Ադրբեջանը «հարձակվել» է Ռուսաստանի վրա․ սարսափելի լարված վիճակ է

Ադրբեջանը «հարձակվել» է Ռուսաստանի վրա․ սարսափելի լարված վիճակ է

Tue, 18 Aug 2026 15:00:22 +0400


Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Միխայիլ Եվդոկիմովը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ հանդիպման ընթացքում ռուսական կողմին տեղեկացվել է Ադրբեջանի լուրջ մտահոգության և խիստ բողոքի մասին, գերատեսչության պնդմամբ, վերջերս ռուսական լրատվամիջոցներում և տեղեկատվական տարածքում Ադրբեջանի Հանրապետության, նրա ժողովրդի և երկրի ղեկավարության դեմ հնչած սադրիչ, վիրավորական և սպառնալից հայտարարությունների վերաբերյալ։

Ըստ նույն պնդումների, «հատուկ ուշադրություն է դարձվել 2026 թվականի օգոստոսի 13-ին «Հասկացողության մաքրություն» նախագծի շրջանակներում հեռարձակված հաղորդման ժամանակ Ադրբեջանի, նրա ժողովրդի և Ադրբեջանի Հանրապետության ղեկավարության վերաբերյալ արված հայտարարություններին»։

Բացի այդ, Բաքվում հիշատակել են «օգոստոսի 7-ին «Սպուտնիկ» ռադիոկայանով հեռարձակված հայտարարությունները՝ Ադրբեջանի ղեկավարությանը «Ռուսաստանի ահաբեկիչների և ծայրահեղականների ցուցակում» ներառելու վերաբերյալ, ինչպես նաև օգոստոսի 9-ին YouTube-ում և օգոստոսի 16-ին «Սպաս» հեռուստաալիքով Ադրբեջանի ղեկավարության դեմ վիրավորական նյութերի և սադրիչ հայտարարությունների հրապարակումը»։

Ընդգծվել է, որ ադրբեջանական պետության ներքաղաքական գործընթացներին միջամտելու ցանկացած քննարկում, ինչպես նաև ադրբեջանական ժողովրդի և ղեկավարության նկատմամբ ֆիզիկական բռնության կոչերը անընդունելի են։

Նշվել է, որ նմանատիպ հռետորաբանության շարունակությունն ավելի կոշտ ձևով՝ չնայած ադրբեջանական կողմի կողմից նման գործունեությունը դադարեցնելու բազմիցս կոչերին և այս հարցի քննարկումներին տարբեր քաղաքական մակարդակներում, լուրջ մտահոգություն է առաջացնում։

«Հանդիպման ընթացքում ռուսական կողմին կրկին տեղեկացվել է Ադրբեջանի կողմից Ռուսաստանի տեղեկատվական և լրատվական տարածքում Ադրբեջանի դեմ սադրիչ, սպառնալից և բռնի հռետորաբանությունը դադարեցնելու անհապաղ և արդյունավետ միջոցառումների սպասելիքների մասին»,-ասվում է Բաքվից հնչած հայտարարության մեջ, թեպետ ադրբեջանական մասմեդիայում հակառուսական խոսույթն առավել քան գերակշռող ու ակներև։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Գնացքներ են բախվել․ կա ավելի քան հարյուր տուժած

Գնացքներ են բախվել․ կա ավելի քան հարյուր տուժած Mon, 09 Nov 2026 20:30:37 +0400 Եգիպտոսում…

2 րոպե ago

«Ձեզ վրա դժոխք կթափեն». Իրանն ԱՄՆ-ին 48 ժամ է տվել

«Ձեզ վրա դժոխք կթափեն». Իրանն ԱՄՆ-ին 48 ժամ է տվել Mon, 09 Nov 2026 20:27:07…

6 րոպե ago

Որոշ սահմանափակումներ են մտցվել

Որոշ սահմանափակումներ են մտցվել Mon, 09 Nov 2026 20:23:47 +0400 Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտի տեղեկատվությամբ՝ վատ…

9 րոպե ago

«Թալանի» գործերը տեղապտույտի մեջ են. Փաշինյանի «հոբելյանական» զգուշացումը դատավորներին

«Թալանի» գործերը տեղապտույտի մեջ են. Փաշինյանի «հոբելյանական» զգուշացումը դատավորներին Mon, 09 Nov 2026 20:15:02 +0400…

18 րոպե ago

Պեսկով. Մոսկվան հրապարակավ չի քննարկի անվտանգության հարցերը

Պեսկով. Մոսկվան հրապարակավ չի քննարկի անվտանգության հարցերը Mon, 09 Nov 2026 20:06:48 +0400 Մոսկվան հրապարակավ…

26 րոպե ago

Եթե ԱԱԾ մեկուսարանի հետ մի բան լինի, ընդդիմությունն առանց առաջնորդների կմնա

Եթե ԱԱԾ մեկուսարանի հետ մի բան լինի, ընդդիմությունն առանց առաջնորդների կմնա Mon, 09 Nov 2026…

32 րոպե ago