Գետի մակարդակը վտանգավոր չափով իջել է
Tue, 18 Aug 2026 18:30:02 +0400
Սերբիայի ՆԳ նախարար եւ փոխվարչապետ Իվիցա Դաչիչը հայտարարել է, որ Դունայ գետի ջրի մակարդակը վտանգավոր չափով իջել է՝ վերջին 100-150 տարվա կտրվածքով։ Դա ազդել է Դունայ-Տիսա-Դունայ ջրանցքի աշխատանքի վրա։ Ջրային ռեսուրսների վրա ծանրաբեռնվածությունը նվազեցնելու համար՝ անտառային հրդեհների շիջման աշխատանքներում ներգրավվել են հավելյալ հրշեջ բրիգադներ։ Նաեւ առաջին անգամ հրշեջ նավ է գործարկվել։
Ներկայումս Սերբիայի տարածքում անտառային հրդեհի 32 օջախ կա։ Հրդեհների մակերեսը որոշ տեղամասերում հասնում է 2500-3000 հեկտարի։ Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված է մոտ 300 հրշեջ, 72 միավոր ավտոտեխնիկա, 37 միավոր հատուկ տեխնիկա եւ երեք հրշեջ ուղղաթիռ։