Ինչո՞ւ էր Փաշինյանը վախենում, որ Մոսկվան ցուցում կտա՝ իրեն կալանավորելու

Ինչո՞ւ էր Փաշինյանը վախենում, որ Մոսկվան ցուցում կտա՝ իրեն կալանավորելու

Tue, 18 Aug 2026 13:45:31 +0400


ՀՀ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանի հարցազրույցն եմ լսում ու Նիկոլ Փաշինյանին կարծես նորովի բացահայտում։ Կարապետյանը պատմում է, որ 2020-ի նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրելուց հետո Փաշինյանն իրեն հարցրել է․ «Ի՞նչ պիտի անեմ, պարոն Կարապետյան»։ Իսկ ինքը պատասխանել է՝ եթե ստորագրել ես, պետք է հրաժարական տաս, որովհետև նման փաստաթուղթ ստորագրողը չպետք է շարունակի ղեկավարել երկիրը։ Բայց պատմության ամենահետաքրքիր հատվածը սա չէ։
Կարապետյանը պատմում է, որ երբ ինքը պաշտպանության նախարար էր, Փաշինյանն իրեն հարցրել է․ «Կարո՞ղ է Մոսկվայից ցուցում տան՝ ինձ կալանավորես»։

Կարապետյանը պատասխանել է՝ քեզ կկալանավորեն միայն մի դեպքում՝ եթե դուրս գաս դավաճան։

Ասում է՝ այդ պահին ծիծաղեցինք, անցավ։ Ասում է նաև, որ այն ժամանակ ինքը այլ հիմնավորումներ չուներ։ Ստացվում է, որ երբ հետադարձ հայացքով է նայում այդ պատմությանը, այդ «ծիծաղեցինք, անցավ»-ը ամենևին էլ ծիծաղելի չի թվում։

Այստեղ քաղաքականությունից առաջ հոգեբանություն կա, որն ինձ մտորելու տեղիք է տալիս։ Մարդը հարցնում է՝ կարո՞ղ է Մոսկվայից ցուցում գալ, որ իրեն կալանավորեն։ Ոչ թե՝ «կարո՞ղ են ինձ քննադատել», ոչ թե՝ «կարո՞ղ են իշխանությունից հեռացնել», այլ՝ «կարո՞ղ են ինձ կալանավորել»։ Ինչո՞ւ էր Փաշինյանը նման սցենարի մասին մտածում։ Ի՞նչ գիտեր նա Մոսկվայի մասին, ի՞նչ էր պատկերացնում Ռուսաստանի ազդեցության մասին իր նկատմամբ, և ամենակարևորը՝ ինչո՞ւ էր իրեն այդքան խոցելի զգում այդ համակարգի առաջ։ Եթե այդ վախն իրական էր՝ ինչո՞ւ։

Գուցե նա պարզապես գիտակցում էր Ռուսաստանի այն ժամանակվա հսկայական ազդեցությունը Հայաստանի քաղաքական համակարգի վրա։ Գուցե դա անձնական վախ էր։ Գուցե նախկինում եղած ինչ-որ հարաբերությունների կամ պայմանավորվածությունների հետևանք էր։ Իսկ գուցե այստեղ կա մի բան, որի մասին հասարակությունը չգիտի։ Որովհետև ամենահետաքրքիրն այն չէ, թե Մոսկվան ինչ կարող էր անել Փաշինյանի հետ։ Ամենահետաքրքիրն այն է՝ ինչո՞ւ էր Փաշինյանը կարծում, որ Մոսկվան կարող է իր հետ նման բան անել։
Ու հենց այստեղից սկսվում է հաջորդ հարցը։

Արդյո՞ք Հայաստանի՝ Մոսկվայից հեռանալու և եվրոպական ուղղությունը կտրուկ ուժեղացնելու քաղաքականությունը միայն աշխարհաքաղաքական հաշվարկ էր։ Թե՞ այդ որոշումների մեջ կար նաև այն վախից ազատվելու ցանկությունը, որն արտահայտվել էր այդ մեկ տարօրինակ հարցում։ Որովհետև դրանից հետո մենք տեսանք Փաշինյանի իշխանության բավական հետևողական սիրախաղը Արևմուտքի հետ՝ Եվրոպայի հետ հարաբերությունների խորացում, եվրոպական կառույցների և քաղաքական շրջանակների հետ մերձեցում, Ռուսաստանի հետ նախկին կապերի ու անվտանգության համակարգի նկատմամբ ավելի ու ավելի կոշտ վերաբերմունք։ Դրան զուգահեռ սկսվեց նաև Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների նոր էջի բացման քաղաքականությունը։

Եվ այստեղ արդեն հարցն ավելի լայն է դառնում։ Այս ամենի ֆոնին 2020-ից հետո Փաշինյանի քաղաքական շրջադարձերը՝ Մոսկվայից հեռանալը, Արևմուտքի հետ մերձեցումը, Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների ակտիվացումը, արդեն այլ կերպ են ընկալվում։ Եվ այդ ամենի հիմքում, հնարավոր է, կանգնած է մի շատ կարճ ու շատ տարօրինակ հարց, որը Փաշինյանը տվել էր Արշակ Կարապետյանին․ «Կարո՞ղ է Մոսկվայից ցուցում տան՝ ինձ կալանավորես»։ Ի՞նչ է թաքնված այդ ամենի տակ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Թրամփի դեսպանորդները վաղը հանդիպելու են Պուտինին և Զելենսկուն

Թրամփի դեսպանորդները վաղը հանդիպելու են Պուտինին և Զելենսկուն Wed, 11 Nov 2026 20:39:04 +0400 ԱՄՆ…

10 րոպե ago

Մեծ կորուստ` ողջ ազգի համար. Արսեն Գևորգյանի պես հայրենասերները քիչ են. Ռուբեն Մխիթարյան

Մեծ կորուստ` ողջ ազգի համար. Արսեն Գևորգյանի պես հայրենասերները քիչ են. Ռուբեն Մխիթարյան Wed, 11…

15 րոպե ago

Կողմերը մոտեցել են խաղաղությանը․ ՌԴ նախագահի օգնական

Կողմերը մոտեցել են խաղաղությանը․ ՌԴ նախագահի օգնական Wed, 11 Nov 2026 20:30:48 +0400 Աբու Դաբիում…

18 րոպե ago

Փոլ Մակքարթնին 84 տարեկանում դարձել է միլիարդատեր

Փոլ Մակքարթնին 84 տարեկանում դարձել է միլիարդատեր Wed, 11 Nov 2026 20:23:14 +0400 The Beatles-ի…

25 րոպե ago

Մի օր գալիս է բռնապետությունների վերջը

Մի օր գալիս է բռնապետությունների վերջը Wed, 11 Nov 2026 20:15:48 +0400 Այն, ինչ (խուզարկությունններ…

33 րոպե ago

Մանրամասներ՝ Փաշինյան- Էրդողան հանդիպումից

Մանրամասներ՝ Փաշինյան- Էրդողան հանդիպումից Wed, 11 Nov 2026 20:03:22 +0400 Անթալիայում COP31-ի շրջանակում ընթացող Առաջնորդների…

45 րոպե ago