Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրաժեշտի հանդիպում ունեցավ ՀՀ-ում Կանադայի դեսպանի հետ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրաժեշտի հանդիպում ունեցավ ՀՀ-ում Կանադայի դեսպանի հետ

Tue, 18 Aug 2026 19:43:55 +0400


Օգոստոսի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին։

Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը հայտնեց դեսպանին Հայաստանում իրականացրած արդյունաշատ առաքելության համար՝ ընդգծելով նրա ներդրումը երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների ընդլայնման և միջպետական կապերի առավել ամրապնդման գործում։

Նորին Սրբությունը գոհունակությամբ անդրադարձավ նաև Կանադայի իշխանությունների ու ժողովրդի ցուցաբերած զորակցությանը Հայաստանին, ինչպես նաև հատուկ գնահատանքով խոսեց Կանադայի հայ համայնքի մասին՝ կարևորելով նրանց գործուն դերակատարությունը երկրի հասարակական-քաղաքական կյանքում և երկկողմ հարաբերությունների զարգացման գործում:

Իր հերթին դեսպան Էնդրյու Թըրները շնորհակալություն հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին ջերմ ընդունելության ու անցնող տարիներին ցուցաբերած աջակցության համար և ներկայացրեց Հայաստանում պաշտոնավարման իր փորձառությունն ու տպավորությունները՝ արձանագրելով, որ իր հետ տանում է լավագույն հիշողություններ հայ ժողովրդի և նրա հարուստ հոգևոր-մշակութային ժառանգության վերաբերյալ։

Զրույցի ավարտին Ամենայն Հայոց Հայրապետը դեսպանին հաջողություններ մաղթեց իր հետագա դիվանագիտական ծառայության մեջ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Դատարանում արձանագրված սկանդալը անհետեւանք չի մնա․ ՔԿ-ն վարույթ է նախաձեռնելու

Դատարանում արձանագրված սկանդալը անհետեւանք չի մնա․ ՔԿ-ն վարույթ է նախաձեռնելու Sat, 14 Nov 2026 15:15:31…

11 րոպե ago

Մասկը ուզում է հետ բերել Nvidia-ի ղեկավարին

Մասկը ուզում է հետ բերել Nvidia-ի ղեկավարին Sat, 14 Nov 2026 15:00:20 +0400 Մասկը հայտարարել…

26 րոպե ago

Չորս հագեցած տուրիստական ամիս

Չորս հագեցած տուրիստական ամիս Sat, 14 Nov 2026 14:45:11 +0400 ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ…

41 րոպե ago

Լեպսը լուրջ կորուստ ունի

Լեպսը լուրջ կորուստ ունի Sat, 14 Nov 2026 14:30:42 +0400 Մոսկվայի և Մերձմոսկովյան շրջանի դատարանները…

56 րոպե ago

Աշնան անձրևներից թաց անտառից 2 խ/մ թափուկ բերելը հարցի լուծում չի

Աշնան անձրևներից թաց անտառից 2 խ/մ թափուկ բերելը հարցի լուծում չի Sat, 14 Nov 2026…

1 ժամ ago

Ի՞նչ է պահանջում Պուտինը ՆԱՏՕ-ից․ Հայաստանին էլ է վերաբերվում

Ի՞նչ է պահանջում Պուտինը ՆԱՏՕ-ից․ Հայաստանին էլ է վերաբերվում Sat, 14 Nov 2026 14:07:27 +0400…

1 ժամ ago