«Գնացեք»-ին Ռուբինյանը՝ «Դեռ նոր ենք եկել, ո՞ւր գնանք»

«Գնացեք»-ին Ռուբինյանը՝ «Դեռ նոր ենք եկել, ո՞ւր գնանք»

Tue, 18 Aug 2026 15:45:26 +0400


ՔՊ-ական պատգամավոր Արայիկ Հարությունյանին, երևի, թվում է՝ եթե կառավարությունից է եկել, ուրեմն այստեղ էլ պիտի խոսի Նիկոլ Փաշինյանի նման։ Մի որևէ ցինիկ անեկդոտ պատմի, մի քիչ այլաբանություն օգտագործի ու ամենակարևորը՝ պատմի դեմքի լուրջ արտահայտությամբ։ Չէ՞ որ կառավարությունից է եկել, ու դրանով էլ, ըստ երևույթին, պիտի առանձնանա մյուս պատգամավորներից։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի թեկնածության քննարկման ժամանակ, երբ ամբիոնի մոտ Գեղամ Մանուկյանն էր, Արայիկ Հարությունյանը անեկդոտ պատմեց։ Դե, ինքը Փաշինյանի նման է դարձել՝ այլաբանությամբ է խոսում։
Ուզում էր ասել, որ ՔՊ-ն իր սխալներն ընդունում է և, իբր, կշտկի, իսկ ընդդիմությունը կմնա նույն դիրքերում։
Անեկդոտը սա էր։
Մի հարբած տղամարդու ճանապարհին տեսնում են ու ասում.
— Դու հարբած ես։
Նա էլ պատասխանում է.
— Բայց դու գեշ ես։
Նույն խոսակցությունը կրկնվում է երկրորդ ու երրորդ անգամ։ Ի վերջո, հարբած տղամարդն ասում է.
— Ես կօյաղանամ, կսթափվեմ, բայց դու այդպես գեշ էլ կմնաս։

Այսինքն՝ ըստ Արայիկ Հարությունյանի տրամաբանության, ՔՊ-ն հարբած տղամարդն է։ Բայց այստեղ Գեղամ Մանուկյանը շատ ավելի հետաքրքիր բան արեց․ փաստորեն, ցույց տվեց, որ ՔՊ-ն ոչ թե հարբած է, այլ հարբեցող։ Ու սա արդեն շատ ավելի լուրջ տարբերություն է։ Հարբած կարելի է լինել մեկ օր, երկու օր, դե լավ՝ մի քիչ երկար էլ։ Հետո կօյաղանաս, կսթափվես, գլուխդ կբացվի ու կասես՝ «Վայ, էս ի՞նչ էի անում»։

Բայց երբ ութ տարի շարունակ նույն սխալները կրկնում ես, երկիրը մեկը մյուսի հետևից ճգնաժամերի մեջ ես մտցնում, ու ամեն անգամ ասում ես՝ «սխալվել ենք, բայց հիմա կուղղենք», այստեղ արդեն խոսքը սովորական հարբածության մասին չէ։ Սա արդեն հարբեցողություն է։ Ու հարբեցողին, ինչպես գիտենք, միայն «կօյաղանի» ասելը քիչ է։ Բուժում է պետք։

Գեղամ Մանուկյանն էլ, փաստորեն, այդ «բուժման ցուցումները» բավական մանրամասն ներկայացրեց՝ ութ տարվա սխալները հատ-հատ թվարկելով։ Ու վերջում ասաց ամենակարևորը. «Այս երկիրը որբի գլուխ չէ, դրա համար ենք ասում՝ գնացեք»։
Բայց այստեղ սկսվեց ներկայացման ամենազվարճալի մասը։

Երբ Գեղամ Մանուկյանն ասում է՝ «գնացեք», ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը շատ տնավարի արձագանքում է.
— Դեռ նո՞ր ենք եկել, որտե՞ղ գնանք։
Էստեղ արդեն անեկդոտն ինքն իրեն գրվեց։ Մի կողմում ասում են՝ գնացեք, մյուս կողմում պատասխանում են՝ բա նոր ենք եկել։ Ութերորդ տարին է՝ «նոր ենք եկել»։

Ստացվում է՝ ՔՊ-ն ոչ միայն հարբած չէ, ոչ միայն հարբեցող է, այլև, ամենայն հավանականությամբ, այնպիսի հարբեցող է, որը ութ տարի անց էլ համոզված է, թե առաջին բաժակն է խմում։ Իսկ երկիրը սպասում է ոչ թե հերթական անեկդոտին, այլ՝ սթափության։ Որովհետև այս երկիրը իսկապես որբի գլուխ չէ։ Ու եթե ութ տարի շարունակ սխալները կրկնելուց հետո էլ պատասխանը «դեռ նոր ենք եկել» է, ապա երևի ժամանակն է վերջապես հասկանալու, որ անգամ գիշերն ու ցերեկն են խառնել, ամառն ու ձմեռը․․․

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Իրանի բանակին լիակատար ազատություն է տվել

Իրանի բանակին լիակատար ազատություն է տվել Fri, 13 Nov 2026 00:30:17 +0400 Իրանի Գերագույն առաջնորդ…

3 ժամ ago

Պուտինը Եվրոպային ընտրության առաջ է կանգնեցրել․ «Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ»

Պուտինը Եվրոպային ընտրության առաջ է կանգնեցրել․ «Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ» Thu, 12 Nov 2026 23:55:21 +0400…

3 ժամ ago

Աբու-Դաբիի բանակցությունները զգուշավոր, բայց քայլ առաջ է․ Ալեքսանդր Ստուբ

Աբու-Դաբիի բանակցությունները զգուշավոր, բայց քայլ առաջ է․ Ալեքսանդր Ստուբ Thu, 12 Nov 2026 23:48:30 +0400…

3 ժամ ago

36-ամյա տղամարդը կալանավորվել է

36-ամյա տղամարդը կալանավորվել է Thu, 12 Nov 2026 23:42:04 +0400 Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների…

4 ժամ ago

Հարձակվել են ոստիկանների վրա․ կա 10 զոհ

Հարձակվել են ոստիկանների վրա․ կա 10 զոհ Thu, 12 Nov 2026 23:30:51 +0400 Պակիստանում հարձակվել…

4 ժամ ago

Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքով

Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքով Thu, 12 Nov 2026 23:22:59…

4 ժամ ago