Ինչ նվեր է ստացել Ջեքի Չանը՝ Բաքվում
Tue, 18 Aug 2026 23:00:17 +0400
Ադրբեջանում ավարտվել են չինացի աշխարհահռչակ դերասան Ջեքի Չանի մասնակցությամբ նոր կինոնկարի նկարահանումները։ Սոցկայքերում հրապարակվել են կադրեր, թե ինչ նվեր է ստացել աշխարհահռչակ դերասանը՝ Բաքվում։
Ըստ այդմ, նա նվեր է ստացել հատուկ իր համար պատրաստված «անվանական» նարդի, որի վրա պատկերված է եղել դերասանը։ Կադրերում երեւում է, թե ինչպես է Ջեքի Չանը հետաքրքրությամբ զննում իր ստացած նվերը։