեն կալանքի տակ» Wed, 09 Sep 2026 12:28:28 +0400 «Ուժեղ Հայաստան»…

19 րոպե ago

Զսպվածությո՛ւն ցուցաբերեք, ցինիկ որակում տալու հարցում՝ առավել ևս. Ղազարյանը՝ Մանավազյանին

Զսպվածությո՛ւն ցուցաբերեք, ցինիկ որակում տալու հարցում՝ առավել ևս. Ղազարյանը՝ Մանավազյանին Wed, 09 Sep 2026 12:27:03…

20 րոպե ago

ՀՀ պետական պարտքը կազմում է մոտ 13 միլիարդ 900 միլիոն դոլար

ՀՀ պետական պարտքը կազմում է մոտ 13 միլիարդ 900 միլիոն դոլար Wed, 09 Sep 2026…

24 րոպե ago

Իրանը հարձակվել է Հորդանանի ավիաբազայի վրա․ գիշերը դաժան է եղել

Իրանը հարձակվել է Հորդանանի ավիաբազայի վրա․ գիշերը դաժան է եղել Wed, 09 Sep 2026 12:22:21…

25 րոպե ago